Комиссия по регулированию общественных услуг РА

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
19.02.2025 07.03.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների 281-րդ կետով ամրագրված պահանջով, որի համաձայն՝ սկսած 2025 թվականից, բաշխողը սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել վթարային ընդհատման պահից ոչ ուշ, քան քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում՝ 3 ժամում, իսկ գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում՝ 6 ժամում։
0 82

Обсуждалось 26.12.2024 - 12.01.2025

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն և №523-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ ԷՄԱ կանոնների համաձայն մատակարար ընտրելու պարտավորություն ունեցող սպառողները հնարավորություն կունենան նախապես իրազեկված լինել իրենց պարտավորության վերաբերյալ, իսկ վերջիններիս առևտրային հաշվառքի սարքերի՝ ԷՀՑ կանոնների պահանջներին համապատասխանեցումը սահմանված ժամկետներում կլինի իրագործելի։ Միաժամանակ, բաշխողի կողմից սպառողների առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը կիրականացվի առավել հստակեցված ժամկետում։
0 784

Обсуждалось 27.11.2024 - 13.12.2024

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ Հաշվեկշռման ծառայության մատուցման սակագների սահմանման նոր մեխանիզմի ներդրումն ուղղված է ԷՄՇ մասնակիցների համար կանխատեսելի և առավել որոշակի պայմաններում գործունեության իրականացման հնարավորության ստեղծմանը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի հաշվեկշռման ծառայության ներդրման սկզբնապես ակնկալվող արդյունքը։ Մասավորապես, ԷՄՇ մասնակիցները, իրական պատասխանատվություն կրելով իրենց կնքած գործարքներից շեղումների համար, առավելագույնս կձգտեն նշված շեղումները հասցնել նվազագույնի։  
0 536

Проект принят

Обсуждалось 13.11.2024 - 29.11.2024

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պահանջ սահմանել արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի (օրինակ, ՍփեյսԻքս/Սթարլինկ և այլն) համար, ինչպես նաև ամրագրել կարգավորումներ, որոնց համաձայն՝ ամրակցված, շարժական, արբանյակային կապի երկրային բաժանորդային կայանները (տերմինալները) ՀՀ տարածքում կարող են օգտագործվել միայն այն պարագայում, եթե տվյալ բաժանորդային կայանների (տերմինալների) միջոցով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձն ունի հանձնաժողովի կողմից տրամադրված՝ արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի համար ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն։
0 786

Проект принят

Обсуждалось 30.10.2024 - 15.11.2024

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի N391-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ
0 771

Обсуждалось 29.10.2024 - 14.11.2024

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 1-ի №32-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ գազամատակարարման համակարգում կխթանվի առավել առաջանցիկ տեմպերով շահագործման և պահպանման ծախսերի օպտիմալացումը և համակարգում անհրաժեշտ ներդրումների իրականացումը։
0 761

Обсуждалось 23.10.2024 - 08.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգում ամրագրված դրամային մեծությունների վերանայում։
0 821

Проект принят

Обсуждалось 21.10.2024 - 06.11.2024

«703-713ՄՀց և 758-768ՄՀց, 2300-2400ՄՀց, 2540-2570ՄՀց և 2660-2690ՄՀց, 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է սահմանել 703-713ՄՀց և 758-768ՄՀց, 2300-2400ՄՀց, 2540-2570ՄՀց և 2660-2690ՄՀց, 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները։ Համաձայն նշված կանոնների ՀԾԿՀ-ն նախատեսում է կազմակերպել և իրականացնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման և զարգացման համար նախատեսված՝ տվյալ ռադիոհաճախականությունների տրամադրման մրցութային գործընթացները։
0 856

Обсуждалось 17.10.2024 - 02.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունման կնվազեն սպառման հակարարգերն էլեկտրական ցանցին միացման աշխատանքների ուշացման դեպքերը, թույլ կտան սպառողների մոտ ստեղծել ողջամիտ ակնկալիք իրենց սպառման համակարգերի էլեկտրական ցանցին միացման աշխատանքները սահմանված վերջնաժամկետին ավարտին հասցնելու առումով։
0 951