Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.        Առկա իրավիճակը և կարգավորման ենթակա խնդրի սահմանումը

   Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 27-ի «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 361-Ն որոշմամբ վերակազմակերպվել և ստեղծվել է «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

   «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպոտի նախարարությանը:

   «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու նպատակը հանդիսացել է հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, ինչպես նաև լրացուցիչ կրթական բնույթի գործունեության իրականացումը:

   Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության նախարարի 2003 թվականի ապրիլի 25-ի N 259-Ն հրամանով հաստատված և իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցում ստացած «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ 2003 թվականից ներառված են կրթահամալիրի ուսումանական հաստատություն, ուսումնական կենտրոն մասնաճյուղերը: Կրթահամալիրի մասնաճյուղերն են՝ «Կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ» (նախկինում՝ Բ-4 թաղամասի հիմնական դպրոց մանկապարտեզ), «Արևելյան դպրոց-պարտեզ» (նախկինում՝ Բ-1 թաղամասի հիմնական դպրոց մանկապարտեզ), «Հյուսիսային դպրոց-պարտեզ» (նախկինում՝ գեղարվեստի խորացված ուսուցմամբ հանրակրթական դպրոց), «Հարավային դպրոց-պարտեզ» (նախկինում՝ նախկինում՝ Մայքլ Գանյանի անվան հանրակրթական դպրոց), «Տեխնոլոգիական կրթության Միջին դպրոց» (նախկինում՝ Արհեստագործական դպրոց), «Ավագ դպրոց» (նախկինում՝ Վարժարան) հանրակրթական ուսումնական հաստատություններ, «Քոլեջ (նախկինում՝ մանկավարժական ուսումնարան) միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող հաստատություն, «Գեղարվեստի դպրոց», «Երաժշտության դպրոց», «Պարի ու թատրոնի դպրոց», «Մարզադպրոց», «Շախմատի դպրոց», «Բնագետի դպրոց», «Բնասեր-բնապահպանի դպրոց», «Բնության գրկում դպրոց» լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններ՝ ուսումանական կենտրոնները:

   «Կրթության մասին» օրենքի (ուժի մեջ է 14.05.1999 թ-ից) 3-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն կրթահամալիրը տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում է:

   «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի (ուժի մեջ է 18.08.2001 թ-ից) 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման պետական հաշվառումը իր մեջ ընդգրկում է իրավաբանական անձի նոր ստեղծվող առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գոյության ճանաչումը պետության կողմից:

   Կրթահամալիրի մասնաճյուղը իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ: Մասնաճյուղը կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:

   Կրթահամալիրը բոլոր ժամանակներում պետական ֆինանսավորում ստացել է ըստ իր կառուցվածքի: «Կրթության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ուսումնական հաստատությունը ֆինանսավորում է հիմնադիրը:

   Նախագծով առաջարկվում է կրթահամալիրի մասնաճյուղերի ստեղծումը և պետական հաշվառումը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում:

2 Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

   Նախագծով ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծել «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղերը և դրանց պետական հաշվառումը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում:

3 Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

4 Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների մասին

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ  չեն առաջանում։

5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ առաջանում է ներքին իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն:

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

   Հայաստանի Հանրապետության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 1363-Ա որոշում։

   Հայաստանի Հանրապետության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշում։

   Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» N 2093-Ն որոշում։

   ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին կետ՝ «Կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության:

   Նախագիծը բխում է «2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն» ծրագրի «Մինչև 2030 թվականի մեգանպատակների» գործողությունների «1Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» համար 01 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից՝ «Գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած, ներառական, նորարարական և հանրամատչելի զարգացման և յուրացման միջոցով ունենանք քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների ու պարտավորությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության և առողջության պատասխանատուն:»:

  • Duration

    13.05.2026 29.05.2026
  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 114

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: