Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաշխարհային շուկային ձևավորված՝ գունավոր և թանկարժեք մետղների բարենպաստ շուկայական կոնյուկտուրան թույլ է տալիս, որ ռոյալթիների վճարման նոր համակարգի միջոցով ապահովել բյուջեի համար անհրաժեշտ նոր մուտքեր, իսկ տնտեսվարողների համար պահպանել բավականին բարենպաստ աշխատանքային միջավայր: Նախագծով առաջարկվում է սահմանել ռոյալթիների դրույքաչափի հաշվարկման նոր մեխանիզմներ, որի արդյունքում կցուցաբերվի տարբերակված մոտեցում կախված այդ մետաղների բորսայական գներից։

  • Обсуждалось

    10.09.2021 - 27.09.2021

  • Тип

    Закон

  • Область

    Экономика, Финансовая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5268

Принт

Предложения

Vahe Vardanyan

27.09.2021

Առաջարկն ամբողջությամբ անհեթեթություն է և ենթակա հետ կանչման։ Նախ՝ հիմնավորուման մեջ հակասություններ գոյություն ունեն։ Օրինակ՝ մի տեղ նշվում է․ "Ըստ մեր ուսումնասիրությունների՝ ՀՀ պղնձի հանքերի զգալի մասը շահութաբեր է 5300 ԱՄՆ դոլար գնի պարագայում ու նույնիսկ 5500 ԱՄՆ դոլարի պարագյում հաշվարկված ռոյալթիի վճարումից հետո ոլորտը մնում է բավական շահութաբեր։", այնուհետև շարունակության մեջ նշվում է․ "Մասնավորապես, պղնձի բորսայական գնի մինչև 5500 ԱՄՆ դոլարի շեմը ռոյալթիի դրույքաչափը սահմանվել է ռոյալթիի բազայի նկատմամբ 4%-ի չափով, քանի որ այդ գնի պայմաններում հանրապետությունում գործող ընկերությունների շահութաբերության մակարդակը 0% է։"։ Ակնհայտ է, որ իրականում ոչ մի լուրջ ուսումնասիրություն չի էլ արվել։ Թող ներեն հեղինակները, բայց այսպիսի վրիպումներ առաջին կուրսի ուսանողները կարող են իրենց թույլ տալ իրենց կուրսայիններում, այն էլ՝ ոչ բոլոր։ Երկրորդ՝ ընդունենք պղնձի գինը առաջին եռամսյակում կազմել է 5500 ԱՄՆ դոլար մեկ տոննայի համար, այսինքն ըստ հեղինակների ընկերությունները աշխատել են 0-ական շահութաբերությամբ, իսկ հաջորդ եռամսյակ գինը բարձրացել է մինչև 5600 ԱՄՆ դոլար մեկ տոննա պղնձի համար։ Այսինքն՝ ենթադրաբար ընկերությունը երկրորդ եռամսյակում պետք է արդեն ունենա շահույթ։ Եթե օրինակ մի ընկերություն մեկ եռամսյակում միջինում արտադրում է 1000 տոննա պղինձ, ապա ստացվում է, որ այդ եռամսյակում ընկերության հասույթը կկազմի 5500000 ԱՄՆ դոլար, ռոյալթին կկազմի 220000 ԱՄՆ դոլար (5500000*4%), իսկ ընկերությանը պայմանականորեն կմնա 5280000 ԱՄՆ դոլար (5500000-220000) և այն, ըստ հեղինակների կունենա 0-ական շահույթ։ Հաջորդ եռամսյակում պատկերը կլինի հետևյալը․ հասույթ՝ 5600000 ԱՄՆ դոլար, ռոյալթի 336000 ԱՄՆ դոլար (5600000*6%), իսկ ընկերությանը կմնա 5264000 ԱՄՆ դոլար (5600000-336000), որն ավելի փոքր է, քան 5500 ԱՄՆ դոլար գնի պարագայում։ Սա նշանակում է, որ ավելի բարձր գնի պարագայում ընկերությունը կգրանցի վնաս, քանի որ ընկերությանն ավելի քիչ գումար կմնա, քան 0-ական շահութաբերության մակարդակն է։ Ստացվում է, որ տվյալ փոփոխությամբ ավելի բարձր գնի պարագայում ընկերությունը վնաս կունենա, ինչը հակասում է հենց փոփոխության հիմնավորումներին և կբերի շատ անցանկալի հետևանքների։ Կարելի է շատ այլ հիմնավորումներ ևս բերել, սակայն սրանք արդեն պետք է բավարար լինեն, որ նախաձեռնությունը հետ կանչվի։ Հուսով եմ՝ ողջամտությունը կհաղթի։

Վարդան Մարգարյան

22.09.2021

Ռոյալթիի վճարման արդարացի մոտեցումը պահանջում է հաշվի առնել օգտակար հանածոյի հանքահանման եղանակը (բաց կամ փակ), օգտակար հանածոյի պարունակությունը (գրամ/տ կամ %/տ), մակաբացման գործակիցը (դատարկ ապառ/հանքաքար) և էլի շատ գործոններ: Չի կարելի անտեսել նաև ճյուղի նյութատարությունը, նյութերի և ռեագենտների մատակարարման տևողությունը, անընդհատ պահանջվող կապիտալ ներդրումները՝ գերարագ մաշվողականության միջավայրում և ճյուղի ռիսկայնությունը:

Վարդան Մարգարյան

22.09.2021

Նախագիծը ունի միակ դրական կողմ, որ ռոյալթին հաշվարկվում է փաստացի եռամսյակի իրացման արդյունքով, այլ ոչ թե կանխավճարային եղանակով (նախորդ տարվա արդյունքների հիման վրա): Առաջարկում եմ ռոյալթիի հաշվարկման բազան (մետաղների իրացումը) ընդունել այն նվազեցումներով (վերամշակում, աֆինաժ, տուգանային պարունակությունների գումարներ), որոնք ձեռնարկությունները իրացման պայմանագրով փաստացի վճարում են գնորդին միջազգայնորեն ընդունված պայմաններին համաձայն: Ռոյալթիի հաշվարկման բազան պետք է լինի փաստացի ստացված իրացման գումարը, ոչ թե կառավարության կամայական վերցրած սահմանափակումները:

Узнать больше