Add to favourites

The draft has been accepted

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Karine Badalyan 17.02.2019 18:41:47 Mshakuyti naxararytyan goyutyun@ anhrajeshtutyun e Bolor arumnerov
2 Երանուհի Մարգարյան 18.02.2019 09:44:30 Հայաստանի Հանրապետությունում որպես անկախ ազգային պետություն մշակույթի պետական կառավարման լծակի թուլացումը, օպտիմալացումը հակաազգային մոտեցում է… Հայաստանի հանրապետությունը պետք է ունենա մշակույթի նախարարություն, այն էլ՝ հզոր ու լայն գործառույթներով լիազորված նախարարություն: Հայաստանի կարևոր գերատեսչությունները պետք է լինեն Պաշտպանության նախարարությունն ու Մշակույթի նախարարությունը: Առաջինը որպես Հայաստանի Հանրապետության պետական սահմաններն ու մեր ազգային տեսակը պաշտպանող, երկրորդը՝ հայոց ինքնության, հայկական մշակութային ժառանգության պահպանության, սերունդներին անխաթար փոխանցման գործում պետական միասնական քաղաքականություն մշակող և իրականացնող մարմին: Սա առնվազն հակաազգային մոտեցում է նաև այն տեսանկյունից, որ հայասպան Թուրքիան ու 100-ամյա պատմություն ունեցող Ադրբեջանը հայոց մշակույթի թալանի վրա հիմնված մշակույթի նախարարություններ են ստեղծել ու ամբողջ աշխարհում հայկականը որպես թուրքական հռչակելով առաջ են գնում: Հայաստանի և հայ ժողովրդի գոյության և հարատևման առաջին նախապայմանը սեփական ինքնության պահպանության գիտակցության առաջնահերթության գիտակցությունը պետք է լինի, այլապես անհասկանալի է, թե Հայոց բանակը ի՞նչն է պաշտպանելու: Ինքնության պահպանության, պետականության հիքմերի ամրացման, սերունդների հայրենիքի նկատմամբ պարտքի ու սիրո դրսևորման գործում առաջին գործառույթը Մշակույթի նախարարությանն է, որի հազարավոր գործառույթների մեջ մշակութային կրթությունը մի բաղադրիչ է: 30 տարի շարունակ հետևողականորեն քայքայվել է հայկական գիտությունը, կրթական համակարգը: Մշակույթի բնագավառը թերևս միակն է, որ կարողացել է չնչին միջոցներով անգամ իր գոյությունը պահել, ենթակառուցվածքներ ստեղծել, կայացնել ու հստակ քաղաքականություն իրականացնել: Անշուշտ կան նաև թերացումներ, որոնք բխում են իրավական դաշտի անկատարությունից և շատ դեպքերում իշխող կուսակցությունների քաղաքական դիրքորոշումներից: Պետք է ուղղել սխալներն ու թույլ չտալ նման ստորացուցիչ վերաբերմունք մշակույթի հանդեպ, այն էլ պետական մակարդակով: Հայաստանի, հայ մարդու տեսակի համար պատասխանատուն պետք է ՀՀ մշակույթի նախարարությունը լինի: Հայաստանին պատիվ չի բերում մշակույթի նախարարության դերի ստորացումը:
3 Երանուհի Մարգարյան 18.02.2019 09:51:28 Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի բնագավառների մեկ ընդհանուր գերատեսչության տակ ներառումը սխալ մոտեցում է, արհամարհանք սեփական մշակույթին և մշակութային քաղաքականության կարևորության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունք: Օրինագիծը կազմված է անգրագետ, առանց հիմնավորումների, անհասկանալի է ի՞նչ վերլուծությունների արդյունքում, ինչպի՞սի գործառույթների կրկնությունը բացառելու կամ օպտիմալացնելու անհարժեշտությամբ է պայմանավորված կրթության, գիտության և մշակույթի բնագավառների միացումը: 30 տարվա ընթացքում գրեթե հիմնահատակ ոչնչացվել է կրթական ոլորտը, սարսափելի վատ վիճակում է երբեմնի համաշխարհային գիտության մեջ բացառիկ տեղ ու դեր ունեցող հայկական գիտության ներկա վիճակը: Երիտասարդ գիտնականները լքում են հայրենիքը, փակվել են բազմաթիվ երբեմնի եզակի գիտական ինստիտուտներ, գիտնականների համար այլևս մեր պետական քաղաքականության համար կարևոր համարվող գիտական հարցերը չեն կարող գրավիչ լինել, որովհետև դրանք չեն ֆինանսավորվում: Ուսումնասիրեք թե ինչո՞վ են զբաղված գիտնականները: Գերակշիռ մասը ներգրավված է արտասահմանյան գրանտային ծրագրերում, որոնք վճարում և Հայաստանից տանում են հայ գիտնականների աշխատանքի արդյունքը: Միակ կայացած ենթակառուցվածքներ ունեցող բնագավառը մշակույթի նախարարությունն է, որն ունի հստակ դիրքորոշում մշակութային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ: Տարրական հետաքրքրություն ցուցաբերեք 1992-2006 և 2007-2017 թվականներին մշակութային քաղաքականության նկատմամբ և ուսումնասիրեք այդ ընթացքում կատարված աշխատանքները: Անշուշտ համաշխարհայնացման գործընթացներն ավելի են պարտավորեցնում պահպանելու ազգայինը, որպեսզի չկորցնենք մեր տեսակն ու համաշխարհային մշակութային գանձարանում մեր պատվավոր տեղը: Բավականին անելիքներ ու խնդիրներ կան այս հարցում, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է: Մշակութային ժառանգությունն այն հիմնական ռեսուրսն է, որը որոշիչ դեր է խաղում Հայաստանի սոցիալ-տնտեսական և սոցիալ-մշակութային զարգացման գործում: Այն հոգևոր ու մտավոր ներուժի հիմքն է և Հայաստանի որպես հնագույն քաղաքակրթության օջախի բնութագրիչը: Միայն պատմամշակութային ժառանգության արդյունավետ օգտագործման պարագայում կարելի է հասնել ինչպես անհատի զարգացմանը, այնպես էլ Հայաստանի ապագան որոշող նոր սերունդի ձևավորմանը:
