Add to favourites

Under development

«Փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Չնայած հիդրոէներգետիկան համարվում է էկոլոգիապես մաքուր և միտված է CO2 ջերմոցային գազերի դեպի մթնոլորտ արտանետումների կրճատմանը, այնուամենայնիվ, վերջին տարիներին ակտիվ ջրօգտագործման, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքով գետային հոսքի նվազման պատճառով փոքր հիդրոէլեկտրակայանների (այսուհետ՝ փոքր ՀԷԿ) շահագործումը բացասական ազդեցություն է ունենում էկոհամակարգերի վրա (մասնավորապես ջրային էկոհամակարգերի):

Ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը և հավասարակշռությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար չափորոշիչներ, որոնք կկանխարգելեն կամ կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա փոքր ՀԷԿ-երի վնասակար ազդեցությունները:

«Փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչները հաստատելու մասին»  Կառավարության որոշման նախագծի  մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի մասին» N 646-Ա որոշման հավելվածի 4.4 բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետը:

Բացի վերոգրյալից, նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի նիստի N 8 արձանագրության 6-րդ կետով հավանության արժանացած «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը, որպեսզի չպայմանավորվի այլ փաստաթղթերի ընդունման հանքամանքով փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար նախատեսված չափորոշիչների կիրառությունը:

Համաձայն Կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-L որոշման հավելվածի 2-րդ կետի պահանջի, այն է՝ կառավարությունն ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին (լոկալ) որոշումներ: Նշվածից հետևում է, որ   Կառավարությունն  արձանագրային որոշումներ չի ընդունելու, հետևապես անհրաժեշտություն է առաջացել կառավարության ներքին իրավական ակտով հաստատել փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչները, միաժամանակ  ուժը կորցրած ճանաչելով ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 1-ի նիստի N 8 արձանագրային որոշումը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը`  փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման դեպքում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչները հաստատելու մասին» Կառավարության  որոշման նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներ հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներ հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Discussed

    14.08.2018 - 29.08.2018

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7989

Print

Suggestions

Gayane Atoyan

20.08.2018

Նորից կարգավորում եք հօգուտ ՀէԿ-ի, բայց ոչ հօգուտ բնության․ կարելի է չէ ի նպաստ բնության և հարակից բնակիչների ևս դրույթներ ներառել այս չափորոշիչների մեջ․․․ նաև, մի քիչ անհասականլի է չափորոշիչ ասվածը, արդյոք ի նկատի ունեք սահմանաչափերը? Առաջարկում եմ նաև անպայման ընդգրկել այն հղումները կոնկրետ, որոնց օգնությամբ պետք է իրականացնել այս ՇՄԱԳԸ՝ օրինակ <ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված էկոլոգիական թողքի մեծությունը չգերազանցող փաստացի ջրային հոսքի պահապանում գետահատվածում> որտե՞ղ պետք է գտնել այս սահմանաչափը, հարկ է դրա հղումը ևս ներառել։

Լևոն Գալստյան

20.08.2018

1․ ՓՀԷԿ-երի հզորության վերին շեմը նորից պետք է դարձնել 10ՄգՎտ՝ 30-ի փոխարեն։ 2․ Կառուցումն արգելել նաև անտառային տարածքներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում ու դրանց բուֆերային գոտիներում հոսող գետերի վրա։ 3․ 150 մետր շառավիղով արգելքը չի կարող ընդունելի լինել ջրագրական և ջրաերկրաբանական հուշարձանների համար, քանի որ դրանց գլխավոր բաղադրիչը հենց ջուրն է։ Այս դեպքում պետք է արգելվի հուշարձանի ողջ ջրահավաք ավազանում, եթե դա բացասական է ազդելու հուշարձանի ջրի քնակի վրա։

See more