Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Պետական գույքի վարձակալության տրամադրման և վարձավճարների հաշվարկման կարգը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 914-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.            Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 17․12․2025թ․ ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1171-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների կատարումն ապահովելու, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման և օգտագործման տրամադրման բնագավառում ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գործառույթների հստակեցման և նշված օրենքների դրույթներին համապատասխանեցման, ինչպես նաև պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը պարզեցնելու, վարչական քաշքշուկները վերացնելու, վարձակալության տրամադրման գործընթացում օպերատիվությունը բարձրացնելու, պետական տարածքներն օրվա բոլոր ժամերին հնավորինս ավելի արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգող գործող ՀՀ կառավարության 04․06․2020թ․ N 914-Ն որոշմամբ պետական մարմիններին հանձնված (ամրացված) գույքի և անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին տրամադրված գույքի վարձակալության տրամադրման գործընթացն իրականացվում է առանձին-առանձին կարգերով և ըստ կարգերի նախատեսված պայմաններով։ Ըստ էության պետական գույքի վարձակալության տրամադրման մեկ միասնական գործընթացը ոչ հիմնավորված ձևով կանոնակարգվում է առանձին-առանձին կարգերով, որի հետևանքով գործընթացն արհեստականորեն բարդացվում է, տեղի են ունենում անհարկի կրկնություններ, վարչական քաշքշուկներ, ստեղծված չէ տվյալ բնագավառում առաջացող խնդիրների օպերատիվ լուծման գործիքակազմ՝ արդյունքում էականորեն նվազում է պետական գույքի օգտագործման արդյունավետության մակարդակը։

Ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ընդունված ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»,  ««Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներով, կանոնակարգվել են պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման գործընթացները, ինչը միտված է նպաստելու պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Նշված օրենքների համաձայն՝ պետական գույքի արդյունավետ կառավարման կարևոր բաղադրիչ է հանդիսանում պետական ֆինանսների կայունությունը և պետական ռեսուրսների թափանցիկ բաշխումը: Գործող կարգավորումները, որոնք թույլ են տալիս պետական մարմիններին պետական գույքն օգտագործել անհատույց, իրենց մեջ ներառում են մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝ թափանցիկության պակաս, վերահսկողության սահմանափակում և պետական բյուջեի եկամուտների հնարավոր կորուստ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից կատարված մշտադիտարկման արդյունքում արձանագրված մի շարք դեպքերում պետական մարմիններն ու կազմակերպությունները պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օգտագործում են ոչ ամբողջ ծավալով, մի շարք դեպքերում էլ տրամադրում են վարձակալության՝ առանց իրավական հիմքերի, իսկ պետությունը զրկվում է այդ տարածքներից եկամուտ ստանալու հնարավորությունից։ Մինչդեռ վարձակալության տրամադրման պարագայում պետական մարմինները և կազմակերպությունները տարածքները վարձակալելու են՝ հիմք ընդունելով մոտարկված կադաստրային արժեքը, իսկ արդյունքում ազատված տարածքները կամ օտարվելու են, կամ տրամադրվելու են վարձակալությամբ՝ շուկայական գնահատման և սակարկությունների արդյունքում ձևավորված արժեքի հիման վրա, ինչն էլ հանդիսանալու է պետական բյուջեի միջոցների ավելացման աղբյուր։ Որպես պետական բյուջեի միջոցների ավելացման աղբյուր է ծառայելու նաև պետական ոչ առևտրային և առևտրային կազմակերպություններից գանձվող վարձակալական վճարները, քանի որ գրեթե բոլոր դեպքերում, վերջիններս գումարները վճարելու են ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված միջոցներից։

Համաձայն ընդունված օրենքների, ինչպես նաև տնտեսական արդյունավետության պահանջների՝ նպատակահարմար է պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման գործընթացում կատարել փոփոխություններ, որի արդյունքում պետական մարմինները պետական գույքը կվարձակալեն պետությունից՝ անհատույց օգտագործման փոխարեն։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը բերում է այն եզրահանգման, որ Վարձակալության վրա հիմնված կառավարման հիմնական առավելություններից են արդյունավետ տարածքի օգտագործումը, այն է՝ վարձակալության ծախսերը նվազեցնելու համար մարմինները նվազագույնի են հասցնում ավելորդ տարածքը:

Այս հանգամանքներով պայմանավորված նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Պետական գույքի վարձակալության տրամադրման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 914-Ն որոշումը, որով ներկայումս իրականացվում է պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը և պետական գույքի վարձակալության տրամադրման հետ կապված հարաբերությունները կանոնակարգել մեկ միասնական կարգի միջոցով։

Առաջարկվող Նախագծի ընդունման նպատակներն են

- բարձրացնել պետական գույքի օգտագործման թափանցիկությունը և հաշվետվողականությունը,

- ապահովել բյուջետային լրացուցիչ եկամուտների հոսք,

- նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և շահերի բախման հնարավորությունները,

- ապահովել պետական մարմինների պատշաճ պատասխանատվությունը գույքի պահպանման և օգտագործման համար։

Վարձավճարը հաճախ հիմնվում է շուկայական գների վրա, ինչը խթանում է արդար և մրցակցային միջավայր։ Անհատույց օգտագործման դեպքում չկան շուկայական արժեքի հետ կապված մեխանիզմներ, ինչը կարող է հանգեցնել ռեսուրսների անարդյունավետ բաշխման։

Իրավական ակտերի ընդունման դեպքում կկանոնակարգվի պետական մարմինների, այդ թվում՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների, պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամների կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամների կողմից տնօրինվող գույքերը վերջիններիս կողմից վարձակալությամբ տրամադրելու գործընթացը, որի նպատակն է պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացումը՝ չօգտագործվող տարածքների բացահայտումը։ Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 03.09.2024թ. նիստի N ԿԱ/266-2024 արձանագրության 1.1-ին կետով տրված հանձնարարականի հիմքով նախագծով նախատեսվել է գույքը վարձակալության հանձնել նաև օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին որպես  փոխադարձության հիմքով պետական գույքը վարձակալության տրամադրում։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Պետական գույքի վարձակալության տրամադրման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 914-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելով և պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնելու նպատակով մեկ միասնական կարգ սահանելով կբարձրանա վարձակալության տրամադրման գործընթացում օպերատիվությունը, նվազագույնի կհասցվեն վարչական քաշքշուկները, պետական տարածքներն օրվա բոլոր ժամերին հնավորինս ավելի արդյունավետ կօգտագործվեն, կբարձրանա պետական գույքի կառավարման արդյունավետությունը։

Միաժամանակ հաշվի առնելով, որ պետական մարմինների, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների, պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամների կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամների կողմից պետական տարածքները վարձակալելիս վարձավճարը հաշվարկվելու է՝ հիմք ընդունելով մոտարկված կադաստրային արժեքը, իսկ արդյունքում ազատված տարածքների հետագա տնօրինումն (օտարում կամ վարձակալությամբ տրամադրում) իրականացվելու է շուկայական գնահատման և սակարկությունների արդյունքում ձևավորված արժեքի հիման վրա, ինչպես նաև այն, որ պետական ոչ առևտրային և առևտրային կազմակերպություններից գանձվող վարձակալական վճարները գրեթե բոլոր դեպքերում վճարելու են ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված միջոցներից, կավելանան նաև պետական բյուջեի մուտքերը։

Հաշվի առնելով, որ գույքի բարելավման նպատակով ներդրումների կատարման արդյունքում բարձրանում է տարածքի վարձավճարը, ներկայացված նախագծով առաջարկվում է նաև զեղչ կիրառել գույքի բարելավմանն ուղղված ներդրումային պարտավորություններ չստանձնած, սակայն ներդրումներ կատարած վարձակալների հետ վարձակալության պայմանագրերի վերակնքման ժամանակ՝ գույքի բարելավման արդյունքում ձևավորված վարձավճարի նկատմամբ։

Ներկայացված նախագծով առաջարկվում է նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի աճուրդով վարձակալության տրամադրումն իրականացնել բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով՝ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման համաձայն։

Ներկայացված նախագծով առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող գույքն ուղղակի եղանակով վարձակալության տրամադրել նաև ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման հիմքով անհատույց օգտագործման իրավունքով  տարածքներ զբաղեցրած սուբյեկտներին, որոնք իրենց կողմից ներկայացված ծրագրով (նախատեսված լինելու դեպքում) և անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված պայմանները կատարել են, հանդիսացել են բարեխիղճ օգտագործող և անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց ոչ ուշ քան 45 օր առաջ դիմել են իրենց կողմից զբաղեցված գույքը վարձակալության տրամադրելու համար։

2. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի և կպարզեցվի վարձակալության գործընթացը, ինչպես նաև լուծում կտրվի վարձակալության գործընթացում առաջացած խնդիրներին, որի շնորհիվ կբարձրանա պետական գույքի օգտագործման արդյունավետության մակարդակը։

Միաժամանակ ներկայացված Նախագծով սահմանվում է, որ վարձակալները, ովքեր սեփական նախաձեռնությամբ և միջոցներով իրականացնում են գույքի բարելավմանն ուղղված ներդրումներ, կունենան հնարավորություն վարձակալության պայմանագրերի վերակնքման ժամանակ օգտվել գույքի բարելավման արդյունքում ձևավորված վարձավճարի նկատմամբ որոշակի զեղչից։ Նման մոտեցումը միաժամանակ լուծում է երկու կարևոր խնդիր

           1 Կյանքի որակի և գույքի տեխնիկական վիճակի բարձրացում։ Բարելավմանն ուղղված ներդրումների խրախուսումը կնպաստի պետական գույքի ֆիզիկական ու ֆունկցիոնալ վիճակի առավել արագ և որակյալ բարելավմանը՝ առանց լրացուցիչ բեռի պետբյուջեի վրա։

           2 Վարձակալների մոտիվացիայի մեծացում ներդրումներ կատարելու ուղղությամբ։ Վարձավճարի նկատմամբ զեղչի կիրառումը ստեղծում է կանխատեսելի և փոխշահավետ պայմաններ, որոնց դեպքում վարձակալները չեն խուսափի ներդրումներ կատարելուց, քանի որ դրանց դիմաց կստանան իրավականորեն ամրագրված նյութական խթան։

           Այս փոփոխությունների ընդունումը կբարձրացնի պետական գույքի գրավչությունը տնտեսվարողների համար, կխթանի ներդրումային ակտիվությունը, ինչպես նաև կնպաստի պետական գույքի արդյունավետ կառավարմանը։ Ընդհանուր առմամբ, առաջարկվող կարգավորումը կներգրավի ավելի պատասխանատու և երկարաժամկետ շահագրգռվածություն ունեցող վարձակալների, ինչը դրական ազդեցություն կունենա ինչպես պետական գույքի պահպանման ու արժեքի բարձրացման, այնպես էլ տնտեսության զարգացման վրա։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

4. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Պետական գույքի վարձակալության տրամադրման և վարձավճարների հաշվարկման կարգը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում նախատեսվում են ծախսերի և եկամուտների ավելացումներ, սակայն հաշվի առնելով, որ Նախագծի ընդունման արդյունքում բյուջեի ծախսերի և եկամուտների չափի աճը կամ նվազումը կախված է տարբեր գործոններից, որոնք նախագծով հնարավոր չէ հստակ կանխատեսել, այդ պատճառով հնարավոր չէ ներկայացնել հաշվարկներով հիմնավորված ֆինանսական գնահատական՝ կապված նախագծով առաջարկվող փոփոխությունների բյուջետային ազդեցության հետ:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 6.7-րդ բաժնով սահմանված Պետական գույքի արդյունավետ կառավարման դրույթներից:

 

 

 

 

 

  • Duration

    02.04.2026 23.04.2026
  • Type

    Decision

  • Area

    Lease of state property

  • Ministry

    State Property Management Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 149

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: