Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 08.10.2020 - 29.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 706-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է վերջնական օգտագործողի հավաստագրի պետական հաստատման և ներմուծման հավաստագրի տրամադրման կարգերով սահմանված դրույթների վերանայման անհրաժեշտությամբ, այդ թվում պարզեցմամբ և հստակեցմամբ:
0 558

Обсуждалось 27.08.2020 - 11.09.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N773-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակը՝ դեղերի շուկան վերահսկելի դարձնելն է, մասնավորապես՝ ՀՀ ներմուծվող ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դրոշմավորման կանոնների համապատասխանեցումն է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 1-ի ՀՀ օրենքի (ՀՕ-281-Ն) պահանջներին:
0 604

В стадии разработки

Обсуждалось 13.03.2020 - 30.03.2020

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Ներկայացվող նախագծերի նպատակը ժամանակավոր անաշխատունակության նպաստի, մայրության նպաստի (այդ թվում չաշխատող անձի), մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) համակարգերին առնչվող` հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխություններից բխող նոր կարգավորումներ սահմանելն է:  
0 3252

Обсуждалось 06.10.2019 - 21.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ « »----------- 2019 թվականի N -Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է դեղերի գնման ընթացակարգեր իրականացնելիս կառաջնորդվի իրավական միևնույն պահանջներով:
0 2179

В стадии разработки

Обсуждалось 04.03.2019 - 22.03.2019

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքով ֆիզիկական անձանց կողմից և (կամ) նրանց անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերի տեղափոխման հնարավորությունը՝ առանց համապատասխան հավաստագրի առկայության: Նախագծի կարգավորման առարկան «Դեղերի մասին» ՀՀ օրենքով ֆիզիկական անձանց կողմից կամ նրանց անունով տեղափոխվող անձնական օգտագործման դեղերի ներմուծման պայմանների հստակեցումն ու առկա տարընկալումների վերացումն է: Նախագծի մշակումը նպատակ ունի հնարավորություն ստեղծել ֆիզիկական անձանց համար ներմուծել անձնական օգտագործման դեղեր՝ անկախ նրանց փաստացի սահմանը հատելու հանգամանքից:
2 2712

В стадии разработки

Обсуждалось 03.10.2018 - 18.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի շրջանակներում լրացումներ և փոփոխություն է կատարվել «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որի արդյունքում համապատասխան դասընթաց անցած (որն անցկացվելու է գիտելիքների նախնական ստուգում անցնելու և ավարտվելու է քննություն հանձնելուց և հավաստագիր ստանալու միջոցով) դիմորդները հնարավորություն են ունենալու նշանակվել հարկային ծառայության Գ և Դ խմբի ցանկացած պաշտոններում (ինչպես նաև մաքսային ծառայության կրտսեր և առաջատար խմբի ցանկացած պաշտոններում):
0 2545

Обсуждалось 30.07.2018 - 14.08.2018

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունումը կնպաստի տեսչական մարմնի աշխատակիցների աշխատավարձների ոչ ուղղակի բարձրացմանը, ինչպես նաև առանց պետական բյուջեի միջոցների հատմացման՝ կիրականացվի համակարգի զարգացում:  
1 2932

В стадии разработки

Обсуждалось 30.07.2018 - 15.08.2018

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագիծ Սոցիալական ծառայություններ տրամադրող տարբեր մարմինների և կազմակերպությունների աշխատողների որակավորման բարձրացումն իրականացվում է վերապատրաստումների կամ «Սոցիալական աշխատանք» հատուկ դասընթացների միջոցով: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ձևավորել սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալ անձնակազմ: Օրենքի նախածով նախատեսվում է սոցիալական աջակցության բնագավառում իրականացվող աշխատանքները դնել պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Սոցիալական աջակցության համակարգում նախատեսվում է, որ աշխատելու են «սոցիալական աշխատող» որակավորում ունեցող անձինք: Միաժամանակ, ձևավորովում է մասնագիտական (պրոֆեսիոնալ) հանրություն՝ սոցիալական աշխատանքի մասնագետների հասարակական միավորում հանդիսացող պատասխանատու կազմակերպություն, որին օրենքի ուժով վերապահվում է սոցիալական աշխատանքի մասնագիտական պատշաճ մակարդակ ապահովելու լիազորությունները: Կատարելագործվում է նաև սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների որակավորման գործող ընթացակարգը, մասնավորապես, ներդրվում է հավաստագրման համակարգ, որը հնարավորություն կտա նաև բարձրացնել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը: Նախագծով կարգավորվում են սոցիալական աշխատանքի մասնագետների կարգավիճակի, սոցիալական աշխատանքի մասնագիտացման, վերապատրաստման, հավաստագրման, սոցիալական աշխատանքի մասնագետների հասարակական միավորում հանդիսացող պատասխանատու կազմակերպության կազմավորման հետ կապված հարաբերությունները:    
3 8763

Проект не принят

Обсуждалось 19.02.2018 - 08.03.2018

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար հումքային բազա ապահովելու, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտի խթանման անհրաժեշտությամբ:
0 3671