Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 17.11.2022 - 03.12.2022

<Շուկայի վերահսկողության մասին> Հայաստանի Հանրապետության oրենք Նախագծով առաջարկվում է ընդունել «Շուկայի վերահսկողության մասին» օրենք, որով սահմանվում են օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը, համապատասխան հասկացությունները, շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները, տեսչական մարմնի գործառույթները, իրականացվող վերահսկողության առանձնահատկությունները և ձևերը, մասնավորապես՝ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել մշտադիտարկման վերահսկողության ձև, որը հնարավորություն կընձեռի տեսչական մարմնին վերապահված վերահսկողության ոլորտում իրականացնել գործողությունների համալիր, որն ուղղված է լինելու վերհանելու տվյալ ոլորտում առկա ռիսկերը և կանխարգելելու վտանգավոր արտադրանքի շրջանառությունը շուկայում. Միաժամանակ, օրենքի նախագծով նաև նախատեսվում է սահմանել շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող անձանց և տնտեսավարողների իրավունքները և պարտականությունները: Նախագծի ընդունումը թույլ  կտա կանոնակարգել և առավել արդյունավետ դարձնել տեսչական մարմնի կողմից ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների, չափումների միասնականության ապահովման, ինչպես նաև արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ոլորտներում ռիսկերի կառավարումը, անվտանգության ապահովումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:       
1 2504

Обсуждалось 29.10.2022 - 13.11.2022

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է. - սահմանել օրենսդրության մոտարկման հասկացությունը. - նախատեսել ՀԸԳՀ-ի շրջանակներում նախատեսված Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության ստուգման կառուցակարգ, - նշված ստուգումն իրականացնելու համար իրավասու մարմին դիտարկել Արդարադատության նախարարությունը. -  սահմանել նաև նշված ստուգման իրականացման կարգը և ժամկետները:
2 3005

Обсуждалось 12.08.2022 - 28.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սյունիքի և Արմավիրի մարզերում կառուցվող անշարժ հենակետերում իրականացվելիք վերահսկողական գործառույթների պատշաճ իրականացման համար նախատեսվում է ապահովել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների կշռման գործընթաց՝ 24-ժամյա ռեժիմով, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործնականում իրավախախտումները  մեծամասամբ կատարվում են ոչ աշխատանքային, մասնավորապես՝ երեկոյան և գիշերային ժամերին: Այսպիսով, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատողների կողմից 24-ժամյա ռեժիմով գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1223-Ն որոշման մեջ՝ առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկում ներառելով՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝  տրանսպորտի բնագավառում անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովմանն ուղղված գործառույթներ իրականացնող աշխատողների աշխատանքները:  
0 2484

Обсуждалось 08.06.2022 - 23.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կրթության տեսչական մարմնի կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող ստուգումների ստուգաթերթերը բարելավելու և գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ներկայացվող նախագիծը առաջարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման Հավելված N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ:    Ներկայացվող ստուգաթերթրեում հստակեցվել են հարցաշարերի իրավական շրջանակները, գործող 15 ստուգաթերթերի փոխարեն առաջարկվում է գործածության դնել 12-ը, ոչ էական, միանշանակ պատասխան չունեցող հարցերը հեռացվել են: 
0 2666

Обсуждалось 20.04.2022 - 05.05.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ ստուգման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում փաստացի գործունեություն ծավալող սուբյեկտները, իսկ քաղաքաշինության բնագավառում՝ քաղաքաշինական օբյեկտները։ Գործնականում, մի քանի տասնյակից ավել են դեպքերը, երբ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) չի կարող իրականացնել իր ստուգողական գործառույթները: Նախագծի ընդունման արդյունքում Տեսչական մարմինը, առաջնորդվելով օբյեկտի ռիսկայնության աստիճանից՝ միևնույն ժամանակ չբացառելով նաև սուբյեկտի ռիսկայնության աստիճանը, հնարավորություն կունենա հրդեհային և տեխնիկական անվտանգությաան ոլորտներում ստուգումներն իրականացնել օբյեկտներում, ինչպես նաև՝ առանց նախնական ծանուցման: Միաժամանակ, նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահել լիազորություն ռիսկի հիման վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնության որոշող չափանիշների ընդհանուր նկարագրի հետ միասին հաստատել նաև դրանց հաշվարկման և գնահատման կարգը, որը գործող օրենքով վերապահված է ստուգում իրականացնող պետական մարմիններին։ Ընդ որում, վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, դրանց հաշվարկման և գնահատման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարությունը կհաստատի Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացմամբ։
0 3055

Обсуждалось 20.04.2022 - 05.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1194-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1194-Ն որոշմամբ հաստատված` նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից անցկացված (ավարտված) ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության լրացման կարգը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին:
0 2907

Обсуждалось 22.12.2021 - 06.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 388-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը բխում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) սովորողների (այսուհետ՝ սովորող) կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման, ուսման մեջ գերազանց առաջադիմության համար կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գերազանցության մեդալի հավակնորդների ներկայացման, մեդալի հավակնորդների քննությունների կազմակերպման և պարգևատրման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից:
3 6269

Обсуждалось 15.09.2021 - 30.09.2021

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Պետական տուրքի հաշվարկման և գանձման նկատմամբ հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվել է հարկային մարմնի գործիքակազմին ավելացնել «Պետական տուրքի հաշվարկման և գանձման ճշտության ստուգում» տեսակը (միաժամանակ ըստ էության հանելով` ելակետային տվյալների և գործակիցների ճշտության ստուգման տեսակը), որի շրջանակներում հարկային մարմինը իրավունք կունենա պետական տուրք գանձող լիազոր մարմիններում, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների մոտ իրականացնելու պետական տուրքի հաշվարկման և (կամ) գանձման ճշտության նկատմամբ պատշաճ վերահսկողություն` վերջիններիս մոտ ստուգման ենթարկելով բացառապես պետական տուրքի հարցը:
0 3919

Обсуждалось 19.04.2021 - 04.05.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող ստուգումների ստուգաթերթերի համապատասխանեցումը գործող օրենսդրությանը և նախադրպրոցական կրթության բնագավառի վերահսկողության առավել արդյունավետ իրականացման ապահովումը:
0 4405