Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
29.04.2024 15.05.2024
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2023 թվականի հոկտեմբերի 17-ին ուժի մեջ է մտել Մաքսային կարգավորման մասին թիվ  ՀՕ-353-Ն օրենքը, որի 284-րդ հոդվածի 2-րդ մասով անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու համար սահմանված է Կառավարության որոշմամբ սահմանված կարգով նախաորակավորված լինելու պայման, ինչի կապակցությամբ մշակվել և շրջանառության մեջ է դրվում համապատասխան որոշման նախագիծը:  Մինչև Մաքսային կարգավորման մասին թիվ  ՀՕ-353-Ն օրենքը ուժի մեջ մտնելը գործած իրավակարգավորումների համեմատ՝ մշակված նախագծով սահմանվում է անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկման բոլորովին նոր ընթացակարգ՝  մրցույթի տարրերով, մասնավորապես առաջարկվում է հիմնել հանձնաժողով, որը կիրականացնի անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու հավակնություն ունեցող սուբյեկտների ենթադրյալ գործունեության նախնական գնահատում՝ առկա առաջարկներից ընտրելով լավագույններին, ինչից հետո միայն ընտրված լավագույն առաջարկը իրականություն դառնալու հնարավորություն կստանա: Մինչև Մաքսային կարգավորման մասին թիվ  ՀՕ-353-Ն օրենքը ուժի մեջ մտնելը գործած իրավակարգավորումների համաձայն՝ անմաքս առևտրի խանութների գործունեության համար հասանելի կամ նախատեսված սահմանափակ տարածքը (պետական սահմանի անցման կետերի մաքսային հսկողության գոտիները) վարձակալելը կամ այդպիսի տարածքին տիրապետելը անմաքս առևտրի խանութների ռեեստրում գրանցման համար պարտադիր պայման էր և անուղղակիորեն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ հիշատակված ռեեստր ընդգրկվելու հավակնություններ կարող է ունենալ միայն տնտեսվարող այն սուբյեկտը, որը տիրապետման կամ տնօրինման իրավունք է ձեռք բերել այդպիսի տարածքի նկատմամբ:  Ըստ էության՝ տարածքի վարձակալությունն է եղել այն անկյունաքարը, որով որոշվել է անմաքս առրտրի խանութի կազմակերպչի անձը, իսկ մնացած պայմանների ապահովումը վերածվել էր զուտ տեխնիկական գործընթացի: Օրենքով ներկայումս նախատեսված՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով նախաորակավորված լինելու պայմանը և դրա իրականացման կարգը սահմանող սույն որոշման նպատակն է հատկապես մրցակցային դարձնել  տնտեսվարող սուբյեկտների ընտրության գործընթացը՝ որպես չափորոշիչ սահմանելով անմաքս առևտրի խանութի գործունեության գնահատման առավել էական և կարևոր հատկանիշները:
0 426

Обсуждалось 12.07.2023 - 27.07.2023

««ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է՝ 1. պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության՝ մրցույթի հիման վրա իրականացման կարգավորումներ․ 2. անմաքս առևտրի խանութների տիրապետողների գործունեության համակարգի կատարելագործում՝ տվյալ բնագավառում ծառայությունների մատուցման որակի բարելավման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման միջոցով (նախաորակավորման և մրցույթի անցկացում)․ 3. մինչև նախաորակավորման և մրցույթի կարգերի ընդունումը գործող անմաքս առևտրի խանութների գործունեության մասով անցումային դրույթ․ 4. պետական մասնակցությամբ կազմավորված կազմակերպությունների՝ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ներառման սահմանափակման վերացում։
0 1504