Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 10.10.2023 - 26.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ   «Առևտրային ծովագնացության» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը անհրաժեշտ է նավերով բեռների, ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրման, քարշակման համար նավերի օգտագործման, փրկարարական գործողությունների իրականացման կապակցությամբ ծագող հարաբերությունների, ինչպես նաեւ առեւտրային ծովագնացության ոլորտում այլ հարաբերությունների կարգավորման համար: Նախագծի ընդունումը պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը 2013 թվականի մարտի 23-ից միացել է «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեվտրի մասին» կոնվենցիային: Բացի այդ Նախագծով առաջարկվում է կարագավորել հետյալ կանոներն ու իրավահարաբերությունները. - Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկելու իրավունքը, - նավի ազգային պատկանելությունը, - նավերի ռեեստրների վարումը և պետական գրանցումը, - նավի վարձակալությունը, - նավի վրա գտնվող նավային փաստաթղթերը և դրանց վարումը, - նավի անձնակազմին ներկայացվող պահանջները և աշխատանքային հարաբերությունները, - նավի կառավարման նկատմամբ սահմանված պահանջները, - ծովային փոխադրումները, - փոխադրողի, ուղարկողի եվ նավավարձորդի պատասխանատվությունները, - ընդհանուր եվ մասնավոր վթարների ժամանակ պահանջվող գործողությունները և այլն: Ներկայումս Հայսատանի Հանրապետությունը, որպես դեպի ծով ելք չունեցող երկիր, չունի համապատասխան ոլորտում գործող իրավական ակտեր և Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել ոլորտի կանոներն ու իրավահարաբերությունները, ինչպես նաև խթանել ոլորտի զարգացումը: Նախագծի ընդունման նպատակն է՝ կարգավորել ծովագնածության իրավական դաշտը՝ համապատասխանեցնելով գործող միջազգային նորմերին: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա նաև առևտրային ծովագնածության միջոցով խթանելու տնտեսության զարգացումը:  
0 1366