Add to favourites

«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

_____  ­_____________ 2019 թվականի    N ________ Լ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N1030-Լ որոշման N1 հավելվածի 114-րդ կետի 3-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N1515-Ն որոշման N11-րդ հավելվածի N11-րդ աղյուսակի 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության ճյուղում տոհմային գործի խթանման, տավարաբուծության ինտենսիվացման, կաթի և մսի արտադրության ավելացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն N1, N2 հավելվածների:

 

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                                                                                                                                                           

          ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                                                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ                                                                                                                                                                                    

 

   

 

  • Discussed

    15.02.2019 - 03.03.2019

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9358

Print

Suggestions

Սասուն Ասատրյան

27.02.2019

Առաջարկում ենք նախագծում ներառել Հայաստանյան տոհմային տնտեսություններից ևս տոհմային ցուլիկների, երինջների, մոզիների, հորթերի, կովերի ձեռք բերման հնարավորությունը դոտացիոն(30% սուբսիդավորումով) ծրագրով:

Սասուն Ասատրյան

27.02.2019

Առաջարկում ենք նախագծիծ հանել արտերկրից առաջնածին կովի ձեռքբերումը , քանի որ 7ամսեկանից ավելի բարձր հղի կենդանիներին երկար ճանապարհ անցնելիս առողջության, անվտանգության պահանջներից ելնելով անթույլատրելի է(նորման 3-6ամսեկան հղիությունն է), մյուս կողմից հղի կենդանիներին տեղափոխման ստրեսից հետո պահանջվում է 1-1.5ամիս ադապտացիոն շրջան, որը համընկնում է հղիության վերջին ամսին և այդ պատճառ կհանդիսանա հետագա լակտացիայի, կաթնատվության վրա:

Սասուն Ասատրյան

18.02.2019

Առաջարկում ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի գյուղացին կարողանա բարձրակարգ կաթնատու ցեղատեսակի երինջներ ձեռք բերի անմիջապես Հայաստանյան տոհմային սելեկցիոն տնտեսություններից, որը կարող է ավելի էժան և որակյալ լինել: Այդ դեպքում հնարավորություն կստեղծվի նաև տեղական տոհմային տնտեսությունները զարգացնել: Նախագիծը կյանքի կոչելու համար պետք է դասեր քաղել նախորդ ծրագրերի բացասական կողմերից և ստեղծել աշխատող նախագիծ:

See more