Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 25.11.2019 - 11.12.2019

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփխոություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-101-Ն օրենքի ուժի մեջ է մտել 18.07.2019թ. ընդունմամբ:  Վերը նշված օրենսդրական փոփոխություններին համապատասխան` ներկայացվող նախագծով առաջարկվում է հստակեցնել` Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5.2-րդ և 5.3-րդ կետերով սահմանված հիմքերով հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածում հաշվառվող ժամանակահատվածները նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերություն, Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով կենսաթոշակ նշանակելու պահին դատախազի կամ հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձը 01.07.2014թ. դրությամբ չի ունեցել 20 տարվա մասնագիտական ստաժ մինչև 2019 թվականի հուլիսի 18-ը մինչև խնդրո առարկա օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակները օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով վերահաշվարկելու կարգը նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետի «է» պարբերություն, Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակ նշանակելիս հաշվարկային աշխատավարձ հաշվարկելու կարգը նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետ: Նախագծում լուծում է տրվել նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների, ինչպես նաև անդրադարձ է կատարվել մի շարք այլ օրենսդրական փոփոխությունների: Առաջարկվում է հստակեցնել նաև, որ. 1 եթե օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հիմքերով կենսաթոշակը նշանակվել է մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը և այդ օրվա դրությամբ անձը կատարել է գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք, ապա նրա կենսաթոշակը շարունակում է վճարվել և այս դեպքում կենսաթոշակ ստնալու իրավունքը կարող է դադարեցվել անձի` 2018 թվականի ապրիլի 9-ից հետո հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում, 2 օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը աշխատելու հիմքով դադարեցնելու դեպքում աշխատանքից զբաղեցրած պաշտոնից ազատվելուց հետո կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս կենսաթոշակի չափը վերահաշվարկելու կարգը: Վերը նշվածից բացի,Նախագծով առաջարկվում է կատարել նաև խմբագրական բնույթի փոփոխություններ:  
0 6038

В стадии разработки

Обсуждалось 23.08.2019 - 09.09.2019

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշմամբ: ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասը բովանդակային առումով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենք ներառելու անհրաժեշտությամբ։          
1 7493

Обсуждалось 13.05.2019 - 29.05.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի N 1008-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ ԿԱ Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների ցանկը, որում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը ներառված չէ։ Ուստի առաջարկվում է ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման N1 հավելվածով հաստատված ցանկում ՀՀ ԿԱ Ոստիկանության կողմից Միգրացիոն ծառայության վարչական շենքում  (հասցե՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Կ. Ուլնեցու 31) և «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ապաստան հայցողների կացարանում (հասցե՝ ք. Երևան քաղաքի Մոլդովական 29/1) նույնպես պետական պահպանություն ու անվտանգություն իրականացնելու վերաբերյալ կատարել լրացում։ 
0 6768

Обсуждалось 28.08.2018 - 15.09.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ««Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2012  թվականի դեկտեմբերի  27-ի  N 1691-ն  որոշման մեջ  լրացումներ  կատարելու մասին»  Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է՝ որոշմամբ կարգավորվող կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության և գիտության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկում ընդգրկել նաև «Հանրակացարաններ» և «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություններին: Կարգավորման նպատակը սոցիալական պաշտպանության ոլորտում գործող և ապաստան հայցողների ու փախստականների սոցիալական երաշխիքներն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձանց դիտարկելն է՝ որպես սոցիալական փաթեթի շահառուներ:
0 8491

В стадии разработки

Обсуждалось 28.08.2018 - 12.09.2018

«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 7061

Проект принят

Обсуждалось 30.10.2017 - 22.11.2017

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի լրամշկված նախագիծ և կից օրենքների նախագծեր 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված և 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների արդյունքում ընդունված կարևոր իրավական ակտերից է: Այն միասնական, համակարգված և համապարփակ ակտ է, որը կարգավորում է ոչ միայն քաղաքացիական դատավարական հարաբերությունները, այլև կարգավորում էր վարչադատավարական հարաբերությունները։ Սակայն օրենսգիրքն իր դրական հատկանիշներով հանդերձ գործողության ընթացքում ի ցույց դրեց որոշակի անհստակություններ, կարգավորման բացեր, ինչպես նաև անհամապատասխանություն հասարակական հարաբերությունների զարգացման արդի միտումներին, մասնավորապես` Oրենսգրքում առկա են ինստիտուտներ, որոնք իրենց գոյության ընթացքում չստացան արդյունավետ կիրառում (արագացված դատաքննություն և այլն). Օրենսգրքում առկա են թերի կարգավորմամբ ինստիտուտներ (ենթակայություն, ընդդատություն, ապացուցում, հատուկ վարույթներ, դատավարական ժամկետներ, դատական ծախսեր և այլ հարցեր): Ընդ որում, Օրենսգրքի գործողության ընթացքում դրանում բացահայտված մի շարք թերություններ ու բացթողումներ լրացվեցին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումներով. Օրենսգրքում բացակայում են կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարաբերությունների կանոնակարգման նորմեր (գործերի նոր քննության, պարզեցված վարույթի, խմբային հայցերի, հեռակա դատաքննության, էլեկտրոնային ծանուցումների, հայցադիմումի և այլ փաստաթղթերի էլեկտրոնային կարգով դատարան ներկայացնելու, տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելու հնարավորության վերաբերյալ կարգավորումներ). Օրենսգիրքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 2015 թվականի փոփոխություններին (ապացույցների անթույլատրելիության, ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքի, Վճռաբեկ դատարանի գործառույթների հետ կապված սահմանադրական կարգավորումներին). «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և դրա կիրառման արդյունքում ձևավորված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որշումներով արտահայված դիրքորոշումներից բխող օրենսդրական կարգավորումները տեղ չեն գտել Օրենսգրքում. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մի շարք որոշումներով սկզբունքային իրավական դիրքորոշումներ է արտահայտել քաղաքացիական դատավարության տարբեր ինստիտուտների էության և կիրառման վերաբերյալ, որոնք ենթադրում են նոր հայեցակարգային մոտեցումներ: Օրենսգիրքը իրավական տեխնիկայի տեսանկյունից չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, քանի որ վերջինս ընդունվել է ավելի ուշ:           Ամբողջ վերոշարադրյալը վկայում է նոր օրենսգիրք ընդունելու անհրաժեշտության մասին:
8 17288