Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 17.06.2025 - 03.07.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2070-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության 30 նոյեմբերի 2023թ-ի թիվ 2070 -Ն որոշմամբ ընդունված «Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառման» նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մշակող արդյունաբերությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից նոր աշխատողների, այդ թվում՝ աշխատանքային փորձ չունեցող կամ վերաորակավորման կարիք ունեցող անձանց ներգրավմանը, աշխատանքային պայմաններում արդյունավետ ուսուցմանը և գործատուի համար կայուն աշխատուժի ներգրավումը:Միջոցառմամբ նախատեսվում է գործատուին փոխհատուցել յուրաքանչյուր աշխատողի համար 12 ամսվա եկամտային հարկի գումար, բայց յուրաքանչյուր շահառուին մեկ աշխատողի մասով տասներկու ամիսների հաշվարկով ոչ ավելի քան 500.000 ՀՀ դրամ: Որոշման մեջ փոփոխություններ անելու անհրաժեշտությունը պայմանավորված է միջոցառման անխոչընդոտ իրականացմամբ։ 
Մնաց {days} օր
0 1860

Обсуждалось 10.03.2025 - 26.03.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝  2-րդ կետում «հունվար» բառը փոխարինել «փետրվար» բառով․ Որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում և Որոշմամբ հաստատված Հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն» բառերը փոխարինել «, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Կանադա» բառերով. Հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «Արտահանողը հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չպետք է ունենա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ։»․ Հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետում «բնօրինակին» բառից հետո ավելացնել «կամ տեղեկանք ներմուծվող երկրի մաքսային մարմնի կողմից արտահանողի արտահանած ապրանքի համար փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափի վերաբերյալ (այդ թվում՝ զրոյական դրույքաչափ սահմանված լինելու), հակագնագցման մաքսատուրք կիրառված լինելու կամ չլինելու վերաբերյալ» արտահայտությունը. Հավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել. Հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «չունի բարվոք հարկային պատմություն, այսինքն՝ օժանդակություն ստանալու նպատակով հայտը պատասխանատու նախարարություն ներկայացնելու օրվան նախորդող 365 օրերի ընթացքում վերջինիս նկատմամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ գանձելու վերաբերյալ հարուցված է վարչական վարույթ և» արտահայտությունը. Հավելվածի Ձև N 1-ի 1-ին ենթակետում «բնօրինակին» բառից հետո ավելացնել «կամ տեղեկանք ներմուծվող երկրի մաքսային մարմնի կողմից արտահանողի արտահանած ապրանքի համար փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափի վերաբերյալ (այդ թվում՝ զրոյական դրույքաչափ սահմանված լինելու), հակագնագցման մաքսատուրք կիրառված լինելու կամ չլինելու վերաբերյալ» արտահայտությունը։
Մնաց {days} օր
0 1864

Обсуждалось 29.01.2025 - 13.02.2025

«Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է՝ ձևավորել գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխա­տանք­ները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով և սահմանել հանձ­նա­ժողովի կազմը, սահմանել գիտական հետազոտությունների և փորձարարական մշա­կում­­ների աշխա­տանք­­ները որպես այդպիսին որակելու չափանիշները, սահմանել հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշա­կում­­ների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգերը, սահմանել, որ հանձնաժողովի անհա­տական կազմը հաստատում է Հայաստանի Հան­­­րապետության վարչապետը։
Մնաց {days} օր
2 3030

Обсуждалось 08.01.2025 - 24.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206 (ԲԱՑԻ 7203 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԵՐԿԱԹԻՑ), 7207, 7224, 7403, 7601, 7603 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Նախագծի ընդունումը պայմանավորված է` Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև և գունավոր մետաղների և դրանցից արտադրվող արտադրատեսակների իրացվելության հետ կապված  ռիսկերի մեղմմամբ,  Հայաստանի Հանրապետությունում արտադրության շղթայի երկարացմամբ,  տեղական մետալուրգիական և մետաղամշակման ձեռնարկությունների կողմից առավել բարդ ապրանքներ արտադրելու խթանմամբ և արտադրության ծավալների ընդլայնմամբ՝  ապահովելով տնտեսական աճ և զբաղվածության մակարդակի բարձրացում։
Մնաց {days} օր
0 2179

Обсуждалось 08.01.2025 - 24.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծի ընդունումը պայմանավորված է` Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև և գունավոր մետաղների և դրանցից արտադրվող արտադրատեսակների) արտաքին առևտուրը կանոնակարգելու, ինչպես նաև՝ տեղական մետալուրգիական և մետաղամշակման ձեռնարկությունների կողմից առավել բարդ ապրանքներ արտադրելու նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 2253

