Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածներով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

  1. Հաստատել՝

1)  Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեն՝

ա)  եկամուտների գծով՝ 83,077,572.0 հազ. դրամ,

բ)   ծախսերի գծով՝ 84,346,812.0 հազ. դրամ,

գ)   դեֆիցիտը (պակասուրդը) 1,269.240 հազ. դրամ։

2) Երևանի 2019 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 1 հավելվածի.

3) Երևանի 2019 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի.

4) Երևանի 2019 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի.

5)  Երևանի 2019 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4 հավելվածի.

6)  Երևանի 2019 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի.

7) Երևանի 2019 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի.

8)  Սույն որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը՝ ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)՝ համաձայն N 7 հավելվածի:

  1. Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման երկրորդ ծրագրի (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի իրականացման համար հատկացնել համապատասխանաբար 6,550,945.9 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:
  2. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.
  • առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,
  • բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը՝ ըստ ստացող կազմակերպությունների։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

«Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը կից ներկայացվում է: 

  • Discussed

    14.11.2018 - 29.11.2018

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

  • Status

  • Հանրային հարցման ամսաթիվ

    29.11.2018

  • Հանրային հարցման հասցե

    budget 2019budget citybudget Yerevan Yerevanbudget

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12925

Print

Suggestions

Գագիկ Ավագյան

26.11.2018

Ինչպես նշել եմ նախորդ առաջարկություններում օրենսդրությամբ սահմանված կարգերի խախտմամբ տեղադրված բյուջետային ուղերձի առաջին մասի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ նախագիծը չի ապահովում առաջին և երրորդ կետերի գերակայությունները մասնավորապես՝ բնակչությանը լիարժեք հաշվետու լինելու և քաղաքի մասնակցային կառավարման մշակույթի առումով, հետևաբար, կամ պետք է ուղերձից հանվեն առաջին և երրորդ կետորը, կամ պետք է ապահովել նախագծի լիարժեք հանրային քննարկման հնարավորություններ:

Գագիկ Ավագյան

26.11.2018

Առաջարվում է հրապարակել աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպություններին ծրագրով, որպես նվիրատվություն նախատեսված 570 մլն դրամ ստացող կազմակերպությունների ցանկը ըստ գումարների և յուրաքանչյուր կազմակերպությանը հատկացվող գումարին վերաբերող ծրագրի նկարագրությունը: Միաժամանակ հիմնավորել այդ գումարների կրկնակի 2.5 անգամ ավելացման անհրաժեշտությունը և դրա առաջնահերթությունը վերելակների ծրագրի նկատմամբ: Ընդհանուր առմամբ ընդունելի չէ որպես նվիրատվություն տարբեր կազմակերպությունների հատկացնել 570 մլն դրամ, իսկ Երևան քաղաքի վերելակների համար նախատեսել 30 մլն դրամ:

Գագիկ Ավագյան

26.11.2018

Առաջարկվում է հրապարակել այն ներդրումային ծրագրերի ցանկը, որոնք նախատեսվում է իրականացենլ նախագծով նախատեսված 149 մլն դրամի սահմաններում:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: