Add to favourites

The draft has been accepted

«Երևան համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան «Երևան համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2018 թվականի նոյեմբերի 28-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (ekamut@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2018 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թվականի նոյեմբերի 26-ը ներառյալ  ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-242 հեռախոսահամարով:

  • Discussed

    14.11.2018 - 29.11.2018

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

29.11.2018 15:00

payments fees

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10429

Print

Suggestions

Նինա Մխիթարյան

26.11.2018

Ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերի նվազեցման առաջարկի վերաբերյալ եզրակացությունը բավարար չէ, քանի որ հարցը վերաբերում է նրան, որ վճարի դրույքաչափը պետք է պայմանավորված լինի մատուցվող ծառայությունների վրա կատարվող ծախսերով, և տվյալ պարագայում առաջարկվում է ավտոկայանատեղի կազմակերպման վրա կատարված ծախսերի հաշվարկը հրապարակել կամ ներկայացնել տեղեկանք հիմնավորման մեջ: Ծախսերի հաշվարկը չներկայացնելու և նախորդ տարիներին գործող դրույքաչափերը անփափախ թողնելու դեպքում առաջանում է հիմնավոր կասկած, որ ավտոկայանատեղի համար որևէ էական ծախս չանելով բնակչությունից հավաքագրվում են գումարները և ուղղվում այլ անձանց (նախկին ավանդույթների պես):

Նինա Մխիթարյան

20.11.2018

Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքի համաձայն տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող պարտադիր գանձույթ է: Հաշվի առնելով, որ նախագծով նախատեսվում է անփոփոխ թողնել ավտոկայանատեղի վճարի դրույթաչափերը, ինչը բազմիցս քննադատվել է հասարակության կողմից, առաջարկում եմ հստակ սահմանել այն ծառայությունները, որը մատուցվում է բնակչին ավտոկայանատեղի ծառայությունների դիմաց, ինչպես նաև այդ ծառայությունների արժեհաշվարկը, որով կհիմնավորվի նախագծով նախատեսված դրույքաչափերը: Հաշվի առնելով, որ դրույքաչափերի հիմնավորումը առկա չէ տեղեկանք հիմնավորման մեջ, առաջարկում եմ վատոկայանատեղի վճարի դրույքաչափերը նվազեցնել առնվազն հիսուն տոկոսով, ինչը նաև համահունչ կլինի ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը:

Նինա Մխիթարյան

20.11.2018

Աղբահանության և սանիտարական մաքրման ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է աղբահանության վճարների կիրառման հնարավոր մեթոդներն ու դրութքաչափերը, ինչպես նաև այդ մեթոդներից և դրույթաչափերից կոնկրետ մեթոդի և դրույքաչափի ընտրության և սահմանման լիազորությունը վերապահում է համայնքի ավագանուն: Ներկայացված նախագծով բնակելի նշանակության շինություններում աղբահանության վճարը նախատեսված է ըստ հաշվառված անձանց քանակի համայնքում անձնագրային հաշվառման կանոններով՝ ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար այն դեպքում, երբ նախկինում աղբահանության վճարը հաշվարկվում և վճարվում էր միայն փաստացի բնակվող բնակչի հաշվով: Սա նշանակում է, որ նախագծով քաղաքապետին տրվում է կամային լիազորություն ընտրելու և կիրառելու տարբերակված մոտեցում, ինչը հակասում է տեղական վճարի բովանդակությանը, բացի այդ անձնագրային հաշվառում ունեցող անձանց համար աղբահանության վճար սահմանելը նշանակում է բազմաթիվ սփյուռքում ապրող կամ արտագնա աշխատանքի մեկնած և փաստացի աղբ չարտադրող անձանցից աղբահանության վճարի գանձում, ինչը սկզբունքորեն ընդունելի չէ և հակասում է տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքին: Առաջարկվում է աղբահանության վճարը բնակելի նշանակության շինություններում սահմանել միայն փաստացի բնակվող բնակիչների համար:

See more