Обсуждалось 08.07.2024 - 23.07.2024

«Արդյունաբերական երեք գոտիների՝ որպես ենթակառուցվածքների և միջավայրի գերազանցության կենտրոնների հիմնման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Առաջին հատուկ տնտեսական գոտիները ստեղծվել են 1950-ական թվականների վերջերին՝ արդյունաբերական երկրներում։Դրանք նախատեսված էին բազմազգ կորպորացիաներից օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար: Միջազգային պրակտիկայում հատուկ տնտեսական գոտիների ստվար զանգվածն ունի արդյունաբերական ուղղվածություն, ուստի անհրաժեշտ է անդրադառնալ վերջիններիս դերակատարմանը։ Արդյունաբերական գոտիները միտված են ենթակառուցվածքի կամ վարչարարական էկոհամակարգի ձևավորմանը, որն այլ հավասար պայմաններում անհնարին կլիներ իրագործել ողջ տնտեսության համար: Արդյունաբերական գոտին առանձնացված տարածք է, որը համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին, և որտեղ իրականացվում է բացառապես արտադրական գործունեություն: Այն որոշակիացված, սահմանափակ աշխարհագրական տարածքում վայր է, որտեղ գործում են ընդհանուր կարգավորումներից տարբերվող, հատուկ կանոնակարգեր, և հասանելի են առավել բարձր որակի ենթակառուցվածքներ ու հանրային ծառայություններ։ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ոլորտում առկա են մի շարք մարտահրավերներ և խնդիրներ (հայրենական արտադրության ապրանքների  ցածր մրցունակություն, արտադրողականության ցածր մակարդակ, աշխատուժի որակավորման ոչ բավարար մակարդակ, ռեսուրսների սակավություն, փոքր շուկա, աշխարհաքաղաքական իրավիճակ, սոցիալ-տնտեսական իրավիճակ և այլն), ինչը բացասաբար է անդրադառնում ոլորտի ներդրումային գրավչության վրա։ Ուստի արդյունաբերական գոտիների ստեղծումը կարող է լուծումներ առաջարկել այս խնդիրները նվազեցնելու համար:
Մնաց {days} օր
0 2446

Обсуждалось 20.12.2023 - 04.01.2024

«Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման նպատակով արագ փչացող բեռի՝ օդային տրանսպորտով տեղափոխման դեպքում առաջացած ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Միջոցառման նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման նպատակով արագ փչացող բեռի (այսուհետ՝ բեռ)՝ օդային տրանսպորտով տեղափոխումը մատչելի դարձնելը՝ ծախսերի մասնակի փոխհատուցման (այսուհետ՝ փոխհատուցում) եղանակով։ Միջոցառման իմաստով բեռ է համարվում Հայաստանի Հանրապետության ծագման՝ թարմ միրգը, թարմ բանջարեղենը, թարմ հատապտուղը և թարմ ծաղիկները. թարմ պաղեցված տավարի, խոզի և թռչնի միսը. թարմ պաղեցված ձուկը։  Միջոցառման շրջանակում օդային տրանսպորտի միջոցով բեռի տեղափոխման ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) Շահառուներին մատուցում է Հայաստանի Հանրապետության տարածքից օդային բեռնափոխադրման գործունեություն իրականացնող ցանկացած կազմակերպություն։ Շահառուներին ծառայության մատուցման արժեքը մասնակի փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։  Ծառայության մատուցման արժեքը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մասնակի փոխհատուցվում է տվյալ տարվա համար Շահառուներին մատուցված ծառայությունների մասով, բայց ոչ ավելի, քան տվյալ տարվա համար պետական բյուջեի մասին օրենքով սահմանված սահմանաչափից (գումարից) ավելի՝ առաջնայնությունը տալով ներկայացված հայտերին՝ ըստ ներկայացման ժամանակագրության։
Մնաց {days} օր
0 3514

Обсуждалось 01.12.2023 - 16.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2023 թվականի ….. …….. -ի N ….-Ն «ՀՀ-ՈՒՄ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետությունում դեղերի ներդրման ծախսերի նվազեցման և արտադրության խթանման, արտադրության ծախսերի նվազեցման, արտադրատեսականու ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Կառավարություն) տրամադրում է օժանդակություն ՀՀ-ում արտադրվող դեղերի կլինիկական և/կամ կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։  Կառավարության կողմից տրամադրվող օժանդակությունը. 1) կլինիկական հետազոտությունների ծախսերի 50% համաֆինանսավորումն է, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր հետազոտության համար 25 մլն դրամ, 2) կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի 50% համաֆինանսավորումն է, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր հետազոտության համար 30 մլն դրամ։
Մնաց {days} օր
0 4343

Обсуждалось 01.12.2023 - 16.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2023 թվականի ….. …….. -ի N ….-Ն ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵԱՏՄ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՂՈՐԱՅՔԻ, ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ 50 % ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ, ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ 50 %-Ի ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության դեղերի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից (այսուհետ՝ Շահառու) արտադրվող դեղերի ԵԱՏՄ գրանցումների փորձաքննությունների վճարների 50 % սուբսիդավորման, ռազմավարական նշանակություն ունեցող դեղորայքի գրանցման փորձաքննության վճարների 50% սուբսիդավորման, միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղամիջոցների գրանցման փորձաքննության վճարների 50% սուբսիդավորման, արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցման ծախսերի 50 %-ի համաֆինանսավորման հետ կապված հարաբերությունները
Մնաց {days} օր
2 4527
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: