ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

          Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի8-ի նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին, որի Տնտեսական գործունեության թափանցիկությունը վերտառությամբ 3.3 կետում սահմանված է, որ անհրաժեշտ է նաև վերանայել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց՝ միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների՝ հանրությանը հասանելի դարձնելու մեխանիզմները՝ վերացնելով օրենքով նախատեսված պետական տուրք վճարելու պայմանը՝ սահմանված կարգով հաշվառված լրատվամիջոցների համար և ապահովելով հանրային շահերին վերաբերող հարցերի շուրջ հավաստի և ամբողջական տեղեկատվության ազատությունը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանված կարգով հաշվառված լրատվամիջոցներին իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների ստացման գործընթացում լրացուցիչ ֆինանսական բեռից ազատելու անհրաժեշտությամբ:

 

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Նախագծի կարգավորումների համաձայն՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատել Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքով սահմանված կարգով հաշվառված լրատվության միջոցներին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մեկ ամսվա ընթացքում պահանջվող տեղեկությունների քանակը գերազանցում է տպագրված կամ պատճենահանված 10 էջը:

Միաժամանակ, Նախագծով սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո, որպիսի կարգավորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գրանցման էլեկտրոնային համակարգում անհրաժեշտ է կատարել որոշակի փոփոխություններ՝ առանց պետական տուրքի անդորրագրի տեղեկություններ տրամադրելու հնարավորություն սահմանելու նպատակով:

 

ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծի ընդունման արդյունքում կվերացվի սահմանված կարգով հաշվառված լրատվամիջոցների՝ իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների ստացման նպատակով պետական տուրք վճարելու պարտականությունը:

 

 

  • Discussed

    12.02.2019 - 27.02.2019

  • Type

    Law

  • Area

    Justice, Civil and commercial legislation, Provision of freedom of information

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1484

Print

Suggestions

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

15.02.2019

Նախագծում նշվում է, որ լրատվության միջոցները ՀՀ պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մեկ ամսվա ընթացքում պահանջվող տեղեկությունների քանակը գերազանցում է տպագրված կամ պատճենահանված տաս էջը: Այս կարգավորումը նույնպես ուղղակի հակասություն է ստեղծում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին փաստաթղթերի փաթեթը սովորաբար գերազանցում է վերոնշյալ ծավալը՝ առաջարկում ենք վերաշարադրել նախագծի այս մասը՝ նշելով, որ անվճար տրամադրվում է մինչև 10 (տասը) էջը, իսկ տասը էջից ավելիի դեպքում դիմողը պարտավորվում է հատուցել պատճենահանման ծախսերը ՀՀ կառավարության N 1204-Ն (15.10.2015թ.) որոշմամբ սահմանված չափերով՝ անկախ հարցումը ներկայացնելու ժամանակահատվածի՝ բացառությամբ նույնաբովանդակ հարցումը վեց ամսվա ընթացքում երկրորդ անգամ ներկայացնելու սահմանափակման:

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

15.02.2019

Միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների ստացման նպատակով պետական տուրք վճարելու պարտականությունը լրատվամիջոցների համար վերացնելու դրույթը որոշակի հակասություն է ստեղծում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հետ: ՏԱ մասին ՀՀ օրենքը որևէ արտոնություն հասարակության որևէ խմբի համար չի սահմանում տեղեկություն ստանալու գործընթացում: Նման արտոնություն սահմանված չէ նաև ՀՀ Սահմանադրությամբ, ուստի օրենսդրական հակասության հարցը բաց կմնա նման կարգավորում նախատեսելու պարագայում: Մյուս կողմից, եթե որոշակի լուծում տրվի այս իրավական հակասությանը, առաջարկում ենք հաշվի առնել այն հանգամանքը, որ արդարացի և հիմնավորված կլիներ նմանատիպ արտոնություն սահմանել նաև քաղհասարակության մյուս ներկայացուցիչների՝ հասարակական կազմակերպությունների համար, որոնց զգալի մասը գործունեություն ծավալելիս հետապնդում է համանման նպատակներ ու առնչվում է նույն խնդրին, ինչ լրագրողները: Նշենք, որ հասարակական կազմակերպությունները, ինչպես և լրատվամիջոցները, ակտիվորեն ներգրավված են հանրային վերահսկողության գործընթացներում, ինչի ապահովման համար տեղեկատվություն ստանալու մատչելիությունն առանցքային նշանակություն ունի:

Էդուարդ Կարապետյան

12.02.2019

Առաջարկում եմ նաև նույն բովանդակությամբ պետական տուրքի վճարումից ազատել նաև ՀՀ Բանկերին: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ: լրատվամիջոցները ինչպես նաև բանկերը շահույթ հետապնդող տնտեսվարող սուբեկներ են, և մեկին արտոնություն տալը խաթարում է մյուսի իրավունքը:

See more