The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Էդուարդ Կարապետյան 12.02.2019 14:16:57 Առաջարկում եմ նաև նույն բովանդակությամբ պետական տուրքի վճարումից ազատել նաև ՀՀ Բանկերին: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ: լրատվամիջոցները ինչպես նաև բանկերը շահույթ հետապնդող տնտեսվարող սուբեկներ են, և մեկին արտոնություն տալը խաթարում է մյուսի իրավունքը: Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի` Տնտեսական գործունեության թափանցիկությունը վերտառությամբ 3.3 կետում սահմանված է, որ անհրաժեշտ է նաև վերանայել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց՝ միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների՝ հանրությանը հասանելի դարձնելու մեխանիզմները՝ վերացնելով օրենքով նախատեսված պետական տուրք վճարելու պայմանը՝ սահմանված կարգով հաշվառված լրատվամիջոցների համար և ապահովելով հանրային շահերին վերաբերող հարցերի շուրջ հավաստի և ամբողջական տեղեկատվության ազատությունը։ Հետևում է, որ տվյալ փուլում Կառավարության քաղաքականությունն ուղղված է առաջին հերթին լրատվամիջոցների՝ որպես հանրության լայն շերտերի համար տեղեկատվության աղբյուրի համար անվճար տեղեկատվության հասանելիության ապահովմանը: Հետագայում կարող է քննարկվել նաև այլ սուբյեկտներին նման արտոնություն շնորհելու հնարավորությունը: ---
2 Ինֆորմացիայի ազատության կենտրոն 15.02.2019 16:21:05 Միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների ստացման նպատակով պետական տուրք վճարելու պարտականությունը լրատվամիջոցների համար վերացնելու դրույթը որոշակի հակասություն է ստեղծում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հետ: ՏԱ մասին ՀՀ օրենքը որևէ արտոնություն հասարակության որևէ խմբի համար չի սահմանում տեղեկություն ստանալու գործընթացում: Նման արտոնություն սահմանված չէ նաև ՀՀ Սահմանադրությամբ, ուստի օրենսդրական հակասության հարցը բաց կմնա նման կարգավորում նախատեսելու պարագայում: Մյուս կողմից, եթե որոշակի լուծում տրվի այս իրավական հակասությանը, առաջարկում ենք հաշվի առնել այն հանգամանքը, որ արդարացի և հիմնավորված կլիներ նմանատիպ արտոնություն սահմանել նաև քաղհասարակության մյուս ներկայացուցիչների՝ հասարակական կազմակերպությունների համար, որոնց զգալի մասը գործունեություն ծավալելիս հետապնդում է համանման նպատակներ ու առնչվում է նույն խնդրին, ինչ լրագրողները: Նշենք, որ հասարակական կազմակերպությունները, ինչպես և լրատվամիջոցները, ակտիվորեն ներգրավված են հանրային վերահսկողության գործընթացներում, ինչի ապահովման համար տեղեկատվություն ստանալու մատչելիությունն առանցքային նշանակություն ունի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլ կազմակերպությունների և անձանց կողմից ևս ներկայացվել են օրենքի նախագծով ներկայացված սուբյեկտների շրջանակն ընդլայնելու և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներին ևս ընդգրկելու վերաբերյալ առաջարկներ, անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցչ ուսումնասիրություններ և միջազգային փորձի վերլուծություն, որի հիման վրա նախագծում կկատարվեն համապատասխան փոփոխություններ: ---
3 Ինֆորմացիայի ազատության կենտրոն 15.02.2019 16:31:38 Նախագծում նշվում է, որ լրատվության միջոցները ՀՀ պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մեկ ամսվա ընթացքում պահանջվող տեղեկությունների քանակը գերազանցում է տպագրված կամ պատճենահանված տաս էջը: Այս կարգավորումը նույնպես ուղղակի հակասություն է ստեղծում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին փաստաթղթերի փաթեթը սովորաբար գերազանցում է վերոնշյալ ծավալը՝ առաջարկում ենք վերաշարադրել նախագծի այս մասը՝ նշելով, որ անվճար տրամադրվում է մինչև 10 (տասը) էջը, իսկ տասը էջից ավելիի դեպքում դիմողը պարտավորվում է հատուցել պատճենահանման ծախսերը ՀՀ կառավարության N 1204-Ն (15.10.2015թ.) որոշմամբ սահմանված չափերով՝ անկախ հարցումը ներկայացնելու ժամանակահատվածի՝ բացառությամբ նույնաբովանդակ հարցումը վեց ամսվա ընթացքում երկրորդ անգամ ներկայացնելու սահմանափակման: Առաջարկվող մեխանիզմն ընդունելի է: Նախագծի վերախմբագրված տարբերակում կսահմանվի առաջարկվող մեխանիզմին համանման կարգավորում: ---