Add to favourites

The draft has been accepted

<<Ռազմարդյունաբերական համալիրի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

<<ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. <<Ռազմարդյունաբերական համալիրի մասին>> Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մարտի 25-ի ՀO-16-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

<

1) համակարգում է ռազմարդյունաբերության ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեությունը.

2) հաստատում է`

ա. ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության հայեցակարգը.

բ. ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագիրը.

գ. ռազմական կարիքների համար պետական պատվերի ձեւավորման կարգը և պետական պատվերը,

դ. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների ցանկը,

ե. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման եւ վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաեւ ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգը,

զ. ռազմական ապրանքների եւ գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները եւ ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը,

է. պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգը,

ը. պետական պահուստում կուտակման ենթակա` ՌԱՀ-ում օգտագործվող, նյութական արժեքների ցանկի մշակման և վարման կարգը,

թ. ՌԱՀ-ի կազմակերպությունների գիտաարտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման եւ վարման կարգը,

ժ. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգը,

ժա. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների երկարաժամկետ, միջնաժամկետ եւ կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները եւ աջակցման ձեւերը, ըստ ռազմատեխնիկական եւ ռազմարդյունաբերության քաղաքականության,

ժբ. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը,

ժգ. գիտական եւ գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառման կարգը,

ժդ. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը:

3) ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է ռազմարդյունաբերության պետական կոմիտեն, ռազմարդյունաբերական բնագավառի կազմակերպությունները և ռազմագիտատեխնիկական հաստատությունները:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    24.03.2017 - 15.04.2017

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9416

Print