Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքի վերը նշված դրույթի հետ կապված իրավակիրառ պրակտիկայում առաջացել են որոշակի խնդիրներ, որոնք մասնավորապես հանգում են մի իրավիճակի, երբ չնայած բանկերը ՀՀ քաղաքացիների կողմից բանկային հաշիվների բացման համար վերջիններից պահանջում են ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համար, այնուամենայնիվ  շարունակում են արդիական մնալ մի շարք հարցեր, մասնավորապես՝ քիչ չեն մինչև Օրենքով սահմանված ՀԾՀ պարտադիր կիրառման պահանջի ընդունումը հաշիվներ բացած հաճախորդները, որոնք դեռևս չեն ներկայացրել ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը, ինչը խնդիրներ է առաջացնում Գանձապետարան ուղղված վճարումների իրականացման ժամանակ: Առանց ՀԾՀ ներկայացնելու բանկերի կողմից համապատասխան վճարումների կատարման մերժումները առաջացնում են հասարակության ստվար զանգվածի դժգոհությունը, որն իր հերթին ևս խոչընդոտում է բանկերի ընթացիկ գործունեությանը:

Մյուս խնդիրը կապված է հաճախորդների նույնականացման հետ այն պարագայում, երբ պետության կողմից իրականացված բարեփոխումների արդյունքում առկա են մի շարք անձը հաստատող փաստաթղթեր (գործող անձնագրեր, կենսաչափական անձնագրեր, նույնականացման քարտեր և այլն), որոնցից ցանկացածը ներկայացնելու դեպքում ֆինանսական կազմակերպությունը պարտավոր է մատուցել իր հաճախորդին ծառայություն: Անձը հաստատող բազմաթիվ փաստաթղթերի առկայության պարագայում անձի նույնականացումը դառնում է համակարգային խնդիր: Տվյալ անձի վարկային պատմության և այլ տվյալների խեղաթյուրումը մեծ ռիսկեր է առաջացնում ոչ միայն կոնկրետ կազմակերպության համար, այլ նաև ողջ ֆինանսական համակարգի համար:   

  • Discussed

    17.01.2019 - 08.02.2019

  • Type

    Law

  • Area

    Financial

  • Ministry

    Central Bank of the Republic of Armenia

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9499

Print