Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀՀ վարչապետի 16 դեկտեմբերի 2016 թվականի N 1208 - Ա որոշումը` «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին » ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին

                                                                                                         Նախագիծ

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

--------------- 2017 թվականի N -----Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով <<Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը և 11-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության  բողոքարկման  խորհրդի ձևավորման կարգը համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության  բողոքարկման  խորհրդի կանոնադրությունը համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության  բողոքարկման  խորհրդում բողոքների  քննարկման կարգը համաձայն N 3 հավելվածի.

  1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսյա ժամկետում հաստատել Հայաստանի  Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բողոքարկման խորհրդի անհատական կազմը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
            վարչապետ                                                                  Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

2017 թ. ----------------------

           Երևան

 

                                                                                                            

                                                                                                                     

  • Discussed

    27.03.2017 - 11.04.2017

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9900

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: