«ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«_______» _________________ 2026 թ. N_______Ն
«ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության՝
1) «Կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ», «Արևելյան դպրոց-պարտեզ», «Հյուսիսային դպրոց-պարտեզ», «Հարավային դպրոց-պարտեզ», «Տեխնոլոգիական կրթության Միջին դպրոց», «Ավագ դպրոց».
2) «Քոլեջ».
3) «Գեղարվեստի դպրոց», «Երաժշտության դպրոց», «Պարի ու թատրոնի դպրոց», «Մարզադպրոց», «Շախմատի դպրոց», «Բնագետի դպրոց», «Բնասեր-բնապահպանի դպրոց», «Բնության գրկում դպրոց» մասնաճյուղեր:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել և ապահովել՝
1) «Կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ», «Արևելյան դպրոց-պարտեզ», «Հյուսիսային դպրոց-պարտեզ», «Հարավային դպրոց-պարտեզ», «Տեխնոլոգիական կրթության Միջին դպրոց», «Ավագ դպրոց», «Քոլեջ», «Գեղարվեստի դպրոց», «Երաժշտության դպրոց», «Պարի ու թատրոնի դպրոց», «Մարզադպրոց», «Շախմատի դպրոց», «Բնագետի դպրոց», «Բնասեր-բնապահպանի դպրոց», «Բնության գրկում դպրոց» մասնաճյուղերի կանոնադրությունները.
2) «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության «Կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ», «Արևելյան դպրոց-պարտեզ», «Հյուսիսային դպրոց-պարտեզ», «Հարավային դպրոց-պարտեզ», «Տեխնոլոգիական կրթության Միջին դպրոց», «Ավագ դպրոց», «Քոլեջ», «Գեղարվեստի դպրոց», «Երաժշտության դպրոց», «Պարի ու թատրոնի դպրոց», «Մարզադպրոց», «Շախմատի դպրոց», «Բնագետի դպրոց», «Բնասեր-բնապահպանի դպրոց», «Բնության գրկում դպրոց» մասնաճյուղերի՝ օրենքով սահմանված կարգով իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից հաշվառումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ
Երևան 2026 թ.
-
Duration
13.05.2026 29.05.2026 -
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
-
Status
Views 112
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.