Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 166-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 166-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամումտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 14-րդ ենթակետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի մայիսի 23-ի «Մաքսային ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները հաստատելու մասին» թիվ 166-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները.
  • Հավելվածի 4-րդ կետը լրացնել նոր ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

 «22) Ցուցաբերել պատշած և բարեխիղճ վերաբերմունք ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ: »

  • Հավելվածը լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ.

«6) Սույն կանոնների խախտումը կարող է հանգեցնել «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվության:» :

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Դ. ԱՆԱՆՅԱՆ

  • Discussed

    10.08.2018 - 25.08.2018

  • Type

    Order Decision

  • Area

    Fight against corruption

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7097

Print

Related documents / links