ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)

  1. 4-րդ հոդվածի 4)-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

  «Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

  1. 4-րդ հոդվածի` 6-րդ կետից հանել «համապատասխան թույլտվության առկայության դեպքում» բառերը, իսկ «օգտագործումը» բառից հետո լրացնել «ինչպես նաև իրականացնել ռադիոհեռարձակող սարքավորումների տեխնիկական վերահսկողության» բառերով.

 Հոդված 2. Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել նոր 17-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«17) սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4)-րդ կետի շրջանակներում Իրավասու մարմնի գրավոր պահանջի դեպքում ներկայացնել տեղեկատվություն ՀՀ տարածքում իրենց ենթակայությամբ առկա օպտիկամանրաթելային և եթերային ցանցերի` թողունակության, աշխարհագրական տեղակայման, կառուցվածքային և ֆունկցիոնալ գծապատկերների ու տեխնիկական բնութագրերի վերաբերյալ:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    20.03.2017 - 07.04.2017

  • Type

    Law

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8312

Print