Add to favourites

The draft has been accepted

«Երևան համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Նինա Մխիթարյան 20.11.2018 20:00:31 Աղբահանության և սանիտարական մաքրման ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է աղբահանության վճարների կիրառման հնարավոր մեթոդներն ու դրութքաչափերը, ինչպես նաև այդ մեթոդներից և դրույթաչափերից կոնկրետ մեթոդի և դրույքաչափի ընտրության և սահմանման լիազորությունը վերապահում է համայնքի ավագանուն: Ներկայացված նախագծով բնակելի նշանակության շինություններում աղբահանության վճարը նախատեսված է ըստ հաշվառված անձանց քանակի համայնքում անձնագրային հաշվառման կանոններով՝ ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար այն դեպքում, երբ նախկինում աղբահանության վճարը հաշվարկվում և վճարվում էր միայն փաստացի բնակվող բնակչի հաշվով: Սա նշանակում է, որ նախագծով քաղաքապետին տրվում է կամային լիազորություն ընտրելու և կիրառելու տարբերակված մոտեցում, ինչը հակասում է տեղական վճարի բովանդակությանը, բացի այդ անձնագրային հաշվառում ունեցող անձանց համար աղբահանության վճար սահմանելը նշանակում է բազմաթիվ սփյուռքում ապրող կամ արտագնա աշխատանքի մեկնած և փաստացի աղբ չարտադրող անձանցից աղբահանության վճարի գանձում, ինչը սկզբունքորեն ընդունելի չէ և հակասում է տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքին: Առաջարկվում է աղբահանության վճարը բնակելի նշանակության շինություններում սահմանել միայն փաստացի բնակվող բնակիչների համար: Առաջարկն ընդունվել է։ Նախագծի 1-ին կետի 7-րդ ենթակետի ա. պարբերությունը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «ա. բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար՝ բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ 200 /երկու հարյուր/ դրամ.»
2 Նինա Մխիթարյան 20.11.2018 20:00:31 Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքի համաձայն տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող պարտադիր գանձույթ է: Հաշվի առնելով, որ նախագծով նախատեսվում է անփոփոխ թողնել ավտոկայանատեղի վճարի դրույթաչափերը, ինչը բազմիցս քննադատվել է հասարակության կողմից, առաջարկում եմ հստակ սահմանել այն ծառայությունները, որը մատուցվում է բնակչին ավտոկայանատեղի ծառայությունների դիմաց, ինչպես նաև այդ ծառայությունների արժեհաշվարկը, որով կհիմնավորվի նախագծով նախատեսված դրույքաչափերը: Հաշվի առնելով, որ դրույքաչափերի հիմնավորումը առկա չէ տեղեկանք հիմնավորման մեջ, առաջարկում եմ վատոկայանատեղի վճարի դրույքաչափերը նվազեցնել առնվազն հիսուն տոկոսով, ինչը նաև համահունչ կլինի ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը: Առաջարկը չի ընդունվել: «Երևան համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» ավագանու որոշման նախագծում Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցները ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված դրույքաչափերը չեն փոփոխվել, միևնույն ժամանակ ընթանում են քննարկումներ հիշյալ ոլորտում առանցքային փոփոխություններ կատարելու ուղղությամբ:
3 Նինա Մխիթարյան 26.11.2018 22:45:16 Ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերի նվազեցման առաջարկի վերաբերյալ եզրակացությունը բավարար չէ, քանի որ հարցը վերաբերում է նրան, որ վճարի դրույքաչափը պետք է պայմանավորված լինի մատուցվող ծառայությունների վրա կատարվող ծախսերով, և տվյալ պարագայում առաջարկվում է ավտոկայանատեղի կազմակերպման վրա կատարված ծախսերի հաշվարկը հրապարակել կամ ներկայացնել տեղեկանք հիմնավորման մեջ: Ծախսերի հաշվարկը չներկայացնելու և նախորդ տարիներին գործող դրույքաչափերը անփափախ թողնելու դեպքում առաջանում է հիմնավոր կասկած, որ ավտոկայանատեղի համար որևէ էական ծախս չանելով բնակչությունից հավաքագրվում են գումարները և ուղղվում այլ անձանց (նախկին ավանդույթների պես): Ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերի նվազեցման առաջարկի վերաբերյալ Ձեր գրառմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հիշյալ դրույքաչափերի սահմանման համար հիմք է հանդիսացել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը: Ներկայումս ընթանում են քննարկումներ՝ հիշյալ ոլորտում առանցքային փոփոխություններ կատարելու ուղղությամբ: