Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 12.06.2018 - 27.06.2018

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ        «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝ սահմանվել է, որ գրավի իրավունքը տարածվում է նաև գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով. նախատեսվել է գրավի պայմանագրում գրավի առարկայի ընդհանուր նկարագրությունը նշելու հնրավորութունը, որը կարող է կատարվել գրավատուին սեփականության իրավունքով պատկանող ողջ գույքի կամ դրա մի մասի նշումով, ինչպես նաև գույքի առանձին տեսակների կամ որևէ հատկանիշով պայմանավորված խմբի մասին նշում կատարելու միջոցով, սահմանվել է, որ բոլոր դեպքերում գրավի առարկայի ընդհանուր նկարագրությունը պետք է հնարավորություն ընձեռի նույնականացնել գրավի առարկան դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահին, նախատեսվել է, որ գրավի առարկայի ընդհանուր նկարագրություն չի կարող տրվել գրանցման կան հաշվառման փաստի ուժով ծագող գրավի իրավունքի, գրավականի, կոշտ գրավի և գրավատուն հանձնված գույքի գրավի դեպքերում:
0 1243

Проект принят

Обсуждалось 15.09.2017 - 01.10.2017

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լարացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում փոփխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների  նախագծերի ընդունումը կնպաստի համայնքների անասնաբույժների ինստիտուտի ձևավորմանը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել կայուն և վերահսկելի անասնահամաճարակային իրավիճակ, սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգում հիմնական խնդիրը կենդանական ծագման մթերքի անվտանգության և շրջանառության փուլեում պատշաճ  վերահսկողությունը:
0 1054

Обсуждалось 09.08.2017 - 24.08.2017

ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարությամբ գերակա ճանաչված 4 ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/ նվազեցմանը ուղղված գործողությունների աղյուսակներ: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից գործող անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետների կողմից մշակվել են կրթության, առողջապահության, պետական եկամուտների հավաքագրման և քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով ոստիկանության ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/ նվազեցմանը ուղղված գործողությունների աղյուսակները, որոնք կդառնան ՀՀ կառավարության 25 սեպտեմբերի 2015թ. N 1141-Ն որոշման հավելվածներ: 
0 1634