Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 03.11.2020 - 18.11.2020

ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում են շահագործումից հանված պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման հետ կապված հարաբերությունները: Սահմանվում են տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման հիմքերը, օգտագործման ենթակա մասերը, տեխնիկական միջոցները:
0 5440

В стадии разработки

Обсуждалось 22.11.2019 - 09.12.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ հողային օրենսգրքում, որով սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերը որպես սոցիալական որակելու չափանիշները սահմանելու լիազորությունը կվերապահվի Կառավարությանը: Նախագծի ընդունմամբ կխթանվի սոցիալական ծրագրերի իրականացումը հանրապետությունում:
1 6551

В стадии разработки

Обсуждалось 27.08.2019 - 11.09.2019

«Խնամատար ընտանիքի կողմից տարեցին՝ նրա տանը խնամքի ծառայություններ մատուցելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագԻծ Սույն նախագծի նպատակը խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցներին, ովքեր ունեն բնակարան, սակայն չունեն օրենքով նախատեսված խնամողներ, խնամքի ծառայությունների մատուցումն է իրենց տանը՝ խնամատար ընտանիքի կողմից: Խնամատար ընտանիքը  պետք է չունենա սեփականության կամ համասեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան և պետք է բնակվի միայնակ տարեցի տանը և խնամի նրան: Ծառայությունը շահավետ է երկուսի համար.  տարեցն ստանում է իրեն անհրաժեշտ խնամք, իսկ ընտանիքը՝ առանց բնակարնի համար վարձ վճարելու՝ բնակվելու հնարավորություն՝ տարեց տանտիրոջը խնամելու պայմանով: Այս ծառայության շահառուների ընտրությունը, նրանց  կարիքների գնահատումը իրականացնում է սոցիալական աջակցության տարածքային մարմնի սոցիալական աշխատողը (դեպք վարողը) և ՀՀ ԱՍՀ նախարարի հրամանով ստեղծվող  գնահատող հանձնաժողովը: Պայմանագրում պետք է մանրամասն նշվեն տարեցի և ընտանիքի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պայմանագրի լուծման հնարավոր բոլոր դեպքերը:  Որպես  ծրագրի երաշխավոր հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը,  հանձինս` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության:               
1 9034

Обсуждалось 20.08.2019 - 05.09.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով նախատեսվում է հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել պետական մարմիններին ամրացված  պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հանձնման գործընթացը պետական գույքի կառավարումն իրականացնող, պետական գույքային հարաբերությունների կանոնակարգման լիազորություններ ունեցող մարմնին՝  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) տնօրինությանը։ Որի համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ։
1 6630

Обсуждалось 15.08.2019 - 30.08.2019

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման 2019 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Համառոտ տեղեկանք «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2019 թ.  հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ   Որոշման նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի` հողամասերն, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման, որն իրականացվում է յուրաքանչյուր տարի` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հողային հաշվեկշռում: Նախորդ մեկ տարում համայնքների հողային ֆոնդում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ` ըստ նպատակային և գործառնական նշանակությունների, սեփականության ձևերի, օգտագործման տրամադրված, ինչպես նաև ոռոգելի հողերի կազմում: Սահմանված կարգով կատարված բոլոր փոփոխությունները ներառվել են հողային հաշվեկշռում և արտացոլվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում:
0 6653

Находится в правительстве РА

Обсуждалось 06.06.2019 - 23.06.2019

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հաշվի առնելով, որ ներդրումային գործունեության համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքների գումարը ֆինանսական լրացուցիչ բեռ է առաջացնում ներդրողների համար, նախագծով ներկայացվող լրացումներով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի ուժով իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի կադաստրային արժեքների՝ քսան միլիոն դրամ գերազանցելու դեպքում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում՝ տաս միլիոն դրամը գերազանցելու դեպքում, համայնքային բյուջե եռամսյա ժամկետում մուծումների փոխարեն նախատեսել տարաժամկետ վճարման հնարավորություն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող փոփոխությունը հնարավորություն կտա սեփականատիրոջը իրականացնել օրենքով իրեն վերապահված իրավունքներն ամբողջ ծավալով, այդ թվում՝ գրավ դնել սեփականության իրավունքով իրեն պատկանող շինությունները և ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի համապատասխան մասը:
5 9268