Add to favourites
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 151 | Իրինա Հարությունյան 24.01.2019 15:12:57 | Դեմ եմ 33-րդ հոդվածով նախատեսվող հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողների իրավունքի սահմանափակմանը: Այսպիսի նախագիծը չի կարող դրական ազդեցություն ունենալ մեր երկրի զարգացման: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 152 | Սերգո Կիրակոսյան 24.01.2019 15:16:54 | Դեմ եմ 33-րդ հոդվածում առկա փոփոխություններին | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 153 | Իզաբելա Մանասյան 24.01.2019 15:20:27 | Օրենքի 33-րդ հոդվածի փոփոխության արդյունքում տվյալ տնտեսական գործունեություն իրականացնողները ծախսերի մեծացման պատճառով չեն կարող մրցունակ աշխատավարձ վճարել իրենց մասնագետներին, փոքր և միջին ձեռնարկատիրության հաշվապահական հաշվառման վարման մակարդակը զգալիորեն տուժելու է, հույս ունեմ, որ նախագիծը չի հաստատվի: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 154 | Ելենա Ղուկասյան 24.01.2019 15:20:41 | Դեմ եմ նախագծի 33 հոդվածով նախատեսված փոփոխությանը | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 155 | Օքսաննա Մարգարյան 24.01.2019 15:23:34 | Դեմ եմ նախագծի հոդված 33, 3-րդ կետի փոփոխությանը, քանի որ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողների համար զգալի կավելանա հարկային բեռը, ինչը իրենից ենթադրում է բացասական հետևանքներ: Մասնավորապես կբարձրանան նշված ծառայությունների գները և էլի կտուժեն քաղաքացիները ովքեր օգտվում են այդ ծառայություններից: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 156 | Լիլիթ Բաբայան 24.01.2019 15:24:55 | Միանշանակ դեմ եմ այս նախագծի ընդունմանը, քանի որ այն կստեղծի անհավասար մրցակցային պայմաններ փոքր և միջին բիզնեսի զարգացման ոլորտում: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 157 | Վանանուշ Ոսկանյան 24.01.2019 15:29:00 | Միանշանակ դեմ եմ 33-րդ հոդվածին: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 158 | Հասմիկ Գոզեյան 24.01.2019 15:34:06 | Ես դեմ եմ այս նախագծին, որովհետև անհեթեթություն է հաշվապահներին ԱԱՀ-ով հարկելը: Դա կնպաստի փոքր և միջին ձեռնարկատիրության անկմանը: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 159 | Գարեգին Մարգարյան 24.01.2019 15:38:07 | Դեմ եմ այս նախագծին, քանի որ այն շատ վատ կանդրադառնա տնտեսության զարգացման վրա և կավելանա արտագախթողների թիվը ինչպես նաև կխթանի ստվերի ավելացմանը: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 160 | Արմենուհի Խաչատրյան 24.01.2019 15:45:45 | Դեմ եմ այս նախագծին | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 161 | Սյուզաննա Ավետիսյան 24.01.2019 15:47:02 | Դեմ եմ 33-րդ հոդվածում տեղի ունեցած փոփոխություններին | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 162 | Աստղիկ Մարգարյան 24.01.2019 16:14:12 | Հաշվապահական, խորհրդատվական,փաստաբանական ծառայությունների գները կբարձրանանան, ու դրա հետևանքով կմեծանա տնտեսվարող սյուբեկտի ծախսերը , ինչն էլ պատճառ կհանդիսանա ստվերային դաշտի առաջացմանը: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 163 | Հակոբ Խաչատրյան 24.01.2019 16:15:00 | Դեմ եմ քվեարկել հաշվապահներին շրջանառության հարկով աշխատելու սահմափակման պատճառով:Ստվերում աշխատող հաշվապահները կունենան էլ ավելի մրցունակ գնային առաջարկ : | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 164 | Սուրեն Ազարյան 24.01.2019 16:38:27 | Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները 2018թ-ի հուլիսի 1-ից արտոնագրային վճարի հարկման համակարգից անցում կատարեցին շրջանառության հարկի 6% դրույքաչափի, որը 2019թ-ի հունվարի 1-ից դարձավ 8%, իսկ 2020թ-ի հունվարից նախատեսվում է դարձնել 10%: Նշեմ, որ ներկայումս 6-ից 8 դարձած դրույքաչափը արդեն իսկ լուրջ եվ օբյեկտիվ դժգոհություններ է առաջացրել տնտեսվարողների կողմից, քանի որ դա անխուսափելիորեն հանգեցնելու է գնաճի, ինչն էլ հակասում է Պետության կողմից որդեգրած՝ տուրիզմը դարձնել գերակա ճյուղ, քաղաքականությանը։ Գնաճը կհանգեցնի տուրիստական գրավչության անկմանը հենց օրինակ հարևան Վրաստանի հետ համեմատության մեջ։ Բացի այդ, գնաճը կհանգեցնի ներքին սպառման նվազմանը եվս, ինչն էլ ի վերջո կհանգեցնի ոլորտում զբաղվածության անկմանը՝ աշխատետեղերի կրճատմանը եվ աշխատավարձերիի անկմանը։ Ներկայումս ընթանում են բանակցություններ հանրային սննդի ոլորտի տնտեսվարողների և ՊԵԿ ներկայացուցիչների ու Կառավարության անդամների միջը՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ։ Քննարկվում է 8% դրույքաչափի կիրառումը հետաձգելու անհրաժեշտությունը եվ հնարավորությունը։ Այս պարագայում հանրային սննդի ոլորտում շահաբաժինների դիմաց 5% դրույքաչափի կիրառումը էլ ավելի մեծ հարկային բեռ է դառնում։ Շահութահարկի մասով դրույքաչափի նվազեցումը նպատակ ունի հարկային բեռի թեթեվացման, այնինչ հանրային սննդի պարագայում հարկային բեռը 2 ուղղությունով բարձրանում է։ | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 165 | Անահիտ Կյուրեղյան 24.01.2019 16:41:28 | Դեմ եմ այս նախագծին | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 166 | Անահիտ Կյուրեղյան 24.01.2019 16:41:28 | Դրական ազդեցություն չի ունենա ՓՄՁ-ներին | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 167 | Հայկ Վարդանյան 24.01.2019 16:50:20 | Հաշվի առնելով կարճ ժամանակահատվածը նախնականի համար բավարար նախագիծ,քանի որ ժողովրդի պահանջը մեծ էր շուտափույթ կարգավորումներ տեսներ Հաշվի առնելով բացառություները, 1) որի մեջ մտնում է եկամտահարկի և շահութահարկի համահարթեցման գործնթացի ժամանակահատվածի երկարացման պրոցեսը, որը կնպաստի աշխատավարձի ստվերային գործնեության շարունակությունը 2) Ըստ նոր Փոփոխության այն ապրանքատեսականին որը ազատված է ներմուծման ԱԱՀ-ից այլևս կարող են այդ արտոնությունից օգտվել միայն ԱԱՀ աշխատող ընկերությունները կխոչընդոտի ՓՄՁ-ի զարգացմանը: Չնայած 33 հոդվածի շատերի համամիտ չլինելու հանգամանքին պետք է հաշվի առնել ներդրվել է նոր հարկատեսակի գաղափար ՝ Միկրոձեռնարկատիրության Առաջարկում եմ ՝ Որպեսզի թյուրիմաթություն չառաջանա 147 հոդվածի 1 մասի 16 կետի դ ենթակետը ուժը կորցրած ճանաչել | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 168 | Գոհար Վարդանյան 24.01.2019 16:52:07 | Հա ՛ մ խոսում են մենաշնորհների կրճատման մասին, հա ՛ մ կտրում փոքր բիզնեսների աճի ճանապարհը: Խաղ մի՛ արեք ձեր երկրի հետ: Զարկ մի՛ տվեք ստվերին: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 169 | Արամ Ճուղուրյան 24.01.2019 17:29:05 | Առաջարկում եմ - Հոդված 160. Վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձը: - Այս հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն,որով այս դրույթը կտարածվի սահմանամերձ համայնքներում բնակֆոնդի երկրորդային շուկայի վրա,քանզի առաջնային շուկա այս համայնքներում փաստացի չկա:Սա սահմանամերձ համայնքներում բնակֆոնդի պահպանման և բարելավման խնդիրները որոշակիորեն կմեղմի:Այս համատեքստում առաջարկում եմ դիտարկել նաև այս դրույթի կիրարկումը նշված համայնքներում վերանորոգման վարկերի մասով: | Չի ընդունվել: | |||
| 170 | Հայկուհի Ավագյան 24.01.2019 17:30:15 | 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ ՀՀ հարկային օրենսգիրքը՝ որպես հարկային հարաբերությունները կարգավորող համալիր իրավական առաջին փաստաթուղթը: Բոլորը լիահույս էին, որ ՀՀ հարկային օրենսգրքի կիրառությունը կարևոր ներդրում կլիներ կայուն և կանխատեսելի հարկային միջավայրի ձևավորման գործում, սակայն տեղի է ունենում հակառակ երևույթը: Ըստ նախագծի՝ օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի Բ ենթակետը ենթադրում է, որ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողների ստացված եկամուտները հավասարեցվում են աուդիտորական կազմակերպությունների կողմից ստացված եկամուտներին: Գաղտնիք չէ, որ աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները բավականին թանկ արժեն: Ինչը արդեն ենթադրում է, որ նախագծի այս դրույթով ստեղծվելու է անհավասար պայմաններ: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 171 | Հայկուհի Ավագյան 24.01.2019 17:30:31 | 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ ՀՀ հարկային օրենսգիրքը՝ որպես հարկային հարաբերությունները կարգավորող համալիր իրավական առաջին փաստաթուղթը: Բոլորը լիահույս էին, որ ՀՀ հարկային օրենսգրքի կիրառությունը կարևոր ներդրում կլիներ կայուն և կանխատեսելի հարկային միջավայրի ձևավորման գործում, սակայն տեղի է ունենում հակառակ երևույթը: Ըստ նախագծի՝ օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի Բ ենթակետը ենթադրում է, որ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողների ստացված եկամուտները հավասարեցվում են աուդիտորական կազմակերպությունների կողմից ստացված եկամուտներին: Գաղտնիք չէ, որ աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները բավականին թանկ արժեն: Ինչը արդեն ենթադրում է, որ նախագծի այս դրույթով ստեղծվելու է անհավասար պայմաններ: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 172 | Կարինե Հարությունյան 24.01.2019 17:32:18 | Գտնում եմ, որ Հայաստանում ընդհանրապես ոչ մի հարկատեսակի գծով հարկային դրույքաչափը առնվազն չպիտի բարձրանա: Մասնավորապես համաձայն չեմ հոդված 33, կետ 3-ի հետ, ինչը հակասում է փոքր և միջին բիզնեսի շահերին: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 173 | Կարինե Հարությունյան 24.01.2019 17:32:18 | Ինչու է եկամտահարկի միասնական դրույքաչափին անցումը նախատեսվում 2019թ. սեպտեմբերից և ոչ՝ օրինակ երկրորդ եռամսյակի սկզբից: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 174 | Արտուր Եռալյան 24.01.2019 17:37:25 | Նախագծի հարգելի հեղինակ՝ Կխնդրեյի սոցիալ-տնտեսական ազդեցության՝բնակչության եկամուտների և պետական բյուջեյի լրացուցիչ աղբյուր ձևավորելու իմաստով, դիտարկել հետևյալ առաջարկը: Հաշվի առնելով. ա) ՀՀ սոցիալական պետության լինելու հռչակված հանգամանքը բ) պետության հիմնարար դերը ազգային բարիքի արդարացի վերաբաշխման գործում և նպատակ ունենալով. ա) նվազեցնելու ազգաբնակչության հետագա բեվեռացումը բ) արդարացի վարաբաշխելու ստեղծվող ազգային բարիքը գ) արդարության սկզբունք մտցնելու՝ բնակչության լայն զանգվածի անարդարացի ցածր աշխատավարձերի և այսպես կոչված “թոպ մենեջերների” իրենց իսկ կողմից իրենց նշանակված անարդարացի բարձր աշխատավարձերևի և պարգևավճարների առկա երեվույթներում Հոդված 150-ի 1 և 2 մասերի առումով առաջարկում եմ վերադառնալ շատ երկրներում ընդունված պրոգրեսիվ (կամ հաստատված աճողական սանդղակով) կիրառվող եկամտային հարկի դրույքաչապերին ըստ ներքոբերվածի. Հարկման բազայի ամսական մեծությունը Եկամտային հարկի դրույքաչափը մինչև 100 000 դրամը ներառյալ 10 տոկոս 100 000-ից մինչև 1 000 000 դրամը ներառյալ 10 000 դրամ՝ գումարած 100 000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը 1 000 000-ից մինչև 3 000 000 դրամը ներառյալ 190 000 դրամ՝ գումարած 1 000 000 դրամը գերազանցող գումարի 30 տոկոսը 3 000 000-ից ավելի դրամ 790 000 դրամ ՝ գումարած 3 000 000 դրամը գերազանցող գումարի 40 տոկոսը 2) տարեկան դրույքաչափերի հետևյալ սանդղակով. Հարկման բազայի տարեկան մեծությունը Եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2 000 000 դրամը ներառյալ 20 տոկոս 2 000 000-ից մինչև 20 000 000 դրամը ներառյալ 400 000 դրամ՝ գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 25 տոկոսը 20 000 000-ից ավելի դրամ 4 900 000դրամ՝ գումարած 20 000 000 դրամը գերազանցող գումարի 35 տոկոսը Ի դեպ նշեմ, որ իմ աշխատավարձի չափը կազմում է 1 150 000 ՀՀ դրամ և 30% դրույքաչափ եկամտային հարկ պետությանը վճարելը համարում եմ արդարացի: Հարգանքներով՝ Արտուր Եռալյան | Չի ընդունվել: | |||
| 175 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 24.01.2019 17:57:14 | Նախագծի Հոդված 2-ով առաջարկվող լրացման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումներն բացակայում են: Պարզ չէ, թե ինչ նպատակ է հետապնդում | Ընդունվել է: |