4 Երանուհի Մարգարյան 18.02.2019 09:51:59 Հասարակության կայուն զարգացումն այսօր ուղղակիորեն կապված է մշակույթի հետ: Եթե նախկինում կայուն զարգացում ասելով հասկացվում էր միայն բնապահպանական ոլորտը, ապա ներկայում այն իրենից ներկայացնում է բարդ համակարգ, որը բաղկացած է ինչպես բնապահպանական, այնպես էլ սոցիալ-տնտեսական, սոցիալ-հումանիտար բաղադրիչներից, որոնց մեջ կարևոր դեր է հատկացված նաև հասարակության մշակութային հաղորդակցության մակարդակի բարձրացման խնդրին, ինչից ելնելով էլ առաջ է գալիս «մշակույթ» հասկացության նկատմամբ նոր մոտեցումներ ձևավորելու, նրա ժամանակակից դերի վերագնահատման և վերարժևորման անհրաժեշտությունը: Հայաստանի անկախության առաջին տասնամյակում երկրի մշակութային քաղաքականությունը, ելնելով սոցիալ-տնտեսական, աշխարհաքաղաքական անբարենպաստ իրավիճակից, հիմնականում նպատակ է հետապնդել առաջին հերթին պահպանել գործող մշակութային կազմակերպություններն ու ենթակառուցվածքը, և ավելի պակաս ուշադրություն է դարձվել դրանց զարգացմանը: Դրանից ելնելով էլ այս ժամանա-կաշրջանում մշակութային քաղաքականությունը չի համապատասխանեցվել տնտե-սության աճի պահանջներին, չի ձևավորվել մշակույթի կառավարման մոդել, չի պահպանվել շուկայական մեխանիզմների և պետական երաշխիքների հավասա-րակշռությունը։ Ավանդական մշակույթի շատ ձևերի շարունակականությունն ընթա-ցել է ինքնակարգավորման ուղիով, և քաղաքական, գաղափարախոսական կամ այլ նկատառումներով ներկրված կամ վերաձևավորվող նոր արժեքների ներդրումը նպաստել է դրանց կարևորության և ինքնատիպության հանդեպ հարգանքի ու հպարտության զգացումի նվազմանը: Մշակութային ժառանգության պահպանության և օգտագործման պետական մշակութային ռազմավարության հիմքում պետք է ընկած լինեն հետևյալ սկզբունքները. 1. Հասարակական կարևոր գործընթացների ձևավորման և կայուն զարգացման գործում ժառանգության հիմնարար դերի ճանաչումը: Ընդ որում ժառանգությունը դիտարկվում է որպես լայն կատեգորիա, որն ընդգրկում է ոչ միայն պատմության, մշակույթի և բնության անշարժ կամ շարժական հուշարձանները, այլև կենդանի ավանդական մշակույթը, արհեստներն ու տնայնագործությունը, տեխնիկական հմտություններն ու տեխնոլոգիական գիտելիքները, բնօգտագործման ավանդական ձևերը, էթնոմշակութային միջավայրն ու շրջակա բնությունը: Միաժամանակ, ժառանգությունը դիտարկվում է նաև որպես համակարգ, որում առանձին օբյեկտները չեն կարող գոյություն ունենալ միմյանցից և շրջակա միջավայրից անկախ: 2. Ժառանգության պահպանությանը տարածքային մոտեցման հատուկ դերի ճանաչումը, որտեղ պահպանության և օգտագործման հիմնական առարկա է դառնում հենց տարածքը` իրեն բնորոշ ժառանգության բոլոր տարրերով հանդերձ` ներառյալ պահպանված ավանդական մշակույթը, տնտեսական գործունեության ձևերն ու պատմականորեն ձևավորված բնակեցման համակարգերը: 3. Ժառանգության պահպանությունն ու օգտագործումը որպես ժամանակակից սոցիալ-մշակութային և տնտեսական գործընթացների անքակտելի բաղադրիչ դիտարկումը: Այսպիսով կանխորոշվում է ժառանգության կառուցողական դերը պետության տնտեսական և սոցիալական քաղաքականության ձևավորման, նրա համաշխարհային ասպարեզում վարքի դրսևորման հարցում: Նման մոտեցումը համապատասխանում է համաշխարհային միտումներին, որոնք արտացոլված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության ընդհանուր զարգացման գործողությունների ծրագրում»: Նշված ծրագրում ի թիվս այլ կարևոր խնդիրների հստակ մատնանշվում է նյութական և ոչ նյութական, շարժական և անշարժ մշակութային ժառանգության պահպանության, արժևորման նպատակով գործողությունների մշակման և իրականացման կարևորության հարցը: Նշված փաստաթուղթը վավերացրել է նաև Հայաստանի Հանրապետությունը և որի կիրարկման պատասխանատուն ՀՀ մշակույթի նախարարությունն է:
5 Երանուհի Մարգարյան 18.02.2019 09:52:31 Պետությունն ունի բացառիկ կարևոր ռազմավարական գործառույթ՝ մի քանի հազարամյա հայկական մշակութային ժառանգությունը, թե հայրենիքում, թե նրա սահմաններից դուրս պահպանելու, պաշտպանելու և հանրահռչակելու գործում: Պետությունը պետք է ունենա հստակ հայեցակարգ մշակույթը երկրի տնտեսության և զբոսաշրջության հետ կապակցելու և այս առումով իրականացնելու նպատակային պետական միասնական քաղաքականություն: Այս և բազմաթիվ այլ կարևոր հանգամանքներ բացառում են մշակույթի նախարարության գործառույթների բնականոն իրագործումը պետական այլ կառույցների հետ միավորված: Համաձայն Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների, պետությունը պարտավոր է հանրային կյանքի բնականոն կազմակերպման նպատակով համապատասխան պետական լիազոր մարմնի միջոցով իրականացնել ոլորտային առանձին քաղաքականություն, մշակել առանձին հայեցակարգեր և ծրագրային ուղղություններ: Մասնավորապես, մշակութային ոլորտում Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու մասին 1970 թ. Փարիզի կոնվենցիային, ի կատարումն վերջինիս միաժամանակ մի քանի հոդվածների, պետական լիազոր մարմնի՝ ՀՀ մշակութի նախարարության կառուցվածքում ստեղծել է մշակութային արժեքների պահպանությունն իրականացնող և դրանց ապօրինի արտահանումը կանխող և կանխարգելող ազգային ծառայություն՝ մշակութային արժեքների պահպանության գործակալություն: Այս և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային այլ՝ ընդհանուր թվով վեց կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետությունը ունի միջազգայն պարտավորություն կառավարության կառուցվածքում ունենալ առանձին պետական լիազոր մարմին, որը կմշակի մշակութային բնագավառի ճյուղային ռազմավարությունը և կիրականացնի մշակութային ոլորտային քաղաքականություն: «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում է մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական ծրագրերով և մշակութային քաղաքականությունը իրականացվում է հետևյալ ոլորտներում՝ 1) մշակութային ժառանգության օբյեկտների (պատմամշակութային հուշարձանների) պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և հանրահռչակման, 2) թատերարվեստի, կինոարվեստի և տեսալսողական այլ արվեստների, 3) գեղարվեստական գրականության, ճարտարապետության, կերպարվեստի, դիզայնի, լուսանկարչության, բեմական, տարածական և երաժշտական արվեստի ու արվեստի այլ տեսակների և ժանրերի, 4) գեղարվեստական ժողովրդական ստեղծագործության և արհեստների, ժողովրդական մշակույթի, 5) ինքնագործ (սիրողական) գեղարվեստական ստեղծագործության, 6) թանգարանային առարկաների, թանգարանային հավաքածուների, հնատիպ գրքերի ու մատենագրերի և մշակութային այլ արժեքների պահպանության, ուսումնասիրման և հանրահռչակման, 7) մշակութային արժեքների հավաքչարարության (կոլեկցիոներության), 8) գրադարանային, արխիվային և հրատարակչական գործի, 9) գեղագիտական դաստիարակության և գեղարվեստական կրթության, մշակույթի ոլորտում մանկավարժական գործունեության, 10) մշակութաբանության և մշակույթի ոլորտում գիտական գործունեության, 11) միջազգային մշակութային համագործակցության, 12) մշակութային արժեքների պահպանման, ստեղծման, տարածման և մեկնաբանման (ընկալման) համար անհրաժեշտ մշակութային նշանակության նյութերի, սարքավորումների և այլ միջոցների արտադրության: Այսինքն, ՀՀ կառավարությունը պետք է որդեգրի այնպիսի քաղաքականություն, որ Հայաստանի Հանրապետությունում լինի միասնական մշակութային քաղաքականություն: ՀՀ մշակութային քաղաքականության հիմնական ոլորտներից մեկը՝ մշակութային ժառանգության օբյեկտների (պատմամշակութային հուշարձանների) պահպանությունը, ուսումնասիրումը, օգտագործումը և հանրահռչակումն է: Դա է վկայում նաև ՀՀ-ի կողմից վավերացված մի շարք կոնվենցիաներ, որոնցով նախատեսված է, որ մշակութային ժառանգություն են համարվում հուշարձանները և դրանք հնարավոր չէ տարանջատել: Մասնավորապես, համաձայն ՝ «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» 1972 թվականի կոնվենցիայի «մշակութային ժառանգություն» համարվում են. հուշարձանները՝ ճարտարապետական, մոնումենտալ քանդակագործության և գեղանկարչության ստեղծագործությունները, հնագիտական բնույթի տարրերը կամ կառուցվածքները, արձանագրությունները, անձավային կացարանները և տարրերի համադրումները, որոնք ունեն պատմության, արվեստի կամ գիտության տեսանկյունից բացառիկ համընդգրկուն արժեք, համալիրները՝ մեկուսացված կամ իրար միացած կառույցների խմբերը, որոնք իրենց ճարտարապետության, միասեռության կամ բնապատկերում իրենց տեղի շնորհիվ հանդիսանում են պատմության, արվեստի կամ գիտության տեսանկյունից բացառիկ համընդգրկուն արժեք, տեսարժան վայրերը՝ ձեռակերտ աշխատանքները կամ մարդու և բնության համատեղ ստեղծագործությունները, ինչպես նաև հնագիտական տեսարժան վայրեր ընդգրկող գոտիները, որոնք հանդիսանում են պատմության, գեղագիտության, ազգագրության կամ մարդաբանության տեսանկյունից բացառիկ համընդգրկուն արժեք: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից պետություն՝ երաշխավորելու համար, որ իր տարածքում գտնվող մշակութային և բնության ժառանգության պաշտպանության, պահպանության և հանրամատչելի դարձնելու համար ձեռնարկվում են արդյունավետ և ակտիվ միջոցառումներ, ձգտում է, ըստ հնարավորին, իր պայմաններին համապատասխան վարել ընդհանուր քաղաքականություն՝ մշակութային և բնության ժառանգությանը հասարակական կյանքում որոշակի գործառույթներ հաղորդելու նպատակով, և այդ ժառանգության պաշտպանությունը ներառել ընդհանուր պլանավորման ծրագրերում: Բացի այդ, 6-րդ հոդվածի համաձայն՝ սույն Կոնվենցիայի մասնակից պետություններն ընդունում են, որ մշակութային և բնության ժառանգությունը համընդհանուր ժառանգություն է, որի պաշտպանությունը միջազգային ողջ հանրության պարտքն է: Համայան՝ «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար Եվրոպայի խորհրդի շրջանակային» 2005 թվականի կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ ա) մշակութային ժառանգությունն անցյալից ժառանգված ռեսուրսների խումբ է, որը, սեփականության իրավունքից անկախ, մարդիկ սահմանում են իբրև իրենց մշտապես զարգացող արժեքների, համոզմունքների, գիտելիքների և ավանդույթների արտացոլում և դրանց արտահայտություն: Այն ներառում է շրջակա միջավայրի բոլոր կողմերը, որոնք ժամանակի ընթացքում մարդկանց և վայրերի փոխներգործության արդյունք են: բ) Ժառանգությունը կրող համայնքը բաղկացած է այն մարդկանցից, որոնք արժևորում են մշակութային ժառանգության` իրենց նախընտրած առանձնահատուկ կողմերը` հանրային գործունեության շրջանակներում պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու նպատակով: «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 1-ին հոդվածում տրված է Մշակութային արժեքների սահմանումը, համաձայն որի՝ «մշակութային արժեքներ», անկախ դրանց ծագումից ու սեփականատիրոջից, համարվում են. յուրաքանչյուր ժողովրդի մշակութային ժառանգության համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ արժեքները, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, կրոնական կամ աշխարհիկ, հնագիտական տեղավայրերը, ճարտարապետական համալիրները, որոնք իբրև այդպիսին ներկայացնում են պատմական կամ գեղարվեստական հետաքրքրություն, արվեստի ստեղծագործությունները, … 1954 թվականի Եվրոպական մշակութային կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ուշադրություն կհատկացնի իր հսկողության ներքո գտնվող եվրոպական մշակութային արժեքներին՝ որպես Եվրոպայի ընդհանուր մշակութային ժառանգության անբաժան մասի, համապատասխան միջոցներ կձեռնարկի դրանք պահպանելու համար և կերաշխավորի դրանց հիմնավորված մատչելիությունը: 1991 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում «ՀՀ մշակույթի նախարարությունը» նախատեսված է, որպես առանձին գերատեսչություն, իսկ ՀՀ Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգի մասին» N ՆՀ-456 հրամանագրի համաձայն՝ նախատեսված է «Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն»: ՀՀ Նախագահի հրամանագրով 2003 թվականից 2007 թվականները «ՀՀ մշակույթի նախարարությունը» գործել է որպես «մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն»: Փորձը ցույց է տվել, որ ՀՀ մշակույթի նախարարության յուրաքանչյուր միացում բացասաբար է անդրադարձել մշակույթի ոլորտի գործունեության համար այն պատճառով, որ մշակութային քաղաքականությունը պետք է մշակվի և իրականացվի մեկ գերատեսչության կողմից, այլ ոչ թե միավորված կառույցի կողմից: Այդ իսկ առումով միացումներից հետո ՀՀ կառավարությունը առանձնացրել է մշակույթի ոլորտը և ռազմավարական ծրագրերը իրականացվել են առանձին գերատեսչության կողմից:
6 Երանուհի Մարգարյան 18.02.2019 09:52:44 «Մշակույթը» հայ ազգի հոգևոր զենքն է և պետք է դրա զարգացման և հանրահռչակման գործընթացը դիտարկել ՀՀ կառավարության գործունեության ռազմավարական առաջնահերթությունների շարքում: Մշակույթի կառավարման գործառույթի պետական առանձին լիազոր մարմնին վերապահումը կնպաստի ոչ միայն հայ ժողովրդի ինքնության պահպանության, սերունդների միջև կապի, Հայաստանի միջազգային հարթակներում պատշաճ մակարդակով ներկայացման, հայ ժողովրդի վերաբերյալ միջազգային ճանաչողության մեծացման, աշխարհասփյուռ հայության մշակույթի նկատմամբ հանդուրժողականության ապահովմանը: Առանձին գերատեսչության առակայությունը կապահովի միջազգային հարթակներում հարևան թշնամաբար տրամադրված պետությունների ոտնձգություններին պատշաճ հակադարձումը: Պետք է հաշվի առնել, որ ներկայում թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հանրապետություններն ունեն Մշակույթի նախարարություններ, որոնց գործունեության հզորացումը սահմանում են պետության գերակայությունների համատեքստում: ՀՀ մշակույթի նախարարությունը, չհաշված սուղ միջոցներին և սահմանափակ լիզորությունների, կարողացել է բարձր պահել Հայաստանի պատիվն ու միջազգային տարբեր հարթակներում նախարարության ներկայացուցիչների տքնաջան աշխատանքի և մասնակցության արդյունքում է հնարավոր դարձել մեր ազգային մշակութային արժեքների ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարային ժառանգության և Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչկան ցանկերում: ՀՀ մշակույթի նախարարության աշխատանքի շնորհիվ մի շարք մշակութային բացառիկ արժեքներ ընդգրկվել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության գրանցամատյանում: Մենք պիտի ունենանք հնարավորություն այդ ցանկերը համալրելու, ոչ թե՝ ընդհանրապես զրկվել այդ իրավունքից: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև միջազգային պայմանագրերով սկսած և ստանձնած գործընթացների իրականացման, շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը, առաջարկում ենք Նախագծով ՀՀ մշակույթի նախարարությունը թողնել որպես առանձին գերատեսչություն:
7 Երանուհի Մարգարյան 18.02.2019 11:03:41 Առաջարկում ենք պահպանել ՀՀ մշակույթի նախարարությունը որպես առանձին գերատեսչություն և որպես գործառույթների ամբողջացում, ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացում դիտարկել ՀՀ մշակույթի նախարարությանը Զբոսաշրջության կոմիտեի միացումը: Այս ձևաչափով կապահովվեր պետական մշակութային քաղաքականության արդյունավետությունը և օպտիմալ կառավարումը:
8 Երանուհի Մարգարյան 18.02.2019 11:45:24 Նախագիծը կազմված է ոչ գրագետ, չկան իրավական ակտի համար պարտադիր համարվող հիմնավորումները: Բացակայում են վերլուծությունները, ուսումնասիրությունների արդյունքները, որնոնք հիմք են հանդիսացել ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը միացնելու համար: Հաշվի չեն առնված մասնագիտական կարծիքները:
9 Տիգրան Սարաֆյան 18.02.2019 11:05:51 Նախագիծը վիճահարույց է կառավարման գործառույթների բաշխման տեսանկյունից: 1. չի կարելի գյուղ. նախարարությունը միացնել, այլ հակառակը պետք է գյուղ. նախ-ին միացնել բնապահպանության նախարարությունը, այն ավելի պահպանողական բնույթ ունի և գործողություններով պետք է կոորդիանացիայի մեջ լինի բնապահպանական հարցերի հետ, քանի որ երկուսն էլ կարևորում են հողային, բուսական և կենդանական աշխարհի հետ ռեսուրների կառավարման հարցերը, 2. ինչպես կարելի է արդյունաբերության ենթաճյուղ էներգետիկան, արտադրական ենթակառուցվածք տրանսպորտի մասը, ջրային ոլորտը լինի տարածքային կառավարման նախարարության համակարգում, ավելին դրանք կարող են հանդես գալ որպես մեկ առանձին նախարարություն, քանի որ էներգետիկ և ջրային համակարգերը իրար հետ կոորդիանցիոն կապի մեջ են մեր երկրում, իսկ տրանսպորտի համակարգը դա նաև արտաքին հաղորդակցությունն է, 3. Բարձր տեխնոլոգիաների բառը առաջարկում եմ հանել, ծիծաղելի է, այդ որ ասպարեզում է համաշխարհային ճանաչվածության բարձր տեխնոլոգիական արտադրանքով ենք աչքի ընկել որ տեղյակ չենք, իսկ նախարարության անվանումը կարելի էր անվանել կապի և տեխնոլոգիաների, 4. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգում հարկավոր է նախատեսել առանձին առանձին մշակույթի, սպորտի կոմիտեներ, իսկ երիտասարդության հարցերի մասը անհրաժեշտ է վերապահել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` որպես սոցիալական յուրահատուկ խմբի, այդպես ավելի բարելավված կլինի երիտասարդների զբաղվածության, վերապատրաստման, ընտանեկան հարցերի և այլ հիմնախնդիրների տրամաբանական լուծումները, իսկ հուշարձանների պահպանության հարցերը վերապահել քաղաքաշինության կոմիտեին դարձյալ առանձված ստորաբաժանման կարգավիճակով, քանի որ տարբեր կառույցների համատեղ աշխատանք է այն ենթադրում` ճարտարապետներ, պատմաբաններ, եկեղեցի ևայլն, 5. սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին կից առաջարկում եմ օրենքում նախատեսել հասարարակական խորհրդակցական մարմին ներկայացված սփյուռքի տարբեր երկրներից, որոնք կարող են օրակարգային հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնել հեռահաղորդակցական միջոցներով, դրանով մշտական և օպերատիվ կապ ապահովելով սփյուռի հետ,
10 Տիգրան Սարաֆյան 18.02.2019 11:05:57 Նախագիծը վիճահարույց է կառավարման գործառույթների բաշխման տեսանկյունից: 1. չի կարելի գյուղ. նախարարությունը միացնել, այլ հակառակը պետք է գյուղ. նախ-ին միացնել բնապահպանության նախարարությունը, այն ավելի պահպանողական բնույթ ունի և գործողություններով պետք է կոորդիանացիայի մեջ լինի բնապահպանական հարցերի հետ, քանի որ երկուսն էլ կարևորում են հողային, բուսական և կենդանական աշխարհի հետ ռեսուրների կառավարման հարցերը, 2. ինչպես կարելի է արդյունաբերության ենթաճյուղ էներգետիկան, արտադրական ենթակառուցվածք տրանսպորտի մասը, ջրային ոլորտը լինի տարածքային կառավարման նախարարության համակարգում, ավելին դրանք կարող են հանդես գալ որպես մեկ առանձին նախարարություն, քանի որ էներգետիկ և ջրային համակարգերը իրար հետ կոորդիանցիոն կապի մեջ են մեր երկրում, իսկ տրանսպորտի համակարգը դա նաև արտաքին հաղորդակցությունն է, 3. Բարձր տեխնոլոգիաների բառը առաջարկում եմ հանել, ծիծաղելի է, այդ որ ասպարեզում է համաշխարհային ճանաչվածության բարձր տեխնոլոգիական արտադրանքով ենք աչքի ընկել որ տեղյակ չենք, իսկ նախարարության անվանումը կարելի էր անվանել կապի և տեխնոլոգիաների, 4. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգում հարկավոր է նախատեսել առանձին առանձին մշակույթի, սպորտի կոմիտեներ, իսկ երիտասարդության հարցերի մասը անհրաժեշտ է վերապահել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` որպես սոցիալական յուրահատուկ խմբի, այդպես ավելի բարելավված կլինի երիտասարդների զբաղվածության, վերապատրաստման, ընտանեկան հարցերի և այլ հիմնախնդիրների տրամաբանական լուծումները, իսկ հուշարձանների պահպանության հարցերը վերապահել քաղաքաշինության կոմիտեին դարձյալ առանձված ստորաբաժանման կարգավիճակով, քանի որ տարբեր կառույցների համատեղ աշխատանք է այն ենթադրում` ճարտարապետներ, պատմաբաններ, եկեղեցի ևայլն, 5. սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին կից առաջարկում եմ օրենքում նախատեսել հասարարակական խորհրդակցական մարմին ներկայացված սփյուռքի տարբեր երկրներից, որոնք կարող են օրակարգային հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնել հեռահաղորդակցական միջոցներով, դրանով մշտական և օպերատիվ կապ ապահովելով սփյուռի հետ,
11 Lusine Igityan 18.02.2019 12:40:51 Ամբողջապես ներկայացվածը հիմնավորում չի ընդգրկում, լավ կլիներ հեղինակը մի կարգին համապատասխան կառույցում սովորեր կառավարության ծրագրերի հիմնավորումներ գրել: Ինչ վերաբերում է Մշակույթի նախարարության օպտիմալացմանը ԿԳՆ-ի մեջ, չկա որ մի հիմնավորում՝ նպատակ, արդիականություն, նախատեսվող գործողություններ, ակնկալվող արդյունքեր, որոնք կարտահայտվեն թվերով: Վերջին ժամանակի՝ մասնավորապես Սանահինի գավիթում տեղադրված ԲՈՒԴԿԱՆ, ևս մեկ անգամ փաստեց, որ ՄՇ ոչ թե պետք է միավորել, այն այն ուժեղացնել գործառույթներում, որպեսզի նման տիպի բաներ չլինեն, անհրաժեշտ է ուժեղացնելով լծակներ տալ ՄՆ-ին: Ինչ է նշանակում, երբ դեռ չօպտիմալացված ԿԳՆ-ի նախարարի այցը, ժողովը և հանձնարարականը ՄՆ աշխատակիցների հետ: Ո՞րն է օրինական բերված փաստերից: ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊՆ-ի նման հույժ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող մարմին է ՀՀ: Այս կառույցը դարձնելով ենթակա, ստորադաս՝ փակում է մեր հսկայական մշակությաին ժառանգության պահպանության, հանրահռչակման գործընթացը: Անհասկանալի են նաև այլ նախարարությունների անհիմնավոր միացումները: Ուր ենք գնում, ինչ ենք անում: Հանեք ձեր գլուխներից Հայաստանը քանդելու աղքատ մտքերը: Պետությունը նաև պատասխանատու է պետական ծառայողների համար: Պոտությունը ՍՊԸ չի, որ իր շահույթը հետապնդելու համար կրճատի մարդկանց ու թողնի փողոցում: Պետությունը մենք ենք: Պետությունը երբեք իշխանությունը չի եղել:
12 Lilia Ambartsumyan 19.02.2019 14:21:51 Ինչպես կարելի է էներգետիկայի ոլորտը ստորադասել և փորձել ներառել այլ նախարարության կազմում: Չէ որ առանց էներգետիկայի հնարավոր չէ տնտեսություն ունենալ, էլ չենք խոսում տնտեսական հեղափոխության իրականացման մասին, որը հռչակված է Նոր Հայաստանի իրողության պայմաններում ձևավորված նոր կառավարության ծրագրում: Պետք է հաշվի առնել, որ Անդրկովկասում հանդիսանում ենք միակ ՛՛ատոմային՛՛ երկիրը, ինչպես նաև կան նշանակալից զարգացումներ վերականգնվող էներգետիկայի բնագավառում, երկրում ստեղծվում են նպաստավոր պայմաններ, կատարելագործվում է օրենսդրական դաշտն օտարերերկյա ներդրողներ ներգրավելու համար, ուստի էներգետիկայի ոլորտը կազմալուծելու և գլխատելուն ուղղված այս որոշումը համարում եմ անհիմն, անտրամաբանական, և հապճեպորեն կայացված:
13 Քրիստինե Նաղդալյան 19.02.2019 15:09:14 Մշակույթի նախարարությունը ինքնուրույն կարգավիճակով չպահպանվելու դեպքում առաջացող խնդիրները. 1. Հայաստանի պետականության համակարգում մշակութային ենթակառուցվածքներն ամենակայացածներից են։ Մյուս կողմից՝ աշխարհում այսօր Հայաստանն ամենաշատը ճանաչված է իր մշակույթով․ եթե կարելի է ասել՝ մշակույթը Հայաստանի «բրենդն» է՝ մշակութային որակյալ ծառայություններ մատուցող օջախներով, միջազգային մշակութային շուկայում մրցունակ մշակութային իրադարձություններով ու արտադրանքով, մշակույթի և արվեստի ասպարեզում նոր տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառմամբ, որոնք տարածաշրջանային և նաև համաշխարհային նշանակություն ունեն։ Ըստ այդմ՝ մշակույթն իր ենթակառուցվածքների միջոցով կարող է ծառայել որպես գերհզոր ռեսուրս, «զենք», որով կարելի է քաղաքականություն վարել ցանկացած այլ ոլորտում՝ լինի արտաքին թե ներքին քաղաքական, թե տնտեսական, թե կրթական և այլն: Նման գործառույթների թիրախավորված իրականացման համար առավել նպատակահարմար է նախարարության գոյությունը որպես առանձին կառույց։ 2․ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունը ունի միջազգային պարտավորություն Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում ունենալ առանձին պետական լիազոր մարմին, որը կմշակի մշակութային բնագավառի ճյուղային ռազմավարությունը և կիրականացնի մշակութային ոլորտային քաղաքականություն: Այսինքն, համաձայն Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների, պետությունը պարտավոր է հանրային կյանքի բնականոն կազմակերպման նպատակով ինքնուրույն պետական լիազոր մարմնի միջոցով իրականացնել ոլորտային առանձին քաղաքականություն, մշակել առանձին հայեցակարգեր և ծրագրային ուղղություններ: 3. Հայ ժողովրդի մշակույթն այսօր չի նույնացվում լոկ Հայաստանի մշակույթի և մշակութային ներուժի հետ: Պատմական հանգամանքների բերումով հայերը ցրվել են աշխարհով մեկ` ձևավորելով համայնքներ, որոնք իրենց ազգային մշակույթն ակամայից «պատվաստել» են հյուրընկալ երկրի մշակույթին: Բնականաբար, կատարվել է նաև հակառակը: Եվ որպեսզի ազգային մշակույթը պահպանվի իր բոլոր առանձնահատկություններով, այն պետք է հատուկ ուշադրության արժանանա և հանրահռչակվի ինքնություն պետական մարմնի կողմից առանձին վարվող քաղաքականության միջոցով: Ինքնուրույն կառավարման մարմնի բացակայությունը, անկախ միավորման պայմաններից, հանրության և հայ համայնքի կողմից բացասական կընկալվի՝ մեկնաբանվելով որպես պետության կողմից հարաբերականորեն անտեսված ոլորտ: 4. Սփյուռքում մշակույթը հիմնականում փոխանցվում է ոչ այնքան համայնքների ու հաստատությունների (դպրոց, եկեղեցի, մշակութային հաստատություններ և այլն), որքան մշակույթի նախարարության կողմից տվյալ պետությունում իրականացվող ծրագրերի միջոցով: Նախարարության միավորումը հատկապես սփյուռքում կարող է ռիսկեր պարունակել հայկական մշակույթի լսարանի ու այն սպառողների համար: 5. Ինքնուրույն կառավարման մարմնի բացակայությամբ կտուժի հայ մշակույթի վերաբերյալ իրազեկվածությունը եւ տարածումը օտարերկրյա պետություններում: Ուստի անհրաժեշտ է որպեսզի Մշակույթի նախարարությունը լինի որպես առանձին գերատեսչություն:
14 Դավիթ Գևորգյան 19.02.2019 15:12:08 Մշակույթի նախարարությունը ինքնուրույն կարգավիճակով չպահպանվելու դեպքում առաջացող բացասական հետևանքնեը. 1. Պետական կառավարման համակարգի նման խոշորամասշտաբ փոփոխությունը և կառուցվածքների միավորումը գործնականում կարող է հանգեցնել կառավարչական ճգնաժամերի, պետական կառավարչական ապարատի բնականոն գործունեության էական խաթարմանը դրանից բխող բոլոր հետևանքներով և ՀՀ կառավարությունը պետք է որդեգրի այնպիսի քաղաքականություն, որ Հայաստանի Հանրապետությունում լինի միասնական մշակութային քաղաքականություն: 2. Պետությունը պետք է ունենա հստակ հայեցակարգ մշակույթը երկրի տնտեսության և զբոսաշրջության հետ կապակցելու և այս առումով նպատակային պետական միասնական քաղաքականություն իրականացնելու համար: Այս և բազմաթիվ այլ կարևոր հանգամանքները բացառում են մշակույթի նախարարության գործառույթների բնականոն իրագործումը պետական այլ կառույցների հետ միավորված: 3․ Կդժվարանա արտաքին աշխարհի մշակութային գերատեսչությունների հետ հաղորդակցությունը, որ կդառնա ոչ անմիջական, միջնորդավորված, հետեւաբար նաև ոչ ճկուն եւ ոչ ադեկվատ։ 4. Հայաստանի Հանրապետության նախկին կառավարության կողմից մշակույթի նախարարությունը մի քանի անգամ միացվել է մեկ այլ գերատեսչության և նորից առանձնացվել: Ուրեմն, փորձը ցույց է տվել, որ մշակույթի նախարարության յուրաքանչյուր միացում այլ պետական գերատեսչությանը բացասաբար է անդրադարձել մշակույթի ոլորտի գործունեությանը այն պատճառով, որ մշակութային քաղաքականությունը պետք է մշակվի և իրականացվի մեկ գերատեսչության կողմից, այլ ոչ թե միավորված կառույցի միջոցով: Այդ իսկ առումով միացումներից հետո ՀՀ կառավարությունը առանձնացրել է մշակույթի ոլորտը, և ռազմավարական ծրագրերը իրականացվել են առանձին գերատեսչության կողմից: Նույն ուղղությամբ գնացել է նաեւ Վրաստանի կառավարությունը, եւ արձագանքները բացասական են։ 5․ Մշակույթի նախարարությունը խիստ մասնագիտացված և կայացած մարմին է։ Տարիներ շարունակ մշակույթի նախարարության կողմից իրականացվել են մի շարք գործառույթներ՝ հատուկ մշակված ծրագրերի և նախարարության կողմից դրանց անմիջական հսկողության և վերահսկողության միջոցով: Նախարարության վերակազմակերպումը այլ պետական մարմնի հետ կբերի կայացած համակարգի տարալուծմանը և ոչ արդյունավետ կառավարմանը:
15 Արթուր Պետրոսյան 19.02.2019 15:33:09 Շատ սխալ և անարդյունավետ է Մշակույթի նախարարության միացումը Կրթության և գիտության նախարարությանը
16 Սամվել Մուրադյան 19.02.2019 15:39:37 Մշակույթի նախարարությունը ինքնուրույն կարգավիճակով չպահպանվելու դեպքում առաջացող կորուստները. 1. Միավորման դեպքում գործառույթներով գերծանրաբեռնված, բազմազան և ծավալով բավական ուռճացած պետական մարմինն ինքնաբերաբար կաշխատի ոչ արդյունավետ, մշակութային քաղաքականության իրականացումը կարող է տուժել, իսկ առավել կարծրացած և դանդաղած աշխատանքային ընթացքը բացասաբար կանդրադառնա խնդիրների լուծման, որոշումների կայացման և ծրագրերի իրականացման արագության եւ արդյունավետության վրա։ 2. Կնվազեն դրամաշնորհային ծրագրերի միջոցով, ինչպես նաև պետական աջակցությամբ իրականացվող մշակութային կազմակերպությունների, անհատ ստեղծագործողների, ֆիլմարտադրության համատեղ գործունեություն իրականացնող կազմակերպությունների, գրահրատարակչության, հուշարձանների պահպանության վերականգնման, թատերական ներկայացումների, թանգարանային առարկաների ցուցադրության, հայկական մշակույթը այլ պետություններում ներկայացնելու ֆինանսական միջոցները:
17 Սամվել Մուրադյան 27.02.2019 12:46:06 Ներկայացված նախագծով մշակույթի նախարարությունը նախատեսվում է միացնել կրթության նախարարությանը, սա իրատեսական մոտեցում չէ: Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա առանցին մշակույթի նախարարություն, որը պետք է մշակի և իրականացնի մշակությանին քաղաքականությունը: Չունենալով առանձին մշակույթի նախարարություն, որպես քաղաքականություն մշակող և իրականացնող գերատեսչություն մենք անհետևանք կկորցնեք մեր մշակույթը: Նախոր նների օրոք էլ միացման նման փորձ արվեց, սակայն այդ միացումն իրեն չարդարացրեց և նորից մշակույթն առանձնացվեց այլ ոլորտներից և դարձավ առանձին գերատեսչություն: Դեռ ուշ չէ սխալններ ուղղելու և նոր սխալներ թույլ չտալու համար:
18 Սամվել Մուրադյան 19.02.2019 15:51:27 Գտնում եմ, որ ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է լինի առանձին գերատեսչության կարգավիճակով
19 Սամվել Մուրադյան 27.02.2019 15:03:06 Նախագծի ընդունման դեպքում այն կուղեկցվի պետական ծառայողների հաստիքների կրճատմաբ, ինչ էլ իր հերթին կավելացնի գործազուրկների թիվը: Առանց այն էլ ՀՀ-ում գործազուրկների թիվը բավականին մեծ է և պատական ծառայողների կրչատմամբ սոցիալական լուրջ խնդիրներ կառաջանան: Նախ միջև նախագծի ընդունումը պետք է ուսումնասիրվեր թե օպտիմալացման արդյունքում քանի աշխատող կազատվի աշխատանքից և առաջնահերթ պետք է համապատասխան աշխատատեղեր ստեղծել այդ ազատվող աշխատակիցների համար ըստ իրենց մասնագիտությունների, որից հետո նոր ընդունեն օրենքի նախագիծը: Բոլորն է հայտնի, պետական ծառայողների մի հոծ բանակ ունեն վարկային պարտավորություններ, շատ շատերը բնակարաններ են ձեք բերել հիպոթեքով, նման աշխատակիցներին ազատելու դպքում ինչպես պետք է կատարեն բանկերի հետ ունեցած իրենց պայմանագրային պարտավորությունները: Շատ սխալ է այսպես հապճեպ ընդունել այս նախագիծը այն կնպաստի հանրապետությունում առկա սոցիալական վիճակի ավելի ծանրացմանը: Այս հարցերին լուծում տալուց հետո նոր պետք է այս նախագիծը ընդունվի: Հակառակ դեպքում նման նախագծի ընդունումը կհակասի Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված ՀՀ որպես սոցիալական պետություն լինելու սկզբունքներին:
20 Մանվել Ներսիսյան 19.02.2019 16:27:09 Ներկայացված նախագծում և հիմնավորման մեջ իսպառ բացակայում է որևէ ուսումնասիրություն, վերլուծություն, մասնագիտական կամ փորձագիտական եզրակացություն՝ թե հատկապես ո՞ր խնդիրների և հայտնաբերված կառավարչական սխալների, գործառութային կրկնությունների, ավելորդ և չհիմնավորված գործառույթների պատճառով է անհրաժեշտ միավորումը: Չի ներկայացվել նաև որևէ մասնագիտական կարծիք կամ վերլուծություն նոր կազմավորվող կառույցում (կառույցներում) գործառութային բաշխվածությունը, ենթակայությունների և իրավասությունների շրջանակները, պետական նոր մարմնի կառուցվածքը, հնարավոր հաստիքների թիվը՝ սահմանված գործառույթների ծավալից: Պետական կառավարման համակարգի նման խոշորամասշտաբ փոփոխությունը և կառուցվածքների միավորումը գործնականում կարող է հանգեցնել կառավարչական ճգնաժամերի, պետական կառավարչական ապարատի բնականոն գործունեության էական խաթարմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Նախագծով հստակ ներկայացված չէ նաև, թե գերատեսչությունների միացման ձևով վերակազմակերպումը, ինչ ժամկետներում պետք է իրականացվի: Միավորման դեպքում գործառույթներով գերծանրաբեռնված, բազմազան և ծավալով բավական ուռճացած պետական մարմինն ինքնաբերաբար կաշխատի ոչ արդյունավետ, մշակութային քաղաքականության իրականացումը կարող է տուժել, իսկ առավել կարծրացած և դանդաղած աշխատանքային ընթացքը բացասաբար կանդրադառնա խնդիրների լուծման, որոշումների կայացման և ծրագրերի իրականացման արագության և արդյունավետության վրա։
21 Սոնա Բաբայան 19.02.2019 16:35:16 Հայաստանի Հանրապետությունը չի կարող չունենալ առանձին մշակույթի նախարարություն, կրթության և գիտության նախարարությանը միավորելը դա հավասարազոր է մշակույթի նախարարության փակման, ինչն անընդունելի է:
22 Քրիստինե Գևորգյան 20.02.2019 10:25:04 Ի գիտություն հայտնեմ, որ դեռևս 2000 թվականին ՀՀ վարչապետի 18.04.2000թ. թիվ 202 որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը միացվել է ՀՀ բնօգտագործման նախարարությանը և անարդյունավետության պատճառով վերադարձվել է նախկին կարգավիճակին, վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ գյուղատնտեսության նախարարությունը այլ նախարարությունների հետ միաձուլելու փորձ կա, արդյունքները վատ են և որոշ ժամանակահատված հետո դրանք նորից տարանջատել են, երբևէ իրականում չեն միաձուլվել, այլ ավելի շուտ արհեստական միավորվել են: Աշխարհի գրեթե բոլոր, այդ թվում՝ զարգացած արդյունաբերություն ունեցող երկրները կարևորում են գյուղատնտեսության զարգացման նշանակությունը և դրանց կառավարությունների կազմում գործում են առանձին գյուղատնտեսության նախարարություններ, հաշվի առնելով, որ Գյուղատնտեսության նախարարության գործառույթները տարբերվում են տնտեսության այլ ճյուղերին բնորոշ ֆունկցիաներից, հետևաբար առանց այն էլ բազմաթիվ ֆունկցիաների համատեղումը այլ մարմնի գործառույթների հետ կհանգեցնի ոլորտի անարդյունավետ կառավարմանը։
23 Լիանա Գրիգորյան 20.02.2019 10:40:45 Գյուղատնտեսությունը հանդիսանում է հանրապետության առանցքային և տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն, որը բացառիկ նշանակություն ունի երկրի պարենային ապահովման համար։ Ոլորտը կարևոր նշանակություն ունի երկրի համախառն ներքին արդյունքի ձևավորման, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ձևավորման, գյուղական բնակավայրերի կայունության ու զարգացման համար: Գյուղատնտեսության ոլորտում ներգրավված է շուրջ 317.0 հազար մարդ, որը կազմում է հանրապետության ամբողջ զբաղվածների 31.3 %-ը։ Առաջարկվում է ՀՀ կառավարության նոր ստեղծվող կառուցվածքում գյուղատնտեսության նախարարությունը սահմանել որպես առանձին կառուցվածքային միավոր, որը կունենա արդյունավետ և ժամանակակից գյուղատնտեսության իրականացմանը համահունչ կառուցվածք։ Ուստի անհրաժեշտ է օպտիմալացումը իրականացնել ամբողջ պետական կառավարման համակարգում, այլ ոչ թե առանձին պետական մարմիններում։
24 Ելենա Մարգարյան 20.02.2019 10:58:59 Անընդունելի և անտրամաբանական, ազգային մշակույթի պահպանման տեսանկյունից խիստ վտանգավոր քայլ է ՀՀ մշակույթի նախարարությունը գրեթ ոչնչացված կրթական համակարգի, խորը ճգնաժամի մեջ գնտվող գիտական համակարգի համար պատասխանատու ՀՀ ԿԳ նախարարությանը միացումը: Անցած 10 ամիսների ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարը զբաղված էր միայն սուտի շոուներով ու ոչ մի ոլորտային բարեփոխման քայլ չի արել, բացի եղած ավերակն ավելի ոչնչնացնելով: Հիմա էլ մշակույթն էն, որպես ավելորդ վագոն միացնում, որ ի՞նչ, որ վերջնականապես ոչնչացնեք: Ուշքի եկեք ու ձեռներդ հեռու պահեք այս երեք կարևոր բնագավառները վերջնականապես ոչնչացնելուց: Լսեք ոլորտային մասնագետների կարծիքներն: Արդեն 30 տարի երկիրը կործանում են, մասնագետներին արհամարհում: Գոնե հեղափոխությունից հետո դուք մարդկանց հարգեք ու լսեք վերջապես: Էս հեղափոխությունը մենք ենք արել, ոչ թե դուք: Մենք ենք ոտքի կանգնել ու դրանց տապալել, ոչ թե դուք: մեր համբերության բաժակն էր լցվել, ոչ թե ձեր: Լսեք ու հագեք մասնագետներին:
25 Արմեն Ավդալյան 20.02.2019 15:01:53 «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագծում նախատեսվում է ՀՀ մշակույթի նախարարությունը վերակազմակերպել՝ միացնելով Կրթության և գիտության նախարարությանը: Հանրային և մասնագիտական տարբեր քննարկումներում մեկ անգամ չէ, որ սույն դիրքորոշման հեղինակները բարձրաձայնել են ՀՀ մշակութային քաղաքականության խնդիրներն ու մատնանշել ոլորտի կառավարչական անարդյունավետության մասին: Սակայն, ուսումնասիրելով առաջարկվող փոփոխությունների ներկայացված նախագիծը, կարծում ենք, որ այն բավարար հիմնավորված ու փաստարկված չէ: Անգամ նախագծի հիմնավորման մեջ չի բերվում որևէ փաստացի գնահատական, թե ինչո՞վ և ինչպե՞ս է ՀՀ մշակույթի նախարարության վերակազմակերպումը նպաստելու «պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը», ինչպես «հիմնավորվում է» նախագծում: Որևէ կերպ չի արձանագրվել և հիմնավորվել ՀՀ մշակույթի նախարարության կողմից ցայսօր իրականացված իրավական և գործնական կառավարման ճգնաժամը կամ անարդյունավետությունը, եթե այդպիսին կա, գործառույթների իրականացման փաստացի փոփոխությունը, իրավական/օրենսդրական և մշակույթի ոլորտի տարբեր մակարդակների կառավարման միջև կապը: Անհասկանալի է մնում, թե միասնական մշակութային քաղաքականության տեսլականի պայմաններում ինչպե՞ս է հիմնավորվում հուշարձանների, այդ թվում պատմական և հնագիտական, պահպանությունը մշակութային քաղաքականության համատեքստից կտրելը և քաղաքաշինության կոմիտեի լիազորություն համարելը: Արդյո՞ք այստեղ չկա շահերի բախում. այն գերատեսչությունը, որը նախևառաջ կոչված է կարգավորել քաղաքաշինական խնդիրները, հանդես է գալու որպես հուշարձանների պաշտպան, ինչը կարծում ենք, պարունակում է բազմաթիվ համակարգային ռիսկեր: Նախընթաց քաղաքականությունների փորձը ցույց է տալիս, որ հապճեպ, առանց պատշաճ փորձագիտական և մասնագիտական համայնքների հետ քննարկման իրականացված փոփոխությունները լրացուցիչ արգելակում կամ դանդաղեցնում են մշակութային քաղաքականության բարեփոխման հնարավորությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մշակույթը իր լայն ընդգրկմամբ երկրի զարգացման, աշխարհում սեփական տեղի, դերի, առաքելության քննարկման և զարգացման հնարավորություն է, որը պետք է խթանվի ազգային, հասարակական և համայնքային մշակութային ժառանգության կարևորման, շարունակականության և ստեղծագործականության վրա հիմնված մշակութային բովանդակային և իրատեսական քաղաքականության միջոցով: Թեպետ պաշտոնական տեսակետներում հնչեցվում է, որ այս գործընթացն այլևս անշրջելի է, առաջարկում ենք առժամանակ առկախել/չեղարկել ՀՀ մշակույթի նախարարության վերակազմակերպման որոշումը: Հաշվի առնելով որոշմանն առնչվող հարցերի հանդեպ հանրային զգայունությունը, շահառուների շրջանակը, կարծում ենք, որ որոշման նախագծի մշակման ընթացքում դրսևորվել է շտապողականություն, չի ապահովվել բավարար մասնակցայնության իրատեսական հնարավորություն նախարարության աշխատակիցների, անգամ ոլորտի պաշտոնյաների և փորձագիտական շրջանակների ներգրավվածության համար, հրապարակայնությունն ու գործընթացի թափանցիկությունը բավարար հիմնավորված չեն եղել, հիմնավորված առաջարկ կամ ծրագիր չկա, որը ցույց կտա նախարարության վերակազմակերպպման հետևանքով մշակույթի ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացումը, անտեսվել է բովանդակային բարեփոխումների միջոցով համակարգի առողջացման հնարավորությունը՝ նախապատվությունը տալով կառավարչական վերակազմակերպման ձևին: Առաջարկում ենք իրականացնել ՀՀ մշակույթի նախարարության գործունեության փորձագիտական գնահատում կամ հանրայնացնել այն արդյունքները, որոնք հիմք են ծառայել վերակազմակերպման, կառավարչական առկա անարդյունավետությունը գնահատելու կամ արդյունավետության բարձրացումը բովանդակային ձևով հիմնավորելու համար: նախաձեռնել փորձագիտական խմբերի քննարկումներ՝ մշակութային քաղաքականության համակարգային, բովանդակային և կառավարչական խնդիրները գնահատելու և ըստ այդմ՝ առաջնահերթություններ որոշելու համար: