ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N41-Ա ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N162-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արարատի մարզի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 36 ամբուլատորիաների վերակազմակերպման ( միաձուլում և միացում) նպատակահարմարությամբ։
Հաշվի առնելով այն փաստը, որ Արարատի մարզը առավել խիտ բնակչություն ունեցող մարզ է, ինչպես նաև ելնելով արդյունավետ կառավարման սկզբունքից, և նպատակ ունենալով ապահովել որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ՝ նախատեսվում է 36 ամբուլատորիաները միաձուլման և միացման ձևով վերակազմակերպել 12 ամբորլատորիաների: Խոշորացման արդյունքում ավելի շահավետ կդառնա դեղորայքի գնման գործընթացը, լաբորատոր գործիքային հետազոտությունների կազմակերպումը: Նախատեսվում է, որ բնակչությունը սպասարկող բժիշկները կշարունակեն իրենց գործունեությունը նախկին տեղամասերում՝ բուժառուների համար ապահովելով հասանելիությունը:
Խոշորացման արդյունքում կստեղծվեն նոր բժշկական հաստատություններ։
-
Обсуждалось
11.04.2025 - 26.04.2025
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 633
Принт