Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1.    Նախագծի անհրաժեշտությունը (նպատակը).

   Կադաստրի կոմիտեի կողմից մշակվել է «Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել 2026 թվականի մարտի 12-ի N 256–Ա որոշմամբ։ Միաժամանակ, Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2026 թվականի մարտի 9-ի N ԿԱ/67-2026 արձանագրության 2.1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նշված նախագծից բխող այլ օրենսդրական ակտերում նախատեսել համապատասխան փոփոխություններ և լրացումներ։

   Հավելենք նաև, որ ընդերքօգտագործման, քաղաքաշինության և ջրօգտագործման ոլորտներում տրամադրվող իրավունքներն ու թույլտվությունները, իրենց բնույթով, առնչվում են որոշակի տարածքի, տեղամասի կամ կոորդինատային կապակցում ունեցող օբյեկտի հետ։ Միաժամանակ, գործող կարգավորումներով լիարժեք չեն կանոնակարգվում այդ ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտերի և մետատվյալների ստեղծման, թարմացման և ազգային գեոպորտալում արտացոլման հետ կապված հարաբերությունները։ Թեև առանձին ոլորտներում նախատեսված են համապատասխան հաշվառման կամ գրանցման մեխանիզմներ, դրանք չեն ապահովում նշված տվյալների միասնական և ստանդարտացված ինտեգրումը ազգային գեոպորտալում։

   2. Կարգավորման առարկան և բնույթը.

   Նախագծերով առաջարկվում է ամրագրել, որ ընդերքօգտագործման իրավունքի, շինարարության և քանդման թույլտվությունների, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությունների վերաբերյալ համապատասխան տվյալները ենթակա են թեմատիկ տարածական շերտերով և մետատվյալներով ազգային գեոպորտալում արտացոլման։ Միաժամանակ, նախատեսվում է հստակեցնել այդ տվյալների ինտեգրման ժամկետը և, համապատասխան դեպքերում, տվյալ ակտերի ուժի մեջ մտնելու կամ իրավաբանական հետևանքների առաջացման կապը ազգային գեոպորտալում դրանց արտացոլման հետ։

   3. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ կապահովվի նշված երեք ոլորտներում տրվող իրավունքների և թույլտվությունների վերաբերյալ տվյալների միասնական, արդիական և ստանդարտացված կառավարումը։ Դա կնպաստի տվյալների հասանելիությանն ու համադրելիությանը, կբարելավի միջգերատեսչական համագործակցությունը և կհստակեցնի համապատասխան ակտերի տարածական արտացոլման իրավական հիմքերը։

4. Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունները.

   Թեմատիկ տարածական տվյալների ստեղծման գործընթացի իրականացումը հնարավոր է առաջացնի որոշակի ֆինանսական ծախսեր, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ գործընթացն առնչվում է ոլորտային լիազոր մարմիններին, հետևաբար Կադաստրի կոմիտեն չի կարող տրամադրել ֆինանսական գնահատական: Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ թեմատիկ տարածական տվյալներն ազգային գեոպորտալին իրտեգրելու գործընթացի կապակցությամբ Կադաստրի կոմիտեի գործառույթների իրականացման շրջանակներում լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում:

5.    Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 2-րդ կետի 21-ին ենթակետով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներով։

  • Duration

    09.04.2026 29.04.2026
  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 137

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: