Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект принят

Обсуждалось 02.07.2019 - 17.07.2019

«Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը ՆԱԽԱԳԻԾ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ  Ո Ր Ո Շ ՈՒ Մ  «__» _________ 2019 թվականի N _____Ն   ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ, ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՔԱՆԱԿՆԵՐԻ, ՁԵՎԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետը Կառավարությունը որոշում է. Սահմանել՝ Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի, Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների, արդյունագործական որսի քանակների, ձևերի որոշման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի, Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման կարգը ` համաձայն N 3 հավելվածի։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
1 6639

Обсуждалось 26.06.2019 - 12.07.2019

Ձեր քննարկմանն եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն և 2007 թվականի հունվարի 18-Ի N205-Ն որոշումներում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն և 2007 թվականի հունվարի 18-Ի N205-Ն որոշումներում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ոլորտը կանոնակարգող 2 իրավական ակտերում՝ «Նորաշենի» արգելոցային և արգելավայրային գոտիների բնապահպանական նպատակներով ավելի արդյունավետ օգտագործման և պահպանության իրականացման համար։
0 6343

Проект принят

Обсуждалось 15.03.2019 - 30.03.2019

«Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N517-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակից բխող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել «Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N517-Ն որոշման մեջ՝ վերանայելով որոշման 2-րդ հավելվածով հաստատված կազմը ։
0 7497

В стадии разработки

Обсуждалось 19.11.2018 - 04.12.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով հստակեցնել շուրջ 8 տարվա ընթացքում փոփոխությունների ենթարկված «Սևան ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի կազմը և նկատի ունենալով խորհրդի կազմի անընդհատ փոփոխվող դինամիկ պրոցեսը ու հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը, նախագծով առաջարկվում է այդ լիազորությունը վերապահել լիազորված մարմնին` բնապահպանության նախարարությանը:   
0 7387

В стадии разработки

Обсуждалось 16.07.2018 - 31.07.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N1442-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N1442-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմ:նի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը կհամալրվի նոր անդամներով:
0 6695

В стадии разработки

Обсуждалось 15.02.2018 - 02.03.2018

«Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարության և 2018-2023թթ․ միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը Սույն արձանագրային որոշման նախագծով նախատեսվում է. «Սևան» ազգային պարկի կարգավորման և լուծման կարիք ունեցող խնդիրների ուղղությամբ որոշակի նպատակաուղղված միջոցառումների իրականացում, Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում բարձր ինդուստրիայի զարգացած միասնական համակարգի ստեղծում, որը կդառնա այս տարածաշրջանի համար բարձր եկամտաբեր, աշխատատար և էկոլոգիապես համեմատաբար անվնաս հեռանկարայի տնտեսաճյուղ, «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծում, Միջազգային չափորոշիչներին համապատասխան, պարկի աշխատակիցների և բուֆերային գոտու համայնքների համատեղ կառավարման միջոցով պահպանվող, շուրջտարյա զբոսաշրջային սեզոնով ապահովված յուրահատուկ բնության հատուկ պահպանվող տարածք:
0 7501

Проект принят

Обсуждалось 24.07.2017 - 08.08.2017

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2018 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2018 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է լճի և դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավման խնդրի հետ, որի համար անհրաժեշտ է  ապահովել Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանությունը, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի  բնական պաշարների կայուն օգտագործմանն  ուղղված 2018թ. նախատեսված  ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարումը:
0 7914

Проект принят

Обсуждалось 22.05.2017 - 08.06.2017

«Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգ «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի (այսուհետ` Հայեցակարգ) հիմնական նպատակը «Սևան» ազգային պարկի (այսուհետ` պարկ) արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման ուղղությամբ բարեփոխումների և զարգացման հիմնադրույթների և գաղափարների ներկայացումն է, որի հիմքում ընկած է տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ` ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացման և զբոսաշրջության զարգացման ապահովումը: Հայեցակարգում սահմանվում են Սևանա լճի զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնման և զբոսաշրջության սեզոնի երկարացման նպատակով հանգստի և զբոսանքի նոր կառուցվող օբյեկտների համար պարտադիր պահանջներ (կանաչ գոտի, լողավազան և զվարճանքի այլ ծառայություններ):
0 8050