В стадии разработки Обсуждалось 10.02.2020 - 25.02.2020 ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիր Ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերները դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանության վերափոխումն ու ժողովրդավարական իրավակարգին բնորոշ նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ կլինի լուծել հետևյալ հիմնական խնդիրները՝ - վերանայել ու ըստ մասնագիտական կարիքների բարեփոխել ոստիկանության ծառայողների պատրաստման ու շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգը՝ թե ծրագրերի բովանդակության, և թե պատրաստման մեթոդի տեսանկյունից, - ստեղծել ոլորտի քաղաքականություն մշակող և իրականացնող, հաշվետվողականության ու քաղաքացիական վերահսողության մեխանիզմներ ունեցող գործադիր իշխանության մարմին, ինչպես նաև իրականացնել ոստիկանության ծառայության կառուցվածքային ու գործառութային վերանայում՝ ըստ բարեփոխումների հիմնական ուղղություններով իրականացվելիք փոփոոխությունների, - ապահովել բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական բազան, - իրականացնել հանրային երկխոսություն նաև մասնագիտացված շրջանակների հետ ոչ միայն բարեփոխումների պլանավորման, այլև իրականացման փուլում, - հանրությանը մատչելի ու ժամանակին ներկայացնել բարեփոխումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև հարգանքի արժանի նոր ոստիկանի կերպարը, - բարձրացնել հանրային ծառայության այս տեսակի նկատմամբ գրավչությունը՝ նաև նախատեսելով սոցիալական լրացուցիչ երաշխիքներ՝ պետության բոլոր մարզերում ու ծառայության բոլոր տեսակներում պրոֆեսիոնալների համաչափ ներգրավման նպատակով, - արդյունավետ համագործակցության հիմքեր ստեղծել կամ զարգացնել տարածաշրջանային ու գլոբալ մակարդակներում գործող միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ու ցանցերի հետ՝ միտված լավագույն փորձառության շարունակական փոխանակմանը, ինչպես նաև միասնական ջանքերով կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքարին։ 34 2 33 11436
В стадии разработки Обсуждалось 06.03.2017 - 24.03.2017 «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման և Գործողությունների ծրագրի նախագծերի վերաբերյալ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով ամրագրվել է, որ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 29-ին հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ ամրագրվել է, որ մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումը և պաշտպանությունը ժողովրդավարական, իրավական պետության, քաղաքացիական հասարակության իրավաքաղաքական ու բարոյական առաջնահերթություններից է` սահմանադրական զարգացումների և պետական ու հանրային ինստիտուտների գործունեության առանցքը: Մարդու իրավունքների պաշտպանությունը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ ՀՀ կառավարությունն ելնում այն բանից, որ հասարակական կյանքի քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտներում առկա են հիմնահարցեր, որոնց հանգուցալուծումը պահանջում է գործադիր իշխանության մարմինների համակարգված աշխատանք և օրենսդրական փոփոխություններ: Ուստի, ՀՀ կառավարությունն իր գործունեության կարևորագույն ուղղություն է համարում հետևողական աշխատանքը մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդման, այդ ոլորտում առկա մարտահրավերներին գործնական լուծումներ տալու ուղղությամբ: Համապատասխանաբար, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների այս ծրագրի ընդունումը ամրագրված է 2016 թվականին ընդունված ՀՀ կառավարության գործունեության ծրագրում: 2 0 0 4859