Drafts

In the title
Draft development authority
Type

The project has not been accepted

Discussed 04.09.2023 - 19.09.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության է հանձնվել 25 տարի ժամկետով` ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված բազմամյա տնկարկ հիմնելու նպատակով, ապա վարձակալն իրավունք ունի պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն մեկ տարի առաջ պայմանագրի ժամկետը ևս մինչև 25 տարով երկարաձգելու պահանջ ներկայացնել, որը բավարարվում է միայն այն դեպքում, եթե վարձակալը պատշաճ կատարել է պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, ընդ որում պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում նոր ժամկետի համար վարձավճարի չափը պետք է համապատասխանեցվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Համեմատության համար դիտարկվել են որոշ համադրելի երկրներ, որոնց փորձը վկայում է նախագծով ներկայացվող առաջարկության անհրաժեշտությունը:
0 2565

Under development

Discussed 17.11.2022 - 04.12.2022

Պետական գույքի վարձակալության տրամադրման և վարձավճարների հաշվարկման, վարձակալության տրամադրման մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Պետական գույքի վարձակալության գործընթացը կանոնակարգելու վերաբերյալ։
0 2648

The draft has been accepted

Discussed 26.03.2021 - 10.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1578-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով գործող միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմում կատարել փոփոխություն` նպատակ ունենալով այն համապատասխանեցնել ներկայիս կառավարության կազմում գործող գերատեսչությունների և շրջակա միջավայրի նախարարության  համապատասխան ստորաբաժանումներում ներգրավված անձանց պաշտոնների անվանումների հետ: Հանձնաժողովի աշխատակարգում իրականացվող կանոնակարգումներով հստակ սահմանվում են պահանջներ և պայմաններ, որոնք կապահովվեն բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի ըստ նպատակային նշանակության արդյունավետ օգտագործման, տարածքի կայուն զարգացման տեսանկյունից հնարավորություններ ընձեռնման, մրցունակ շրագրերի ներկայացման և կյանքի կոչելու գաղափարները։
0 4586