Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄՈՒՏՔԱԳՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄՈՒՏՔԱԳՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ      22-Ի N 884-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱ­ԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

«Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում տվյալների մուտքագրման կարգը, անվտանգության ապահովման պահանջները, մշակվող տվյալների շրջանակը  և համակարգից օգտվելու կարգը, համակարգի շահագործման կանոնները, համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքով «Պետական սահմանի մասին» օրենքում նոր լրացված 101-ին հոդվածի 7-րդ մասի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ։

Մասնավորապես, «Պետական սահմանի մասին» օրենքի 7-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների ցանկը, համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների կողմից համակարգում մուտքագրվող տվյալների շրջանակը և մուտքագրման կարգը, անվտանգության ապահովման պահանջները, համակարգից օգտվելու կարգը և համակարգի շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել՝

1) Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում տվյալների մուտքագրման կարգը, մշակվող տվյալների շրջանակը և համակարգից օգտվելու կարգը,

2) Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի անվտանգության ապահովման պահանջները և համակարգի շահագործման կանոնները,

3) Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների ցանկը։

Նախագծի ընդունման նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողության պատշաճ իրականացումը, ինչպես նաև պետական սահմանի պահպանության ոլորտում լիազորված մարմինների կողմից օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացումը, ահաբեկչության, զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության, թրաֆիքինգի, ապօրինի միգրացիայի, անդրսահմանային այլ հանցավորության կանխարգելման, բացահայտման, պետական սահմանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմակերպությունների, հանցախմբերի ու առանձին անձանց հետախուզական և ապօրինի գործունեության դեմ պայքարը։

Նախագծի համաձայն՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի շահագործումը, սպասարկումը, շահագործման հետ կապված աշխատանքների համակարգումը, համակարգից օգտվողների ուսուցումը, օգտվողներին հասանելիության ապահովումը, անհրաժեշտ ծավալով և ձևաչափով տվյալների տրամադրումը, ինչպես նաև համակարգի աշխատանքների վերլուծությունը իրականացնելու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։

Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին պետական մարմինների և կազմակերպությունների հասանելիությունը և ՍԷԿՏ համակարգից օգտվելու անհրաժեշտ ծավալները սահմանվում են՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից իրականացվող օրենսդրությամբ նախատեսված գործառույթները։

 Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում կարող են առաջանալ փոփոխություններ` պայմանավորված նոր օգտվողների (բաժանորդային կետերի և աշխատատեղերի) ավելացմամբ, ներառյալ տեխնիկական, ծրագրային, ինչպես նաև կապուղիների ապահովման աշխատանքների կատարման անհրաժեշտությամբ, որոնց հաշվարկը հնարավոր կլինի կատարել գործառույթների հստակ շրջանակի իրականացման համար անհրաժեշտ ծրագրային լուծումների, ինչպես նաև օգտվողների ու աշխատատեղերի հստակ քանակի որոշման արդյունքում:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների ցանկը, համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների կողմից համակարգում մուտքագրվող տվյալների շրջանակը և մուտքագրման կարգը, անվտանգության ապահովման պահանջները, համակարգից օգտվելու կարգը և համակարգի շահագործման կանոնները։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրին, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի                         N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագ­րի 1-ին գլխից, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին անվտանգության, կայունության, հասարակության բնականոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է մշտապես կատարելագործվող, արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ, տեխնիկական զարգացումներին համընթաց արդիականացվող, համապատասխան որակյալ կադրերով համալրվող և հասարակության վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկայությունը: Նախագիծը չի հակասում Կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի N 16-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինին։

Նախագծի մշակման աշխատանքներն իրականացվել են ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի նոյեմբերի 24-ի N 1077-Ա որոշման պահանջներով:

  • Duration

    01.04.2026 16.04.2026
  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    National Security Service

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 103

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: