Обсуждалось 26.06.2020 - 11.07.2020 ««ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Համայնքների կայուն և շարունակական զարգացման նպատակով համայնքների բյուջետային հնարավորությունների մեծացման համար անհրաժեշտ է օրենսդրական հենքի ստեղծում։ Նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր ռոյալթի վճարող հանքարդյունահանող ընկերության կողմից հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի 2%-ից մասհանումներ կատարել համայնքային բյուջեների համար և բաշխել տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքի և ՀՀ-ում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանք(եր)ի ազդակիր համայնքների միջև` 50/50 հարաբերակցությամբ։ Այսինքն, 50%-ը՝ տվյալ ռոյալթի վճարողի կողմից շահագործվող հանք(եր)ի ազդակիր համայնք(ներ)ին հավասարապես բաշխման ենթակա ընդհանուր ռոյալթիի չափ, իսկ 50%-ը՝ ընդհանուր վերցրած՝ Հայաստանի Հանրապետությունում ռոյալթի վճարողների կողմից շահագործվող հանք(եր)ի ազդակիր համայնք(ներ)ին հավասարաչափ բաշխման ենթակա ռոյալթիի չափ (այն համայնքները, որոնց համայնքի բյուջետային ապահովվածության գործակիցը միջինից ցածր է՝ ըստ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկների)։ Միաժամանակ, նախագծով առաջարկվում է համայնքին հնարավորություն տալ բաշխված համայնքային ռոյալթին ուղղել լրացուցիչ բնապահպանական ծախսերին և այլ կապիտալ ծախսերին, ինչպես նաև սահմանել համայնքներին բաշխված համայնքային ռոյալթիի ծախսերի մասով հաշվետվության լրացուցիչ առանձին հրապարակում՝ ապահովելու համար բաշխված ռոյալթիների օգտագործման թափանցիկությունը։ 9 1 0 1762
Обсуждалось 16.06.2020 - 02.07.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «ա2» ենթակետով Կառավարությանն իրավասություն է տրված սահմանել ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս մատակարարման պայմանագրով որոշված՝ վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի (ներառյալ՝ տրանսպորտային) առավելագույն սահմանաչափերը, որոնք և սահմանվել են 2017 թվականի N 1492-ն որոշմամբ: Հարկ ենք համարում նշել, որ միջազգային հարթակներում հաջորդ տարվա համար մետաղական խտանյութերի վերամշակման և զտման ծախսերի վերաբերյալ հրապարակվող տվյալները որոշվում են տարեկան կտրվածքով՝ խտանյութ արտադրողների/վաճառողների և վերամշակողների միջև տվալ տարեվերջում՝ բանակցությունների արդյունքում: Սա նշանակում է, որ ծախսերը փոփոխական են և կառավարության որոշմամբ դրանց սահմանումը կամ չի արտացոլի փաստացի տնտեսական հարաբերությունները, կամ անհրաժեշտ կլինի յուրաքանչյուր տարի փոփոխություններ կատարել համապատասխան ակտում: 8 0 0 2283