Add to favourites

<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին> ՀՀ օրենքի նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 

Հայաստանի Հանրապետության պետական գույքի 2017-2020  թվականների մասնավորեցման նպատակները

  1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի (այսուհետ՝ պետական գույք) մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը:
  2. Պետական գույքի մասնավորեցման ոլորտում 2017-2020 թվականների պետական քաղաքականության հիմնական նպատակներն են՝

1) առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը և մրցակցային միջավայրի բարելավումը.

2) պետական գույքի մասնավորեցման այն ձևերի (մրցույթ, ուղղակի վաճառք) կամ դրանց համակցության լայնորեն կիրառումը, որոնք նպաստում են մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում ներդրումների ընդգրկմանն ու աշխատատեղերի պահպանմանը կամ ավելացմանը.

3) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների թվի հետևողական կրճատումը և մասնավոր հատվածի շրջանակների ընդլայնումը.

4) մասնավորեցման քաղաքականության շարունակականության ապահովումը և սույն ծրագրի գործողության ժամկետում պետական գույքի մասնավորեցման իրականացումը.

5) պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը:

 

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1.Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝ մասնավորեցման նախորդ ծրագրեր՝ «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը, «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1995 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը, «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին», «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին», և «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» և «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:

  1. Սույն օրենքում օգտագործվում են նաև «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունները:

 

 

 

Հոդված 3. 

Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները

 

  1. Ծրագրում ընդգրկված՝ մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքներն են՝

1) գիտաարտադրական և գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման գործընթացը նախաձեռնելը:

2) «փոքր» օբյեկտների, արտադրական և սոցիալական բնույթի անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումը ավարտելը.

3) ծրագրում ընդգրկված առողջապահության ոլորտի  ՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունների մասնավորեցման գործընթացը նախաձեռնելը.

4) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասով) այն առևտրային կազմակերպությունների մասնավորեցումը, որոնք անհրաժեշտ չեն պետական գործառույթների իրականացման համար:

 

 

 

 

 

 

Հոդված 4. 

Տնտեսության այն ճյուղերը և ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում

 

  1. Սույն ծրագրի համաձայն` մասնավորեցման ենթակա չեն՝

1) քաղաքացիական պաշտպանության և մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները, ռազմական կառույցները. 

2) քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերևութաբանության ոլորտների, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի պահպանումն իրականացնող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները.

3) պետական ռեզերվների և մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտները.

4) ստանդարտացման և չափագիտության ծառայություններ մատուցող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները.

5) միջպետական և հանրապետական նշանակության երկաթուղիները և ավտոճանապարհները, Երևանի մետրոպոլիտենը, գնացքների երթևեկության և օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայությունները, զորային տիպի ավտոշարասյուները.

6) պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

  1. Մասնավորեցման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չեն մասնավորեցվում, և դրանք առանձնացվում են մասնավորեցվող գույքի կազմից, եթե տվյալ օբյեկտները տեղաբաշխված են՝

1) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում (կամուրջներ, թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ և այլն) և ինժեներատեխնիկական առումով դրանց մասը համարվող կից տարածքներում, երկաթուղային կայարաններում, սոցիալական և մշակութային ոլորտի օբյեկտներում (ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ).

2) պաշտպանական և անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում և դրանց կից տարածքներում:

  1. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի մասնավորեցումը չի թույլատրվում, այն կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ վարձակալական հիմունքներով:

 

 

Հոդված 5. 

Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները, անավարտ շինարարության և «փոքր» օբյեկտները, որոնց մասնավորեցումն իրականացվում է ծրագրով

 

  1. Սույն ծրագրի մաս են կազմում` հավելված 1-ը `<(այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)> թիվ 1 ցանկը:
  2. Մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները, «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտները համարվում են սույն ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով:
  3. Սույն ծրագրի մաս են կազմում դատական կարգով անվավեր ճանաչված մասնավորեցման գործարքների առարկաները՝ մասնավորեցման օբյեկտները: Ծրագրում ընդգրկված օբյեկտների մասնավորեցման գործարքների՝ դատարանի կողմից անվավեր ճանաչվելու արդյունքում գնորդներին հետ վերադարձման ենթակա գումարները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին:
  4. Սույն ծրագրի մաս է հանդիսանում մասնավորեցման նախապատրաստման աշխատանքների արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) որոշումներով ստեղծված ընկերությունները և առանձնացված գույքի տարրերը:

5.Ծրագրի մաս են կազմում նաև մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում առանձին ծածկագրով չընդգրկված «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտները՝ դրանց սեփականատեր հանդիսացող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց գույքի կազմից առանձնացվելուց հետո:

 

 

Հոդված 6. 

Սեփականաշնորհման սերտիֆիկատների օգտագործումը

 

  1. Սույն ծրագրով սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկում չի

իրականացվում:

 

 

Հոդված 7. 

Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները

 

  1. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտների ու վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում և մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ:
  2. «Փոքր» օբյեկտների և վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում տարաժամկետ վճարումների սանդղակը ներկայացված է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 2 -ում:
  3. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը վճարվում է հավասար մասերով՝ տարին մեկ անգամ: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում գնահատման պահի և վճարման պահերի` ԱՄՆ-ի դոլարի և հայկական դրամի փոխարժեքների հարաբերությունը: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է վճարել մնացած ամբողջ արժեքը կամ դրա մասը:
  4. Մասնավորեցված օբեկտի գնորդի՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից, սակայն այդ գույքը համարվում է գրավադրված մինչև գույքի արժեքի լրիվ վճարման պահը: Ընդ որում, գույքը գնորդի կողմից կարող է օտարվել բացառապես այն պայմանով, երբ նոր գնորդը ստանձնում է օբյեկտի գնի մնացորդի վճարման պարտավորությունը նույն պայմանով, և գրավի իրավունքը պահպանվում է մինչև գույքի արժեքի լրիվ վճարման պահը:
  5. 5. Պետական գույքի մասնավորեցման առանձին դեպքերում (բացառությամբ «փոքր» օբյեկտների և վարձակալած գույքի մասնավորեցման դեպքերի) կառավարությունն իրավասու է սահմանելու տարաժամկետ վճարումների իրականացման այլ համամասնություններ և ժամանակացույց:

 

 

Հոդված 8. 

Մասնավորեցման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները՝ ըստ առանձին ընկերությունների

 

  1. Մասնավորեցում իրականացնող՝ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) սահմանում է պետական գույքի մասնավորեցման նախապատրաստման աշխատանքների բովանդակությունը: Նախապատրաստական աշխատանքների բովանդակությունը, ժամկետը և իրականացնող մարմինը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, ընդ որում՝

1) լիազորված մարմնի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման մյուս և տարածքային կառավարման մարմինները տեղեկություններ են տրամադրում մասնավորեցման գործընթացում ներգրավված իրենց համակարգի պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների ֆինանսական վիճակի, ինչպես նաև առաջարկություններ՝ ընկերության պարտքերի վերակառուցման վերաբերյալ:

2) կարող են հրավիրվել նաև մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որի հիմնական նպատակն է մասնավորեցվող օբյեկտների ակտիվների և պասիվների չափի ճշգրտումը, ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության ստուգումը և այլն.

3) անհրաժեշտության դեպքում ստեղծվում են փորձագետների ժամանակավոր խմբեր, կամ հրավիրվում են անկախ փորձագետներ և խորհրդատուներ, որոնց միջոցով մշակվում են հանձնարարականներ՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները վերակազմակերպելու (միաձուլելու, միացնելու, բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու) ուղղությամբ:

 

Հոդված 9. 

Մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները

 

  1. Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմիններն իրավունք չունեն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրանում ընդգրկված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները լուծարելու կամ վերակազմակերպելու (միաձուլելու, միավորելու, բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու), բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
  2. Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինները պարտավոր են սույն հոդվածի առաջին մասում նշված ընկերություններին թույլ չտալ իրականացնելու ոչ համարժեք կամ զեղչ գներով խոշոր գործարքներ:
  3. Ծրագրում ընդգրկված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունների մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնին են փոխանցվում ընկերության՝ պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները, եթե կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
  4. Ծրագրում ընդգրկված պետական գույքի նկատմամբ այլ սահմանափակումները կարող են սահմանվել սույն օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով:

 

 

Հոդված 10. 

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումները

 

  1. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են՝

1) հասարակությանը և հավանական ներդրողներին «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, պետական գույքի մասնավորեցման մասին կառավարության համապատասխան որոշումներին և այլ նորմատիվ իրավական ակտերին ծանոթացնելու գործընթացը կազմակերպելը.

2) մասնավորեցման նշանակալի գործարքների մասին հավանական ներդրողներին տեղեկացնելու գործընթացը կազմակերպելը և նրանց հետ բանակցություններ վարելը.

3) մասնավորեցման գործընթացում ներգրավված կադրերի համար մեթոդական և գործնական ուսուցում կազմակերպելը.

4) մասնավորեցում իրականացնող լիազորված պետական կառավարման մարմնի կողմից անհրաժեշտության դեպքում մասնավորեցման և լուծարման գործընթացներում խորհրդատվական ընկերություններ ու փորձագետներ ներգրավելը.

5) մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնի հիմնարկներին և կառուցվածքային ստորաբաժանումներին տեխնիկական և ֆինանսական աջակցությունը:

 

Հոդված 11. 

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:


Հավելված 1

 

 

ՑԱՆԿ 1

2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽՈՐԴ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ)

 

Հ/Հ 

Ծածկա-գիրը

Ընկերության (օբյեկտի)
անվանումը

Պետական բաժնե-մասը

%-ով

Գտնվելու վայրը

1

2

3

4

5

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

1.      

90100

<<Ագրոսպասարկում>> ՓԲԸ

100

քաղ.Երևան,

Տ. Մեծի 65ա

2.     

61129

Գորիսի<<Բերրիություն>> ԲԲԸ-ի բաժնետոմսերի 34%

34

քաղ. Գորիս, Ամառանոցային 125

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

3.     

90101

<<Կրթության ազգային ինստիտուտ> ՓԲ ընկերության <Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն>> ԴՓԲԸ

100

քաղ.Իջևան,

Սպիտակ լճեր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

 

4.     

90073

<< Հայփոստ>> ՓԲԸ

80

քաղ. Երևան, Սարյան 22

Հայաստանի Հանրապետության  մշակույթի  նախարարություն

5.     

6112

Տաշիրի կինոցանցի գույք

-

Լոռու մարզ

քաղ. Տաշիր, Վ.Սարգսյան փող., թաղ. 4, թիվ36/1

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

6.    

90102

<<Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ>> ՓԲԸ

100

քաղ.Երևան,

Օրբելի 41

7.     

90103

<<Համո Բեկնազարյանի անվան <<Հայֆիլմ>> կինոստուդիա>> ՓԲԸ

100

քաղ.Երևան,

Աշտարակի խճուղի 30

8.    

90104

<<Սևակ և Սաթինե>> ՍՊԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

24.71

քաղ. Երեւան,
Արղության 10

9.    

90074

<<Ավտոմատիկա>> ՓԲԸ

80

քաղ. Երևան,

 Թևոսյան 3/1

10.  

90105

<<Ընդունելությունների տուն>> ՓԲԸ

100

քաղ.Երևան,

Մաշտոցի 47

11.    

90051

<<Հրազդանի մարզահամալիր>> ՓԲԸ

100

քաղ. Երևան,

Հրազդանի կիրճ 4

12.   

90057

<<Ձիասպորտի կենտրոն>> ՓԲԸ

100

քաղ. Երևան,

Շիրակի 39

13.   

21876

<<Երևանի ոսկերչական գործարան>> ԲԲԸ-ի բաժնետոմսերի

80

քաղ. Երևան, Արշակունյաց 12

14.   

21805.1

<<Կապուտակ>> ՓԲԸ

100

Գեղարքունիքի մարզ, քաղ.Սևան , Առափնյա գոտի

15.   

74593

<<Հայառշինվերանորոգում-1>> ՓԲԸ-ի բաժնետոմսերի

80

քաղ. Երևան,

Գլինկայի 7

16.  

74730

<<Երառսպասարկում>> ՓԲԸ

100

քաղ. Երևան,

Խորենացու փ.26ա

17.   

60347

<<Երևանի ջրամատակարարման ուղեմաս>> ԲԲԸ

100

քաղ. Երևան,

Արցախի 40

18.  

62132

<<Գեոէկոնոմիկա>> ՓԲԸ

100

քաղ. Երևան,

Կոմիտասի 49

19.  

62130

<<Ընդերքաբան>>ԲԲԸ

100

քաղ. Երևան,

Չարենցի 46

20.  

20370

<<Բյուրեղ>> հանքային ջրերի գործարան>> ԲԲԸ-ի բաժնետոմսերի

9.034

Կոտայքի մարզ,

գ.Բջնի

21.   

62308

<<Իջևանի <<Ագրոսպասարկում>> ԲԲԸ-ի բաժնետոմսերի

34

Տավուշի մարզ,

գ. Աչաջուր /նախկին` Կրիվոյ մոստ/

22.  

61110

<<Ախուրյանի <<Ագրոսպասարկում>> ԲԲԸ-ի բաժնետոմսերի

34

Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Ախուրյան խճ.

23.  

61100

<<Անիի <<Ագրոսպասարկում>> ԲԲԸ-ի բաժնետոմսերի

34

Շիրակի մարզ,

գ. Մարալիկ

24.  

61138

<<Վարդենիսի <<Բերրիություն>> ԲԲԸ

34

քաղ. Վարդենիս,

Չարենցի փող.

25.  

21843

<<Դվին կոնցեռն>> ՓԲԸ

38.14

քաղ. Երևան,

Արշակունյաց 67

26.  

62127

<<Ջրհան>> ՊՓԲԸ

100

Արմավիրի մարզ,

գ. Գեղակերտ

27.  

62021

<<Արաքս>> ՓԲԸ

80

քաղ. Երևան,

Գ.Նժդեհի 37/8

28.  

90038

<<Երվերելակ>> ՓԲԸ

100

քաղ. Երևան,

Մասիսի նրբ. թիվ 13

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

29.  

90106

<<Միջուկային և ռադիացիոն անվտանգության ԳՏԿ>> ՓԲԸ

100

 քաղ. Երևան,

Տիգրան Մեծի 4

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

30. 

90107

<<Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն >> ՓԲԸ

100

քաղ.Երևան,

Ֆանարջյան 76

31.   

90108

<<Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն>> ՓԲԸ

100

քաղ. Երևան,

Նորք-Մարաշ 9փ, 123

32.  

90109

<<Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն>> ՓԲԸ

100

քաղ. Երևան, Դավթաշեն, փ/ա 25

33.  

90110

<<Մաշկաբանության և

 սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն>> ՓԲԸ

100

քաղ. Երևան,

Ֆուչիկի 32

34.  

90111

<<Օշական>> մանկական

վերականգնողական կենտրոն>> ՓԲԸ

100

Արագածոտնի մարզ, գ.Օշական

35.  

90112

<<Հայաստանի Հանրապետության

 առողջապահության նախարարություն

 <<Դիլիջան>> մանկական

 հակատուբերկուլյոզային առողջարան>> ՓԲԸ

100

քաղ. Դիլիջան ,

Օրջոնիկիդձե 5-րդ նրբ., տ.1

36. 

90113

<<Երևանի երկաթուղու պոլիկլինիկա>> ՓԲԸ

100

քաղ.Երևան

Արցախի 8բ

37.  

90114

<<Նևրոզների կլինիկա>> ՓԲԸ

100

Կոտայքի մարզ,

գ.Քասախ

38. 

90115

<<Հանրապետական անձավաբուժական

 կենտրոն>> ՓԲԸ

100

քաղ.Երևան,

Աճարյան 2, փակուղի 4

39. 

90116

<<Արաբկիր>> բժշկական համալիր-երեխաների եվ դեռահասների առողջության ինստիտուտ>> ՍՊԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը 8.0%

8.0

քաղ. Երևան,

Մամիկոնյան 30

40. 

90075

<<Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն>> ՓԲԸ

100

 քաղ. Երևան,

փող. Հալաբյան 38/7

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

41.   

90117

<<Գյուկոնդ>> ԲԲԸ-ի բաժնետոմսերի

30

Շիրակի մարզ, ք. Գյումրի, Խանջյան 1

Գեղարքունիկի մարզպետարան

42.  

90118

<<Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա>> ՊՓԲԸ

100

քաղ. Վարդենիս, Երիտասարդության փող. 15

 

 

 

 


Հավելված 2

 

 

«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ և ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿԸ

 

Գնահատված արժեքը
(դրամով)

Առաջին վճարի չափը
(գնահատված
արժեքի
նկատմամբ՝
տոկոսով)

Վճարման
ժամկետը
(տարիներով)

Վճարումների
թիվը
(անգամ)

Մինչև 500.000

100

-

-

500.001-1.000.000

50

1

2

1.000.001-1.500.000

40

2

3

1.500.001-2.000.000

35

3

4

2.000.001-3.000.000

30

4

5

3.000.001-4.000.000

25

5

6

4.000.001-5.000.000

25

6

7

5.000.001-6.000.000

25

7

8

6.000.001-7.000.000

20

8

9

7.000.001-8.000.000

20

9

10

8.000.001-9.000.000

20

10

11

9.000.001-10.000.000

20

11

12

10.000.001-11.000.000

20

12

13

11.000.001-12.000.000

20

13

14

12.000.001-13.000.000

20

14

15

13.000.001-14.000.000

20

15

16

14.000.001-15.000.000

20

16

17

15.000.001-16.000.000

20

17

18

16.000.001-18.000.000

20

18

19

18.000.001-20.000.000

20

19

20

20.000.001-ից ավելի

20

20

21

 

 

  • Discussed

    11.04.2017 - 26.04.2017

  • Type

    Law

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11949

Print

Related documents / links