«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի № 1569-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման N 3 հավելվածում՝ անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների թեմատիկ տարածական տվյալների շերտերի և դրանց հատկանիշների լրամշակման նպատակով։ Մասնավորապես՝ ընդլայնվում են անտառներին և ԲՀՊՏ-ներին վերաբերող շերտերի պարտադիր տվյալները, ամրագրվում են թույլատրելի և սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակները, կիրառվող իրավական հիմքերը, կառավարման մարմնի, էլեկտրոնային հղումների և թարմացման ամսաթվի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև ազգային պարկերի տարածքագործառնական գոտիները ներկայացվում են որպես առանձին տարածական շերտ։ Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա ազգային գեոպորտալի գործնական կիրառելիությունը, կբարելավվի ներդրումային միջավայրի նախնական գնահատման հնարավորությունը, կուժեղանա տվյալների թափանցիկությունը և կանխատեսելիությունը՝ միաժամանակ ապահովելով բնապահպանական ռեժիմների ավելի հստակ տեսանելիությունը և պահպանումը։
-
Duration
20.04.2026 14.05.2026 -
Type
Decision
-
Area
Nature protection, Territorial administration and development, State property management, Cadastre, *, Information technologies
-
Ministry
Ministry of Environment
-
Status
Views 295
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.