Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշյալ որոշմամբ սահմանված իրավակարգավորումները Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միասնական մաքսային կարգավորումներին չհամապատասխանելու հանգամանքով: Մասնավորապես, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագ­րի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ սակագնային կարգավորման միջոցները (արգելքներ և սահմանափակումներ) սահմանվում և կիրառվում են հրապարակայնության ու խտրականության բացառման սկզբունքների հիման վրա՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Մասնավորապես, Պայմանագրի 7-րդ հավելվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ Միության տարածքում երրորդ երկրների հետ առևտուր իրականացնելիս կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցներ, իսկ ոչ սակագնային կարգավորման միջոցների սահմանման, կիրառման, երկարաձգման և վերացման մասին որոշումներն ընդունվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։ Մինչդեռ, ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված միասնական կարգավորումներին զուգահեռ ներկայումս գործում է ՀՀ կառավարության 31.12.2000թ. «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N902 որոշումը, որով սահմանվում են մի շարք մաքսային ընթացակարգերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկերը: Ընդ որում, նշյալ իրավական ակտով սահմանված արգելքները և սահմանափակումները չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 02.04.2015թ. «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշմամբ սահմանված միասնական կարգավորումներին:

  • Discussed

    11.01.2019 - 31.01.2019

  • Type

    Decision

  • Area

    Justice, Security, State revenue, Economy, Transport, Economical, Road traffic safety

  • Ministry

    State Revenue Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8776

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: