Add to favourites

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Armen Hovhannisyan 05.02.2019 10:28:55 Հոդված 4. -ը վերախմբագրել Բանկային ավանդի գումարի վրա տոկոսներն հավելագրվում են ավանդը բանկ մուտք լինելուն հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրը (ներառյալ): Եթե բանկային ավանդի պայմանագրով նախատեսված չէ տոկոսների հավելագրման կարգ, ապա բանկային ավանդի գումարի վրա տոկոսներն հավելագրվում են ավանդը բանկ մուտք լինելուն հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրը (ներառյալ): այլապես կարող է գործող ձևով մեկնաբանվել և փաստացի տոկոսագումար չստանալ, այլ առնվազն մի օր քիչ
2 Armen Hovhannisyan 06.02.2019 10:13:11 Հոդված 1040.1 -ի առաջին կետում վճարելու փոխարեն կարող է լինել ստանալ, եթե տոկոսադրույքները բացասական են. օրինակ՝ հիմա EUR -ի տոկոսը բացասական է. այս դեպքում ինչպես է լինում 2-րդ կետում՝ ի՞նչ սկզբունքով է ընտրված գործքիների տեսակները՝( օրինակ՝ վարկերի նկատմամբ պահանջի իրավունքը ինչու՞)
3 Տիգրան Սարաֆյան 07.02.2019 12:01:36 1. Հետաքրքիր է ստացվում եթե քաղ .օրենսգրքով սահմանված չէր ռեպո պայմանագրերը, ապա ԿԲ-ն ինչ հիմքով էր կնքում ռեպո պայմանագրեր բանկերի հետ, որպես դրամավարկային գործիք, 2. նախագծի հոդված 3-ում ոնց որ լավ չի նկարագրված այն որ թողարկողի կողմից վճարվող եկամուտներիը նվիրատվություն չեն համարվում, հիմնավորման մեջ ավելի լավ է բացատրված, տաընթերցում չլինի հետագայում, ֆին .հաշվառման կամ հարկման տեսանկյուններից, 3. նախագծի հոդված 1040.2-ի 3-րդ մասում հարկավոր է լրացնել, որ ձայնագրությունների հիման վրա գոնե եռօրյա ժամկետում պետք է կնքվի գոնե մեկ էջանոց գործարքի հիմնավորման փաստաթուղթ ֆին հաշվառման փաստաթղթավորման նպատակով, ձայնագրությունը դա ընդամենը գործարքը արագ իրականացնելու համար է, իսկ դա հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթուղթ չէ, անկախ գլխավոր համաձայնության առկայությունից, Նախագծի 1040.2-ի 3-րդ մասը, ինչպես նաև բանավոր գործարքի հնարավորություն նախատեսող գործող հոդվածները չեն չեղարկում հարկային և հաշվապահական հաշվառմանը վերաբերող օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթավորման պահանջները: Կարգավորման նպատակը, ինչպես իրավացիորեն նշված է Ձեր մեկնաբանության մեջ, գործարքը արագ իրականացնելու հնարավորությունն է, և որպեսզի գործարքը իրավաբանորեն ուժի մեջ մտած համարվի բանավոր պայմանավորվածությունը ձեռք բերելու պահից, այլ ոչ թե գրավոր փաստաթուղթը կազմելու պահից: Փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա։
4 Տիգրան Սարաֆյան 07.02.2019 12:01:46 1. Հետաքրքիր է ստացվում եթե քաղ .օրենսգրքով սահմանված չէր ռեպո պայմանագրերը, ապա ԿԲ-ն ինչ հիմքով էր կնքում ռեպո պայմանագրեր բանկերի հետ, որպես դրամավարկային գործիք, 2. նախագծի հոդված 3-ում ոնց որ լավ չի նկարագրված այն որ թողարկողի կողմից վճարվող եկամուտներիը նվիրատվություն չեն համարվում, հիմնավորման մեջ ավելի լավ է բացատրված, տաընթերցում չլինի հետագայում, ֆին .հաշվառման կամ հարկման տեսանկյուններից, 3. նախագծի հոդված 1040.2-ի 3-րդ մասում հարկավոր է լրացնել, որ ձայնագրությունների հիման վրա գոնե եռօրյա ժամկետում պետք է կնքվի գոնե մեկ էջանոց գործարքի հիմնավորման փաստաթուղթ ֆին հաշվառման փաստաթղթավորման նպատակով, ձայնագրությունը դա ընդամենը գործարքը արագ իրականացնելու համար է, իսկ դա հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթուղթ չէ, անկախ գլխավոր համաձայնության առկայությունից, Նախագծի 1040.2-ի 3-րդ մասը, ինչպես նաև բանավոր գործարքի հնարավորություն նախատեսող գործող հոդվածները չեն չեղարկում հարկային և հաշվապահական հաշվառմանը վերաբերող օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթավորման պահանջները: Կարգավորման նպատակը, ինչպես իրավացիորեն նշված է Ձեր մեկնաբանության մեջ, գործարքը արագ իրականացնելու հնարավորությունն է, և որպեսզի գործարքը իրավաբանորեն ուժի մեջ մտած համարվի բանավոր պայմանավորվածությունը ձեռք բերելու պահից, այլ ոչ թե գրավոր փաստաթուղթը կազմելու պահից: Փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա։
5 Մխիթար Ասլանյան 22.02.2019 11:59:36 Միջազգային պրակտիկայում ռեպո համաձանագրերը դիտարկվում են որպես ածանցյալ գործիքներ, քանի որ դրանք, ըստ էության բաղկացած են երկու մասից, առաջինը հանդիսանում է սփոթ գործարքը, որի միջոցով պայմանագրի կնքման պահին վաճառվում են հիմքում ընկած ֆինանսական ակտիվները, իսկ երկրորդ մասը հանդիսանում է ֆորվարդային գործարք, համաձայն որի կողմերը պարտավորություն են ստանձնում որոշակի ժամանակ հետո` ապագայում կատարեն պայմանագրի հիմքում ընկած ֆինանսական ակտիվի ետ գնում/վաճառաք` պայմանագրում սահմանված պայմաններով: Բացի այդ. 1. եթե դիտարկենք ռեպո գործարքը գործարար պրակտիկայում, ապա կտեսնենք, որ հիմնականում կողմը ով ցանկանում է ստանալ եկամուտ պարտատոմսերի և ռեպոյի տոկոսադրույքների տարբերությունից, նույն առևտրային օրվա ընթացքում իրականացնում է պարտատոմսերի գնում և այն նույն բանկի հետ ում միջոցով ձեռք է բերել պարտատոմսերը կնքում է ռեպո: Արդյունքում մտնում է գործարքի մեջ առանց զգալի դրամական միջոցներ, այն է` պարտատոմսերի ամբողջ անվանական արժեքը, ներդնելով` ապահովելով եկամուտի ստացում: 2. Նախագծով նախատեսվում է նաև մարժային վճարումների իրականցում, ինչը կիրառվում է նաև միջազգային շուկաներում, որի պարագայում ենթադրվում է, որ պետք է լինի փոփոխուն մարժայի հաշվարկ, աջակցող մարժայի վճարումներ, սահմանված նախնական մարժայից ավել մասի ետ ստացում և այլն: Արդյունքում ստացվում է, որ ռեպո համաձայնագրերի կնքման պարագայում կողմերի մոտ ի հայտ են գալիս դրամական հոսքեր կապված պայմանագրի հիմքում ընկած ֆինանսական ակտիվ շուկայական գնի փոփոխությունից: 3. Ռեպոյի ժամկետի ավարտին մարում կարող է իրականցվել միևնույն սխեմայով, որը նկարագրված է 1-ին կետում, ինչը և կապահովի վերջնահաշվարկի իրականցում առանց պարտատոմսերի ետ գնման, բացի այդ, առաջարկվող նախագծով էլ նախատեսվում է պարտատոմսերի մարման դեպքում տարբերության փոխանցում կողմին: Արդյունքում ստացվում է որ ռեպո համաձայնագրի կնքման վերջահշվարկը տեղի ունեցավ դրամական եղանակով `ապագայում: Վերը նշված բնութագրիչները հավաստում են, որ ռեպո համաձայնագիրը համաձայն Հաշվապահական Հաշվառման միջազգային ստանդարտներ 39-ի հանդիսանում է ածանցյալ ֆինանսական գործիք և քաղաքացիական օրենսգրում նման դրույթի ամրագրումը, այն է` ռեպոն չի հանդիսանում ածանցյալ ֆինանսական գործիք, չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, չունի հիմնավորում և հետևաբար մեր ֆինանսական շուկան դարձնում “յուրահատուկ”: