Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Մ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

     Նախագծով նախատեսվում է սահմանել դրույթներ, որոնք հնարավորություններ կտան ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը իրականացնել օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված իրավասությունները` որի նպատակն է արտակարգ իրավիճակ հայտարարվելու, ռազմական դրության կամ ազգային մեկ այլ արտակարգ իրավիճակների ամբողջ ընթացքում էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի, ծառայությունների, դրանցից ցանկացածի շահագործման և կառավարման համակարգումը, առաջադրված խնդիրների արագ ու լիարժեք լուծումը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

    Վերջին տարիներին ՀՀ-ում կազմակերպված զորավարժությունների արդյունքները ցույց տվեցին, որ պետությունը, ի դեմս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության` պահանջվող սեղմ ժամկետում չի տիրապետում ՀՀ-ում կապի ցանցերի տեղակայման սխեմաներին, դրանցում շահագործվող ռադիոհաղորդիչ սարքավորումների տեխնիկական տվյալներին, ինչնել խոչընդոտ էր հանդիսանում արագ արձագանքմանը և ըստ ներկայացված հայտերի անհրաժեշտ կապուղիներով ապահովմանը:

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

     Նախագծի ընդունումը թույլ կտա իրականացնելու ռադիոհեռարձակող սարքավորումների տեխնիկական վերահսկողություն, որով կկարգավորվեն ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանող շահագործվող սարքավորումների հայտնաբերման և դադարեցման գործընթացը:   

  1. Կարգավորման առարկան

     Նախագծով կարգավորվում են Ռադիոհաղորդակցության սարքավորումների և հաճախականային տիրույթների օգտագործման հետ կապված տեխնիկական բնույթի գործառույթները և իրավասու մարմնի գործառույթների հստակեցումն է` արտակարգ իրավիճակ հայտարարվելու, ռազմական դրության կամ ազգային մեկ այլ արտակարգ իրավիճակի պարագայում դրա տևողության ամբողջ ընթացքում:

  1. Իրավականակտիկիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

   Արտակարգ իրավիճակում կամ ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի կառավարման օպերատիվ արձագանքում և անհրաժեշտ կապուղիների ապահովում, ինչպես նաև նախատեսված պահանջներին չհամապատասխանող սարքավորումների էլեկտրամագնիսական ճառագայթումներ բացահայտում և դրանց շահագործման ժամանակավորապես դադարեցում:

Ց Ա Ն Կ

Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքը ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում  ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

Ց Ա Ն Կ

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հեղինակների

     «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի կապի և տեղեկատվայնացման վարչության  կողմից:                                                               

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

     «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

  • Discussed

    20.03.2017 - 07.04.2017

  • Type

    Law

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8313

Print