Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-419-Ն օրենքը (այսուհետ` օրենք) լրացնել 8.1-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 8.1. Ռեգիստրում մշակվող անհատական տվյալները Հայաստանի Հանրապետությունում գործող ֆինանսական կազմակերպություններին փոխանցելը.

  1. Ռեգիստրում առկա տվյալները տրամադրվում են ֆինանսական կազմակերպություններին, եթե նրանք՝
  • Այդ տվյալներն օգտագործում են օրենքով իրենց վերապահված գործառնությունների իրականացման շրջանակներում իրենց հաճախորդներին ծառայություն մատուցելիս վերջիններիս նույնականացումն ապահովելու նպատակով.

2)  Բավարարում են ֆինանսական կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած և Լիազոր մարմնի հետ համաձայնեցված կարգով՝ այդ տվյալների պաշտպանության կազմակերպչական և տեխնիկական միջոցներին ներկայացվող պահանջներին: 

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական կազմակերպություններին Ռեգիստրից տվյալներ տրամադրվում են նրանց հարցումների հիման վրա: Այդ հարցումների իրականացման, ինչպես նաև Ռեգիստրում առկա տվյալների տրամադրման կարգն ու պայմանները ֆինանսական կազմակերպությունների համար սահմանում է ՀՀ կենտրոնական բանկը՝ համաձայնեցնելով Լիազոր մարմնի հետ:
  2. Ռեգիստրում առկա տեղեկատվությունը տրամադրվում է սույն հոդվածով նախատեսված ֆինանսական կազմակերպություններին պայմանով, որ վերջիններս Լիազոր մարմնի հետ կնքեն պայմանագիր և Լիազոր մարմնին վճարեն համապատասխան վճար, որի չափը և պայմանները սահմանում է  Լիազոր մարմինը՝ համաձայնեցնելով ՀՀ կենտրոնական բանկի հետ:
  3. Սույն հոդվածի իմաստով ֆինանսական կազմակերպություն են համարվում բանկերը, վարկային կազմակերպությունները, դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպությունները, ապահովագրական/վերաապահովագրական ընկերությունները, վարկային բյուրոն, Ավտոտրանuպորտային միջոցների oգտագործումից բխող պատաuխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրոն, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած կամ վերահսկվող այլ անձ կամ կազմակերպություն:»:  

Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
  2. Սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 8.1 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 2-րդ և 3-րդ մասերը չեն տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Ռեգիստրից տեղեկություններ ստացող ֆինանսական կազմակերպությունների վրա:
  • Discussed

    17.01.2019 - 08.02.2019

  • Type

    Law

  • Area

    Financial

  • Ministry

    Central Bank of the Republic of Armenia

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9525

Print