«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-22-Ն օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 26. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների աուդիտը
1. Եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է տասը միլիոն և ավելի Հայաստանի Հանրապետության դրամի չափով, ապա հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի՝ Կազմակերպության ժողովի ընտրած անկախ աուդիտորի կողմից:
2. Անկախ աուդիտորի եզրակացությունը՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված տարեկան ֆինանսական հաշվետվությունների հետ միասին, կցվում է սույն օրենքով սահմանված հաշվետվությանը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի ﬔջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Discussed
17.08.2018 - 01.09.2018
-
Type
Law
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
-
Status
Views 10334
Print