Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

30.12.2025 10.02.2026
Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգ «Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի ընդունումը միտված է լեզվի բնագավառում միասնական պետական քաղաքականության ձևավորմանը: Միասնական պետական լեզվաքաղաքականությունը կիրականացվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների շրջանակում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համահունչ՝ ապահովելով լեզվական մշակույթի զարգացումը և գրավոր մշակութային ժառանգության պահպանումն ու տարածումը Հայաստանի Հանրապետությունում: Այն ծառայելու է լեզվական բաղադրիչ ունեցող ոլորտային քաղաքականություններում առավել ինտեգրված մոտեցումներ ձևավորելուն, լեզվական բանգավառին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական փոփոխություններին համահունչ ռազմավարական ծրագրեր մշակելուն, տեղեկատվության, գիտելիքի և հաղորդակցության արդի, միջազգային առումով մրցունակ լեզվական-հաղորդակցական միջավայր ստեղծելուն, հասարակության մեջ լեզվի սոցիալ-հաղորդակցական դերի հանդեպ գիտելիքի տարածմանը և հետաքրքրություն սերմանելուն: 
Մնաց {days} օր
2 1776

Обсуждалось 15.10.2025 - 05.11.2025

««Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ««Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրա­ցումներ կատարելու մասին», ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետու­թյունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավա­խախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփո­խու­թյուններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի ընդունումը պայմանավորված է լեզվի բնագավառում օրենսդրական բացերը վերացնելու, օրենքի միատեսակ կիրառումը, իրավական որոշակիության սկզբունքը, Հա­յաստանի  Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի գործառությունը բոլոր ոլորտ­ներում ապահովելու անհրաժեշտությամբ և միտված է լեզվաքաղաքականության  բնագավառում միջոցառումներ իրականացնող մարմինների ու մեխանիզմների հստակեցմանը։
Մնաց {days} օր
11 1477
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: