Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. 2011 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել նոր 31.1-ին հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

«31.1 Ընդերքօգտագործման իրավունքի վերաբերյալ ակտերի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենսգրքով նախատեսված ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման, փոփոխման, փոխանցման և դադարեցման վերաբերյալ վարչական և այլ ակտերը ուժի մեջ են մտնում դրանց վերաբերյալ համապատասխան թեմատիկ տարածական տվյալների շերտի և մետատվյալների՝ ազգային գեոպորտալում ինտեգրման պահից։»։

 

Հոդված 2.

1.     Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

 

 

Հանրապետության նախագահ                                             Վ. Խաչատուրյան

                  ՀՕ- 

Երևան, 2026 թ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 27-րդ հոդվածի 1-ին չհամարակալված պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ջրօգտագործման թույլտվությունը վավեր է, եթե այն ստորագրված է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարի կողմից, գրանցված է պետական ջրային կադաստրում, և դրա վերաբերյալ համապատասխան թեմատիկ տարածական տվյալների շերտը և մետատվյալները ինտեգրված են ազգային գեոպորտալում։»։

 

Հոդված 2.

1.     Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

 

 

Հանրապետության նախագահ                                             Վ. Խաչատուրյան

                  ՀՕ- 

Երևան, 2026 թ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել նոր 24.1-ին հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

«24.1 Շինարարության և քանդման թույլտվությունների ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքով նախատեսված շինարարության և քանդման թույլտվությունների, ինչպես նաև դրանց փոփոխման, երկարաձգման, դադարեցման վերաբերյալ վարչական ակտերը ուժի մեջ են մտնում դրանց վերաբերյալ համապատասխան թեմատիկ տարածական տվյալների շերտի և մետատվյալների՝ ազգային գեոպորտալում ինտեգրման պահից:»։

 

Հոդված 2.

1.     Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

 

 

Հանրապետության նախագահ                                             Վ. Խաչատուրյան

                  ՀՕ- 

Երևան, 2026 թ

 

  • Duration

    09.04.2026 29.04.2026
  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 137

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: