Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект принят

Обсуждалось 13.02.2023 - 01.03.2023

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 9-ի N56-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր  Նախագծով, նախատեսվող իրավակարգավումները վերաբերում են ազգային անվտանգության կամ պետական շահերի տեսանկյունից գնահատման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ ստանալու, դրանք իրավասու մարմնին տրամադրելու և վերջինիս դիրքորոշումը հանձնաժողով ներկայացնելու ընթացակարգերին։  
0 2041

Проект принят

Обсуждалось 27.01.2023 - 12.02.2023

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N494-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 7-ի N234-ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծեր      Նախագծերի ընդունման արդյունքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման («ԴՈՍ» հարձակումներից պաշտպանվածության) վերաբերյալ հաշվետվությունը կներառվի էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի հաշվետվությունների միասնական ցանկում, ինչը կնպաստի օպերատորների կողմից հաշվետվությունների արդյունավետ ներկայացմանը:
0 1953

Проект принят

Обсуждалось 10.01.2023 - 26.01.2023

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 5-ի №124Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր   Նախագծով նախատեսվում է լրամշակել հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 5-ի №124Ն որոշումը, որի ընդունման արդյունքում հնարավոր կլինի հանձնաժողովի տնօրինմանը հանձնված «8xxx» քառանիշ կոդի թվով 78 հեռախոսահամար ևս, ըստ անհրաժեշտության՝ առևտրային նպատակներով տրամադրել հեռախոսակապի օպերատորներին։
0 1988

Проект принят

Обсуждалось 30.11.2022 - 16.12.2022

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների (դրույքաչափերի) հաշվարկման և կիրառման կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի №473-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր  Նախագծով նախատեսվում է ԵՄ կարգավորումներին համահունչ առաջիկա 5 տարիների համար սահմանել ՀՀ-ում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարները (դրույքաչափերը), ինչը բխում է նաև ՀՀ և ԵՄ միջև կնքված ՀԳՀՄ-ով ամրագրված հանձնառություններից։  
0 2222

Проект принят

Обсуждалось 17.11.2022 - 04.12.2022

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի N465-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր   Նախագծով, առաջարկվում չարտոնված կանչերի կանխարգելման համակարգերի գործարկմանն առնչվող համապատասխան պարտավորություններ նախատեսել նաև այդ որոշման ընդունումից հետո հեռախոսակապի ծառայությունների մատուցում սկսած օպերատորների համար։  
0 2071

Проект принят

Обсуждалось 17.11.2022 - 04.12.2022

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 3-ի N386-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր  Նախագծով, առաջարկվում է արտակարգ պատահարների արագ արձագանքման (փրկարար) ծառայության, ոստիկանության և շտապ բժշկական օգնության համարներին կատարվող կանչերի դեպքում հաճախորդի տեղորոշման համակարգի գործարկմանը վերաբերող համապատասխան պարտավորություններ նախատեսել նաև 2022 թվականի ապրիլի 1-ից հետո հեռախոսակապի ծառայությունների մատուցում սկսած (սկսող) օպերատորների համար։  
0 1921

Проект принят

Обсуждалось 29.09.2022 - 16.10.2022

«703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և 832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները սահմանելու և մրցութային փաթեթը հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր  Նախագծով, առաջարկվում է սահմանել 703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և 832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոններն ու հաստատել մրցութային փաստաթղթերի փաթեթը։
0 2292

Проект принят

Обсуждалось 01.09.2022 - 17.09.2022

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր Նախագծով, առաջարկվում է սահմանել հանրային շարժական կապի լայնաշերտ (LTE) տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ՝ ներառյալ օպերատորի ռադիոծածկույթի աշխատունակությունն ապահովող բազային կայանի ազդանշանի (ռադիոհաճախականություն) սահմանային (նվազագույն) պարամետրերը, շինությունների ներսում ազդանշանի հաջող ներթափանցման հավանականության չափը, օպերատորի կողմից ծածկույթի գնահատման (այդ թվում՝ չափումների իրականացման) սկզբունքներն ու դրանք հանձնաժողով ներկայացնելու պահանջները։
0 2297

Проект принят

Обсуждалось 29.08.2022 - 14.09.2022

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի N465Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր  Նախագծով, առաջարկվում է հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի №465-Ն որոշմամբ նախատեսված չարտոնված կանչերի կանխարգելման համակարգերի գործարկման վերջնաժամկետ սահմանել 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։
0 2830