Add to favourites

Located in RA National Assembly

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ուսումնասիրել է ցեմենտի տեղական արտադրության զարգացման հնարավորությունները և դրա խթանման հնարավոր մեխանիզմները ուսումնասիրել ցեմենտի տեղական արտադրության զարգացման նպատակահարմարությունը և դրա խթանման հնարավոր մեխանիզմները, ինչպես նաև քննարկել է շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները:

Հայաստանում 2018 թվականին ցեմենտի տարեկան իրացման ծավալները կազմոել են մոտ 680 հազար տոննա, որից 512 հազար տոննան արտադրվել է Հայաստանում, իսկ 168 հազար տոննան ներմուծվել է: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել են թե արտադրության և թե ներմուծման ծավալները` համապատասխանաբար 53.1%-ով և 3.5 անգամ:

Ցեմենտ արտադրող տեղական ընկերություններում ներկայումս իրականացվող արտադրական գործունեության արդյունքում արտադրանքի ձևավորված միջին ինքնարժեքը կազմում է բավական բարձր` ներմուծվող իրանական ցեմենտի արժեքի նկատմամբ:

   Ինքնարժեքը ձևավորող հիմնական տարրերն են էներգետիկ ռեսուրսները (գազ և էլեկտրաէներգիա), հումք և նյութեր, աշխատավարձ, մաշվածք, ցեմենտի փաթեթավորման համար անհժեշտ միջոցների ձեռքբերում:

Տեղական ցեմենտը հիմնականում իրացվում է ներքին շուկայում և արտահանվում է նաև Վրաստան, սակայն փոքր ծավալներով և ներքին շուկայական գնից առավել ցածր գնով` գրեթե ինքնարժեքով,  որի հիմնական նպատակը վրացական շուկայում կայուն դիրքի պահպանումն է:

Վրացական շուկայում Մ-400  մակնշման ցեմենտի գինը բավականին ցածր է` բացթողնման գինը 1 տոննայի համար կազմում է 165 լարի (28670 դրամ): Վրացական ցեմենտի ցածր գինը պայմանավորված է հետևյալ գործոններով` գազի ցածր գին և որպես էներգակիր` հարստացված ածուխի մեծածավալ օգտագործման հնարավորություն:

Ներկայումս ցեմենտի հիմնական ներմուծումն իրականացվում է Իրանից: Իրանում ցեմենտի տարեկան արտադրությունը կազմում է 30 մլն տոննա, որի մեծ մասն արտահանվում է: 

Իրանական ցեմենտի ցածր գինը պայմանավորված է ցեմենտ արտադրող ձեռնարկությունների համար գազի ցածր գնով, ինչպես նաև պետության կողմից ցեմենտի ներքին արտադրողներին ծախսերի սուբսիդավորմամբ:

Ուստի ներմուծվող իրանական ցեմենտը` դեմպինգային գներով տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ է առաջացնում:

Տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրական հնարավորությունները բավարարում են արտադրելու մոտ 2.1-2.2 մլն տոննա ցեմենտ, ինչը կբավարարի ցեմենտի տեղական պահանջարկն ամբողջությամբ։

Ներմուծման նման պայմաններում ցեմենտի տեղական արտադրող ընկերությունները կդադարեցնեն գործունեությունը և մրցակցության բացակայության պայմաններում ներմուծող ընկերությունները կարող են բարձրացնել ցեմենտի գները: Բացի այդ տեղական արտադրության բացակայության պայմաններում ամբողջական պահանջարկի բավարարումը պետք է իրականացվի ներմուծման միջոցով, որի դեպքում նույնպես կարող են առաջանալ նաև այլ խնդիրներ, քանի որ անհրաժեշտ ենթակառուցվածքների թողունակությունը ևս կարող են չբավարարել ապահովելու այն, հաշվի առնելով այն հանգամանքը օրական 100-ից ավելի մեքենա` 15 տոննա տարողությամբ, կավելանա մաքսակետերում:

Շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է պետության կողմից ներմուծվող ցեմենտի վրա որոշակի սահմանափակումների կիրառում` ապահովելով տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ, սակայն այդ սահմանափակումը պետք է լինի այնպիսին, որը արտադրողներին հանգստի ռեժիմի հնարավորություն չտա, այլ ստեղծի պայմաններ ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:

ԱՀԿ-ն թույլատրում է անդամ երկրներին արտադրանքի նկատմամբ պաշտպանական միջոց կիրառել այն դեպքում, երբ այդ անդամը ներքոշարադրյալ դրույթների համաձայն որոշում է, որ այդ արտադրանքն իր տարածք է ներմուծվում այնպիսի աճող ծավալներով` բացարձակ կամ ներքին արտադրության նկատմամբ հարաբերական առումով, և այնպիսի պայմաններով, որ լուրջ վնաս է հասցնում ներքին արդյունաբերական ճյուղի, որն արտադրում է նման կամ ուղղակիորեն մրցակից արտադրնքներ կամ ստեղծում է լուրջ վնասի վտանգ: Պաշտպանական միջոցները կիրառվում են ներմուծվող արտադրանքի նկատմամբ` անկախ դրա աղբյուրից: Միևնույն ժամանակ պաշտպանական միջոցները պետք է կրեն ժամանակավոր բնույթ:  

Միևնույն ժամանակ «Եվրասիական միության մասին պայմանագրի» 47-րդ հոդվածով` անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել և կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ նշվաժ Պայմանագրի թիվ 7 հավելվածով սահմանված կարգով:

Հաշվի առնելով վերոգրյալը` նպատակահարմար է գտնվել ոչ սակագնային կարգավորումների միջոցով կանոնակարգել ներքին շուկայում ցեմենտի շրջանառությունը` սահմանելով վերջինս ծանուցվող գործունեության տեսակ և կիրառելով պետական տուրք` կատարելով լրացում «ՀՀ պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչպես նաև կատարել լրացում «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում` ներմուծումը սահմանելով ծանուցվող գործունեություն:

 

  • Discussed

    15.03.2019 - 30.03.2019

  • Type

    Law

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7970

Print

Suggestions

Robert Davtyan

25.03.2019

Եթե հանրապետության համար "ռազմավարական նշանակություն ունեցող ապրանք եք համարում ցեմենտը" ապա անհրաժեշտ է ոչ թե պաշտպանել տեղական մոնոպոլիստների գեր շահույթները, այլ հնարավորություն տալ շուկայական կանոններով արդար և իրական շուկայական գին ձևավորելու համար, որը, անշուշտ ներկայիս գնից առնվազն 3 անգամ փոքր պետք է լինի։

See more