Add to favourites

Located in RA National Assembly

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

                                                                                                                                                                                               ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 20.1-ին հոդվածի 1-ին մասը  լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ ենթակետով.

«15. ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523210000 ապրանքային դիրքի ծածկագրի) ապրանքային դիրքի

ծածկագրին դասվող ցեմենտի «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման  յուրաքանչյուր տոննաի համար:

Մինչև մեկ տոննաի համար, տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր կիլոգրամի համար 22 դրամ

բազային տուրքի 22-պատիկի չափով»:

 

 

 

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

 

 

 

                                                                                                                                                                                                                 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2019 թվականի _______ __-ին

 

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 22-րդ հոդվածում`

  • 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի « ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

 

10.

ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523210000 ապրանքային դիրքի ծածկագրի) ապրանքային դիրքի ծածկագրին դասվող ցեմենտի «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման 

ԿՄ

 

 

 

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ

«Սույն պահանջը  չի տարածվում օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 10-րդ կետով նախատեսված դեպքի վրա։»։

 

Հոդված 3. Անցումային դրույթներ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

2․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 10-րդ կետով նախատեսված  ծանուցման ենթակա գործունեության գործողության ժամկետները  սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

  • Discussed

    15.03.2019 - 30.03.2019

  • Type

    Law

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7960

Print

Suggestions

Robert Davtyan

25.03.2019

Եթե հանրապետության համար "ռազմավարական նշանակություն ունեցող ապրանք եք համարում ցեմենտը" ապա անհրաժեշտ է ոչ թե պաշտպանել տեղական մոնոպոլիստների գեր շահույթները, այլ հնարավորություն տալ շուկայական կանոններով արդար և իրական շուկայական գին ձևավորելու համար, որը, անշուշտ ներկայիս գնից առնվազն 3 անգամ փոքր պետք է լինի։

See more