Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

31.03.2026 16.04.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծով առաջարկվում է սահմանել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման նոր չափանիշներ և կարգավորումներ:
Մնաց {days} օր
0 257

31.03.2026 16.04.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենքի նախագծով վերանայվում են օրինապահ հարկ վճարողի համակարգին վերաբերող առաջացեելու օրենսգրքով սահմանված կարգավորումները և նախատեսվում է համակարգի ներդրման համար կիրառել խրախուսման լրացուցիչ գործիքակազմ, ինչպես նաև կատարելագործել ու բարելավել օրնապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ․ 1) oրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ժամանակահատվածում «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը ազատվում է ԱԱՀ-ից, 2) օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման գործընթացը չի վերաբերի ներդրումային ֆոնդերին և ներդրումային ֆոնդերի կառավարչներին, հաշվի առնելով վերջիններիս մասով կիրառվող շահութահարկի նվազ՝ 0.01% դրույքաչափը, 3) oրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադվելու է անժամկետ, 4) հարկային մարմինը իրականացնելու է oրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների գործունեության մշտադիտարկում՝ եռամսյակային կտրվածքով, նպատակ ունենալով ապահովելու հարկ վճարողի շարունակական օրինապահ վարքագծի դրսևորումը, 5) Կառավարության կողմից կսահմանվի հավաստագրի գործողության դադարեցման կարգը, որտեղ կնշվեն այն դեպքերը, երբ իրականացվող մշտադիտարկման արդյունքներով օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը կդադարեցվի։ 6) oրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների մասով հարկային մարմինը օրենսգրքով սահմանված հարկ վճարողների սպասարկման գործառույթը կիրականացնի անհատական՝ հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի միջոցով, 7) համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կկկիրառվի 0,8 գործակից։
Մնաց {days} օր
0 324

Обсуждалось 01.07.2021 - 16.07.2021

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N1468-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Նախագծով առաջարկվում է. 1) պարզեցված ընթացակարգի կիրառման համար ՀՀ կառավարության 24.10.2019թ. N1468-Ն որոշմամբ սահմանված չափանիշները կիրառել նաև 2021թ. հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով միասնական հաշվին մուտքագրման ենթակա ԱԱՀ-ի գումարների մասով, 2) ՀՀ կառավարության 24.10.2019թ. N1468-Ն որոշմամբ սահմանված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձման պարզեցված ընթացակարգը կիրառել նաև ամսվա կտրվածքով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար, 3) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի միասնական հաշվին մուտքագրման համար  պարզեցված ընթացակարգ կիրառելու վերաբերյալ դիմումների որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխանությունը պարզելու ժամկետը սահմանվել է մինչև 3 աշխատանքային օր` գործող 1 աշխատանքային օրվա փոխարեն, հաշվի առնելով ամսական կտրվածքով հարկ վճարողների կողմից ներկայացվող դիմումների հնարավոր ծավալները:
Մնաց {days} օր
0 5990
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: