Add to favourites

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 15.1-րդ հոդվածով.

«Հոդված 15.1. Արտահանվող սննդամթերքի, բուսասանիտարական և անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների արտահանման համար տրվող համապատասխան սերտիֆիկատի կամ հավաստագրի տրամադրման համար վճարի սահմանումը և վճարման կարգը

  1. Լիազոր մարմնի կազմում գործող սահմանային հսկիչ կետի տեսուչը ներմուծող երկրի օրենսդրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով սահմանային անցումնային կետում զննում է արտահանվող սննդամթերքը, բուսասանիտարական և անասնաբուժական հսկման ենթակա ապրանքները: Համապատասխանության դեպքում արտահանման համար տրամադրում է համապատասխան սերտիֆիկատ կամ հավաստագիր:
  2. Արտահանվող սննդամթերքի, բուսասանիտարական և անասնաբուժական հսկման ենթակա ապրանքներիարտահանման նպատակով տրվող յուրաքանչյուր սերտիֆիկատի կամ հավաստագրի տրամադրման համար գանձվում է վճար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
  3. Սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս լիազոր մարմնի կողմից արտահանվող սննդամթերքի, բուսասանիտարական և անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների արտահանման նպատակով տրվող սերտիֆիկատի կամ հավաստագրի տրամադրման համար տնտեսավարող սուբյեկտից վճարը գանձվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:
  4. Արտահանվող սննդամթերքի, բուսասանիտարական և անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների արտահանման նպատակով տրվող սերտիֆիկատի կամ հավաստագրի տրամադրման համար գանձման ենթակա գումարը տնտեսավարող սուբյեկտը կամ նրա ներկայացուցիչը փոխանցում կամ վճարում է լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հատուկ հաշվին, արտահանվող սննդամթերքի, բուսասանիտարական և անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների արտահանման նպատակով տրվող յուրաքանչյուր սերտիֆիկատի կամ հավաստագրի տրամադրումից հետո ` երեք բանկային օրվա ընթացքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    30.07.2018 - 14.08.2018

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7416

Print

Suggestions

Աշոտ Միրզոյան

30.07.2018

Ակնկալվող արդյունքը (շարադրել ...) Նախագծի ընդունումը կնպաստի տեսչական մարմնի աշխատակիցների աշխատավարձների ոչ ուղղակի բարձրացմանը, ինչպես նաև առանց պետական բյուջեի միջոցների հատմացման՝ կիրականացվի համակարգի զարգացում և իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացում:

See more