Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ, ՈՒՍՈՒՄՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ, ՈՒՍՈՒՄՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

1.    Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ ԱԺ-ի կողմից 2026 թվականի մարտի 4-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքը (այսուհետ՝ օրենք), որով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նոր տարկետման և զինվորական ծառայությունից ազատման համակարգի ներդրում: Օրենքի կիրարկումը ապահովելու համար անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-ն որոշումների մեջ և ընդունել տարկետման գործընթացը կարգավորող նոր Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում:

 

2.    Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ (այսուհետ՝ կարգ), որի հավելվածի 9.1-ին կետով որպես նվաճում է սահմանված աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված)՝ ներառյալ տվյալ ուսումնական հաստատության նախապատրաստական ծրագրի մինչև մեկ տարի ժամկետով ուսումնառությունը (եթե նախապատրաստական ծրագիրը չի համարվում ինքնուրույն հանրակրթական կամ միջին մասնագիտական ծրագրի մաս), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու հանգամանքը: Օրենքի ընդունմամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի՝ Academic Ranking of World Universities ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված)՝ կամ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու  համար, ինչպես նաև ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-ն որոշման մեջ, քանի որ նշված որոշման 9.1-ին կետով սահմանված նվաճումը արդեն իսկ օրենքով է սահմանվել և ենթադրում է նոր կառավարության որոշման ընդունում:

Օրենքի համաձայն տարկետում տրամադրելու պայմանները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հետևաբար ՀՀ կառավարության նոր որոշմամբ սահմանվում է նոր տարկետման համակարգի հետ կապված հարաբերությունները, մասնավորապես նոր որոշմամբ սահմանվում է երեք հավելված: 1-ին հավելվածով կարգավորվում է աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները: Կարգավորման համար հիմք է հանդիսացել գործող տարկետման համակարգի ընթացակարգերի սահմանումը, որը արդեն իսկ կիրառվում է 2018 թվականից և ընթացակարգային առումով արմատական փոփոխությունների անհրաժեշտություն չունի: 2-րդ հավելվածով կարգավորվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները: Նշված կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունները, տարկետումները տրամադրելու համար քաղաքացիների և վարչական մարմինների գործողությունների շրջանակը, տարկետում տրամադրելու կարգը և պայմանները ու տարկետման ընթացքում քաղաքացիների պարտավորությունների շրջանակը, ինչպես նաև համապատասխան ոլորտի կազմակերպությունների ընտրության և սահմանման հետ կապված հարաբերությունները: 3-րդ հավելվածով սահմանվել են այն ոլորտները որոնցում աշխատելու համար քաղաքացիներին կտրամադրվի տարկետում:

Օրենքի ընդունմամբ նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատման նոր հիմք է սահմանվել, մասնավորապես 21-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 5.1-ին մասով հետևյալ բովանդակությամբ «5.1 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը սույն օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է ստացել և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կատարել է ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու պայմանը:»: Հետևաբար անհրաժեշտ է որպեսի համապատասխան կարգավորում սահմանվի նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-ն որոշումների մեջ:

 

3.   Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ կապահովվի, օրենքով արդեն իսկ սահմանված, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու և զինվորական ծառայությունից ազատվելու նոր համակարգի կիրարկումը, գործող տարկետման համակարգի կատարելագործումը, որի արդյունքում տրամադրվող տարկետումները կունենան հստակ նպատակ և ուղղված կլինի արտասահմանի լավագույն բուհերում սովորող քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և սովորող մարդկային ներուժի գիտության, տնտեսության և այլ ոլորտներում օգտագործելուն:

Մասնավորապես նշված հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և ուսումը ավարտած քաղաքացիները հնարավորություն են ունենալու տարկետում ստանալու նաև աշխատելու համար: Նշված հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով աշխատելու պահանջը կատարելու դեպքում կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Համացանցում առկա բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, պետության կողմից աշխարհի առաջատար համալսարաններում մեկ մասնագետ պատրաստելը մեծ գումարներ են կազմում, մասնավորապես (ներառված չեն կեցության և այլ ծախսեր).

Մեկ մասնագետի վրա միջին ծախսերը՝ (բակալավրիատի 4 տարվա ընթացքում)

Երկիր

Համալսարաններ (օրինակներ)

Ընդհանուր ծախսեր (4 տարի)

Տարեկան ծախս

🇺🇸 ԱՄՆ

Harvard, MIT, Stanford

$250,000 – $350,000

$60,000 – $90,000

🇬🇧 Մեծ Բրիտանիա

Oxford, Cambridge

$180,000 – $240,000

$45,000 – $60,000

🇩🇪 Գերմանիա

TUM, Heidelberg

$35,000 – $60,000

$9,000 – $15,000

🇨🇭 Շվեյցարիա

ETH Zurich, EPFL

$60,000 – $80,000

$15,000 – $20,000

🇨🇳 Չինաստան

Tsinghua, Peking University

$25,000 – $50,000

$6,000 – $12,000

🇫🇷 Ֆրանսիա

Sorbonne, École Polytechnique

$30,000 – $50,000

$7,000 – $12,000

🇸🇪 Շվեդիա

KTH, Lund University

$35,000 – $60,000

$9,000 – $15,000

Առաջարկվող տարկետման նոր համակարգով հնարավորություն է ընձեռնվում առանձ պետության կողմից ֆինանսական լրացուցիչ ներդրումների գիտության, տնտեսության,  քաղաքացիական ծառայության և այլ ոլորտներում ներգրավել մասնագետների:

4.    Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

5.   «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակից:

  • Duration

    10.04.2026 26.04.2026
  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 263

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: