Министерство окружающей среды

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
05.05.2024 20.05.2024
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել էկոպարեկային ծառայության օպերատիվ գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման կարգը
0 80
03.05.2024 24.05.2024
«Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգը սահմանելու մասին» № 72-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Հիմք ընդունելով ԲՀ-ների դասակարգման և ընտրության իրավական հենք ունեցող գործիքակազմի խիստ անհրաժեշտությունը, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի №72-Ն որոշման մեջ ներդնել բնության հուշարձանների չափորոշիչները, դրանց գնահատման բալային համակարգը, կիրառման առանձնահատկությունները և դասակարգումը։ 
0 140
01.05.2024 22.05.2024
«Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրաման Նախագծի ընդունմամբ կանոնակարգվի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ, վտանգված կամ անհետացման եզրին գտնվող արժեքավոր կենդանատեսակների օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև կնպաստի այդ գործընթացում վարչարարության նվազեցմանը։
0 262
01.05.2024 22.05.2024
«Հայաստանի հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման կարգը և պայմանագրեր կնքելու կարգը սահմանելու մասին»» շրջակա միջավայրի նախարարի հրաման Հաշվի առնելով Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանատեսակների կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման գործում առանձնահատուկ կարգավիճակը՝ հրամանի նախագծով նախատեսվում է սահմանել այդ կենդանատեսակների գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակով օգտագործման և օգտագործման մասին պայմանագիր կնքելու հստակ ընթացակարգ:
0 250
26.04.2024 11.05.2024
ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2007թ. հոկտեմբերի 23-ի 2007/60/ԵՀ հեղեղումների ռիսկերի գնահատման և կառավարման մասին դիրեկտիվի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ մոտարկման նպատակով  Նախագծով  սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը։
0 358
22.04.2024 07.05.2024
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1548-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծի ընդունման նպատակն է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի դիմումի հիման վրա ուժը կորցրած ճանաչել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2011 թվականի նոյեմբերի 14-ին տրված «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության»  լիցենզիայի տրամադրման  իրավական հիմքը, իսկ լիցենզավորող մարմնի որոշմամբ դադարեցնել լիցենզիայի գործողությունը։
0 373

В стадии разработки

Обсуждалось 16.04.2024 - 01.05.2024

«Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք:
0 401

Обсуждалось 16.04.2024 - 01.05.2024

Շրջակա միջավայրի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին Շրջակա միջավայրի նախարարության  տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգՖոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման  «Տարածական տվյալների մասին», «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների, այլ օրենքների և իրավական ակտերի պահանջների համաձայն
0 430